2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

2024-ի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվի անձնական օգնականի ծառայություն

Առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրել անձնական օգնականի ծառայություն: Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության՝ հունվարի 4-ի նիստին ներկայացրեց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված անձնական օգնականի ծրագրի շահառուների ցանկը կընդլայնվի։ Ծառայությունը հանրապետությունում ներդրվել է հունվարի 1-ից, բայց 2023–ին իրականացվել է անձնական օգնականի ծառայության փորձնական ծրագիր։ Նարեկ Մկրտչյանը ծրագրի արդյունավետ իրականացման համար որոշակի փոփոխություններ առաջարկեց` հիշեցնելով, որ ծրագրի ներդրման նպատակն է աջակցել հաշմանդամություն ունեցող անձին անկախ ապրելուն,…

Կարդալ ավելին

Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ»՝ 87% աճ․ «Լույս» հիմնադրամ

Երևան քաղաքի 2024թ. բյուջեով նախատեսվում է պարգևատրումների ֆոնդի «աննախադեպ»՝ 87% աճ․ «Լույս» հիմնադրամ

Հունվարի 1-ից ուժի մեջ մտավ Երևան քաղաքի 2024թ. բյուջեն։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևանի ավագանու կողմից հաստատված բյուջեն, որի համատեքստում անհրաժեշտ է արձանագրել հետևյալ կարևոր մտահոգությունները։ Այսպես՝ Բյուջեով ծրագրվում է եկամուտների աճ, որը հիմնականում պայմանավորված է տեղական տուրքերի, տեղական վճարների, այդ թվում՝ դրանց դրույքաչափերի բարձրացմամբ և գույքային հարկերի գծով պլանավորվող մուտքերի ավելացմամբ։ 2024թ. բյուջեով պլանավորվում են6 մլրդ դրամի եկամուտներ՝ 2023թ. հաստատված բյուջեով նախատեսվածից 19.5 մլրդ դրամով կամ 18.6%-ով ավելի։ Ի դեպ, 2023թ. բյուջեով սկզբնապես հաստատված…

Կարդալ ավելին

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզպետի տեղակալներ է նշանակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վայոց ձորի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նանե Ասատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Բացի այդ, վարչապետի այլ 2 որոշումներով Արսեն Խաչատրյանն ու Բագրատ Սողոմոնյանը նշանակել են Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալներ:

Կարդալ ավելին

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքներն աճել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 4-ին, կազմել է 405.42 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.14 դրամ (աճել է 1.29 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 515.09 դրամ (աճել է 3.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.44 դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 401-403 դրամով, վաճառվում է 407.50-409 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439 դրամով,…

Կարդալ ավելին

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

«Գիտական գործունեությունը պետք է դիտարկվի որպես պրոֆեսիոնալ և հիմնական զբաղմունք». Նախարար

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման բազային ծրագրերում ներգրավված և առնվազն աշխատաժամանակի նորմալ տևողությամբ աշխատող գիտական աշխատողներին գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման չափը և կարգը սահմանելու մասին» որոշման նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ գիտության ոլորտում զարգացման քաղաքականությունը շարունակելու ուղղությամբ վարձատրության համակարգի հստակեցումը կարևոր քայլ է: «ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներում կարևոր տեղ է զբաղեցնում փաստացի գիտաշխատողների լրիվ զբաղվածության…

Կարդալ ավելին

Փաշինյանը հաստատել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

Փաշինյանը հաստատել է ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխությունների մասին օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը

Վարչապետը հաստատել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը: Այդ մասին նշված է ՀՀ վարչապետի համապատասխան որոշման մեջ: «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 106-րդ և 107-րդ կետերը՝ Հաստատել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հոկտեմբերի 25-ի ՀՕ-331-Ն օրենքի կիրարկումն ապահովող…

Կարդալ ավելին

Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ․ ՄԻՊ

Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ․ ՄԻՊ

Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ ՄԻՊ-ից հայտնում են, որ զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակվում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ: Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին: Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին կարող եք դիմել՝ թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելելով…

Կարդալ ավելին

Սահակ Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ

Սահակ Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանի համաձայն՝ Սահակ Գրիգորյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ: Այդ մասին նշվում է նախարարի համապատասխան որոշման մեջ:

Կարդալ ավելին

ՆԳՆ հիմնարար բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

ՆԳՆ հիմնարար բարեփոխումների շրջանակում կձևավորվեն Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումներ

2023 թվականին ՆԳ նախարարության ոստիկանության ստորաբաժանումների նոր կառուցվածքի և կազմակերպչական ձևի սահմանման նպատակով իրականացվել են նախապատրաստական մեծածավալ աշխատանքներ՝ Քրեական ոստիկանության և Համայնքային ոստիկանության ստորաբաժանումների ձևավորման ուղղությամբ։ Ձևավորվող Քրեական ոստիկանությունը իրականացնելու է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների օպերատիվ կանխարգելման, դրանց հայտնաբերման ու բացահայտման, ինչպես նաև հետախուզվողների հայտնաբերման օպերատիվ-հետախուզական գործունեություն: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական, ուղղաձիգ ենթակայությամբ ձևավորվելու են Երևան քաղաքի և մարզային ստորաբաժանումներ։ Նշված ստորաբաժանումներում ստեղծվելու են ոլորտային կամ ճյուղային առանձին ենթաստորաբաժանումներ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թրաֆիքինգի,…

Կարդալ ավելին

Բաքուն վստահեցրել է, որ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապը չի ազդի ՀՀ ինքնիշխանության վրա

Բաքուն վստահեցրել է, որ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ տրանսպորտային կապը չի ազդի ՀՀ ինքնիշխանության վրա

Իրանով տրանսպորտային նախագծի իրականացումը չի նշանակում, որ Հայաստանով երթուղին այլևս չի դիտարկվելու։ Մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ այս հարցում։ Այս մասին Berliner Zeitung-ին տված հարցազրույցում ասել է նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Հայաստանով Նախիջևանի հետ տրանսպորտային կապերը չեն ազդի Հայաստանի  ինքնիշխանության վրա։ Մենք պատրաստ ենք դիտարկել այնպիսի մոդելներ, ինչպիսին Կալինինգրադն է»,- հավելել է նա։

Կարդալ ավելին
1 372 373 374 375 376 669