Փետրվարի 13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը ցերեկը՝ +13+15։ Օդի ջերմաստիճանը մարզերում… Շիրակում գիշերը -2-6, ցերեկը՝ +5+10, Կոտայքի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+9, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +10+12, Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +5+10, Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +13+17, Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +18+22, Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներում գիշերը՝+1+3,…
Կարդալ ավելինՆեթանյահուն հայտնել է, որ միայն ռազմական ճնշումը կհանգեցնի բոլոր պատանդների ազատ արձակման
ՀԱՄԱՍ արմատական շարժման վրա միայն ռազմական ճնշման շարունակումը Գազայի հատվածում կարող է ապահովել պաղեստինյան անկլավում պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ մեկնաբանելով բանակի կողմից Ռաֆահի գործողության ընթացքում 2023թ. հոկտեմբերի 7-ին առեւանգված երկու մարդկանց ազատումը։ «Ես ողջունում եմ մեր քաջ զինվորներին համարձակ գործողությունների համար, որոնք հանգեցրին նրանց ազատմանը։ Միայն ռազմական ճնշման շարունակումը մինչեւ լիակատար հաղթանակ կհանգեցնի բոլոր առեւանգվածների ազատմանը»,- գրել է Նեթանյահուն X-ում։ Երկուշաբթի ավելի վաղ Իսրայելի Պաշտպանության բանակի…
Կարդալ ավելինՊուտինի Երեւան կատարելիք այցից առաջ կպահանջվեն հայկական կողմի երաշխիքները. Պեսկով
Ռուսաստանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան հնարավոր այցից առաջ պետք է որոշակի հավաստիացումներ ունենա հայ գործընկերներից ՄՔԴ-ին միանալու հետ կապված, այդ հարցը պետք է լուծել, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մենք արդեն ասել ենք, որ, անշուշտ, նոր իրողությունը՝ կապված միջազգային ստատուտին Հայաստանի միանալու հետ, իհարկե, չի կարող չունենալ բացասական ազդեցություն մեր երկկողմ հարաբերությունների վրա։ Իհարկե, այստեղ շատ կարեւոր է ստանալ մեր հայ գործընկերների որոշակի հավաստիացումները։ Այդ հարցը դեռ…
Կարդալ ավելինԱրարատ Միրզոյանը մեկնել է Բրյուսել. նա կմասնակցի ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին
Փետրվարի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում՝ մասնակցելու ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստին։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի ԱԳ նախարարի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 5-րդ նիստը կկայանա փետրվարի 13-ին՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի մասնակցությամբ։ Հանդիպման օրակարգը ներառում է հարցերի լայն շրջանակ։ Կքննարկվեն ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման…
Կարդալ ավելինՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։ Թանգարան-ինստիտուտից հայտնում են, որ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի…
Կարդալ ավելինԱդրբեջանն ու Թուրքիան մինչև փետրվարի 12-ը գրեթե 20 մլն ձու են ներմուծել Ռուսաստան
Փետրվարի 12-ի դրությամբ Ադրբեջանն ու Թուրքիան Ռուսաստանի Դաշնություն են ներմուծել 19,9 մլն ձու, հայտնում է «Ռոսսելխոզնադզորը»։ Մասնավորապես, փետրվարի 5-ից 12-ն ընկած ժամանակահատվածում Յարագ-Կազմալյար անցակետով Ռուսաստան հետագա վաճառքի նպատակով Ադրբեջանից 2,4 մլն հատ և Թուրքիայից՝ 4,1 մլն հատ պարենային ձվի հերթական խմբաքանակն է ներմուծվել, ասվում է զեկույցում։ Ինչպես հաղորդվում է, Ռուսաստանի Դաշնությունը, նախորդ տարվա վերջին ձվի գների կտրուկ աճի ֆոնին, որոշել է զրոյացնել դրանց ներմուծման մաքսատուրքը 2024 թվականի առաջին կիսամյակի համար: Ակնկալվում է, որ այս միջոցը…
Կարդալ ավելինՆԱՏՕ-ն չի կարող կախված լինել ԱՄՆ նախագահի քմահաճույքից. Բորել
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը զգուշացրել է, որ դաշինքը չպետք է կախված լինի ենթարկվի ԱՄՆ նախագահի քմահաճույքից: «ՆԱՏՕ-ն չի կարող լինել ռազմական դաշինք, որը կախված է ԱՄՆ նախագահի քմահաճույքից»,- փետրվարի 12-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն՝ ի պատասխան ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների։ Փետրվարի 10-ին 77-ամյա նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Հարավային Կարոլինայում իր կողմնակիցների առջեւ ելույթի ժամանակ խոսել է եվրոպացի քաղաքական գործիչների հետ իր հանդիպումներից մեկի…
Կարդալ ավելինԱվագանու անդամները պետք է չլինեն հանրային ծառայող. Փաշինյանը Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից: Օրակարգում ընդգրկված է եղել ավագանու անդամի կողմից այլ հանրային պաշտոն զբաղեցնելու սահմանափակումների վերաբերյալ հարցը: Նիստի սկզբում վարչապետն իր խոսքում նշել է. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավագանու անդամ հանդիսացող հանրային ծառայողներին իրազեկել է, որ նրանք այլևս չեն կարող համատեղել հանրային ծառայողի և ավագանու անդամի կարգավիճակը: Մենք այս թեմայով մի քանի քննարկումներ ենք ունեցել: Կան տարբեր մեկնաբանություններ, դիրքորոշումներ, տեսակետներ, թե…
Կարդալ ավելինՌԴ, ՀՀ, Ադրբեջան եւ այլն. նախկին նախագահը, ի պատասխան Պուտինի հարցազրույցի, ցույց է տվել Մոնղոլական կայսրության քարտեզը
Վլադիմիր Պուտինի ելույթից հետո ես գտա Մոնղոլիայի պատմական քարտեզը։ Այս մասին սոցցանցում գրել է Մոնղոլիայի նախկին նախագահ Ցախիագին Էլբեգդորջը։ «Մի անհանգստացեք: Մենք խաղաղ ու ազատ ժողովուրդ ենք»,- գրել է նա քարտեզները հրապարակելիս։
Կարդալ ավելինՀԵՐԹԱԿԱՆ ՏԵՍԱՀԱՅԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ
progressarmenia.com -ին այսօր Բյուրականի աստղադիտարանից փոխանցում են, որ աստղադիտարանում հերթական սեմինարով այսօր հանդես է եկել ԲԱ «Աստղաքիմիա, աստղակենսաբանություն և արտարեգակնային մոլորակներ» ԳՀ բաժնի վարիչ, առաջատար գիտաշխատող, ֆմգդ Արարատ Եղիկյանը։ Զեկուցման թեման էր «Աստղառաջացման տիրույթներ: գերմանուշակագույն և ռենտգենյան ճառագայթմամբ գերիշխող տիրույթների աստղաքիմիա»-ն։ Ա․ Եղիկյանն իր զեկույցում ներկայացրեց մի շրջահայություն, որը նվիրված է աստղաառաջացման տիրույթներում դիտվող ֆոտոդիսոցիացման տիրույթների (այսուհետև՝ PDR) առանձնահատկություններին: Նա ներկայացրել է նաև PDRTPY և KOSMAτ3D համակարգչային փաթեթները՝ այդ տիրույթների տեսական մոդելները հաշվարկելու, ինչպես նաև…
Կարդալ ավելին