Հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու իրական հնարավորություն կա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը։ Նա հանցագործություն է անվանել այնտեղից վտարված հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի մասին չխոսելը։ Նախկին արտգործնախարարը հավելել է, որ այսօր այս հարցը պետք է բարձրացվի, սա իրական խնդիր է, և ամբողջ աշխարհը խոսում է դրա մասին։ Օսկանյանը հիշեցրել է, որ կա Միջազգային դատարանի որոշումը, ինչպես նաև…
Կարդալ ավելինՌուսաստանին կփոխանցվի ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին Հայաստան հանձնելու գործընթացը կազմակերպելու փաստաթղթերի փաթեթը. ՆԳՆ
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք. Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը ասաց. «Փետրվարի 21-ի կեսօրին ՌԴ-ից պաշտոնական գրությամբ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանմանը տեղեկացվել է հետախուզվողի հայտնաբերման մասին եւ խնդրվել է վերահաստատել հետախուզման փաստը։ Ի պատասխան՝ հետախուզումը նախաձեռնող ստորաբաժանման կողմից…
Կարդալ ավելինԵղանակը` Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի. Երեւանում սպասվում է անձրեւ
Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+6, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ +1+4, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +6+8, Սևանա լճի ավազանում` գիշերը՝…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 22-ին, կազմել է 404.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.02 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 438.97 դրամ (աճել է 2.32 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 512.65 դրամ (աճել է 2.41 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.35 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403.50 դրամով, վաճառվում է 406.50-408 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով,…
Կարդալ ավելինԱյս արարողությունը հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է. Արարատ Միրզոյան
«Մեծագույն պատիվ է ներկա լինել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, որը պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք՝ նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին: Այս արարողությունը նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ է»,- նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Հիշեցնենք, որ երեկ տեղի է ունեցել Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և…
Կարդալ ավելինՊարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին. փոխվարչապետ
Պարենային անվտանգությունը մարտահրավեր է Հայաստանի համար եւ կմնա այդպիսին։ Այս մասին «ԵՄ-Հայաստան» քաղաքացիական պլատֆորմի ամփոփիչ հաշվետվությանը նվիրված միջոցառման ժամանակ փետրվարի 22-ին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ դա ոչ միայն եւ ոչ այնքան ապրանքների դեֆիցիտի հարց է, որքան հասանելիության, տրանսպորտի, պահելու, լոգիստիկայի, որակի եւ այլընտրանքի խնդիր։ «Օրինակ, կան երկրներ, որտեղ նկատվում է ցորենի պրոֆիցիտ, բայց որտեղից մենք այն բերել չենք կարող։ Այս բոլոր խնդիրները ինքնահոսի մատնված չեն, դրանք կառավարվում են»,- հավաստիացրել է նա։
Կարդալ ավելինՊեսկով. Բայդենի վիրավորական արտահայտությունները Պուտինի մասին խայտառակում են հենց ԱՄՆ-ին
ԱՄՆ նախագահի վիրավորական արտահայտությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին վիրավորում են հենց ԱՄՆ-ին, Համառուսաստանյան հեռուստառադիոհեռարձակման պետական ընկերության լրագրող Պավել Զարուբինին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բայդենը պարզապես «հոլիվուդյան կովբոյի» դեր է խաղում ի շահ ամերիկյան ներքին քաղաքականության, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Նման բռի հայտարարությունները ԱՄՆ պետության ղեկավարից հազիվ թե կարող են որեւէ կերպ խոցել մեկ այլ պետության ղեկավարին, մանավանդ նախագահ Պուտինին։ Բայց դա մեծ խայտառակություն է հենց երկրի համար,- ասել…
Կարդալ ավելինԵՄ-ի հետ մեր հարաբերությունները գնալով ամրապնդվելու են. Արմեն Գրիգորյան
Հայաստանի համար շատ կարեւոր է նաեւ քաղհասարակության միջոցով ԵՄ-ի հետ մեր համագործակցության ամրապնդումը: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի ամփոփիչ զեկույցի և կայքի ներկայացման ժամանակ իր խոսքում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: «Մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ վերջին շրջանում շատ ինտենսիվ ընդլայնվում է, եւ անվտանգությունը եւս դարձել է այդ երկխոսության մաս: Գիտեք, որ Հայաստանը դիմել է, որպեսզի մաս դառնա եվրոպական խաղաղության գործիքակազմին: Սա եւս ցայտուն օրինակ է, թե ինչպես են ընդլայնվում Հայաստանի…
Կարդալ ավելինՏիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով Տիգրան Շոխոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետ՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (ՀԿԳ ավագ քննիչ) պաշտոնից: Տիգրան Հարությունի Շոխոյանի կենսագրությունը Ծնվել է 1987 թվականի սեպտեմբերի 14-ին, Երևան քաղաքում: 2012թ. ավարտել է ՀՀ ոստիկանության ակադեմիան: 2005-2007թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեությունը 2012-2013թթ. – ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության…
Կարդալ ավելինՆոր օրենսդրական փոփոխություններով կարգավորվել է գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցը
2024 թվականի մայիսի 6-ից ուժի մեջ կմտնեն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված նոր օրենսդրական փոփոխությունները, որոնցով կարգավորվում են ձեռք բերողների (բաշխող և վերամշակող կազմակերպություններ) կողմից գյուղատնտեսական արտադրանքի դիմաց ուշ վճարումների հարցերը: Այսպիսով՝ պետությունը հատուկ պաշտպանության տակ է վերցրել գյուղացիական տնտեսություններին և գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարաբերություններում թույլ դիրքում գտնվող այլ արտադրողներին: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ մասնավորապես նոր կարգավորումներով սահմանվել է, որ գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերած տնտեսավարողի վարքագիծը կարող է հանգեցնել բանակցային ուժեղ դիրքի…
Կարդալ ավելին