Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված

Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. տան մեջ այրել են 28-ամյա տրանսգենդեր տղամարդուն. կա բեման ենթարկված

Այսօր՝ օգոստոսի 21-ին, ըստ ոստիկանության տեղեկության ՀՀ սահմանը հատելիս Բավրա ճանապարհից բերման է ենթարկվել 41 ամյա մի տղամարդ, որը պատրաստվում էր գիշերը հատել  պետական սահմանը: Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն տարածվեց ՝ առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կողբացի փողոցի 1-ին շենքի 11-րդ հարկի բնակարաններից մեկի լուսամուտից ծուխ է նկատվում։ Ոստիկանության հաղորդմամբ՝ խոհանոցի մոտ՝ հատակին, բերանքսիվայր հայտնաբերվել…

Կարդալ ավելին

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ: «Ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքին և կհանդիպի այս երկրներում իր պաշտոնակիցների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունն՝ ուղղված դրսում ապրող ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհով այցելությունների դյուրացմանը»,- նշված է դրանում։

Կարդալ ավելին

Ադրբեջանը ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար․ Արման Թաթոյան

Ադրբեջանը ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար․ Արման Թաթոյան

Ադրբեջանական կեղծ խաղաղասիրության հերթական ապացույցը` 4 օր առաջ իշխանական հեռուստատեսությամբ` Baku TV-ով Հայաստանի ամբողջ տարածքն արդեն քարտեզով ներկայացվում է Ադրբեջան` համայնքներով հանդերձ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս պետության իշխանությունը չունի խաղաղության որևէ մտադրություն ու ֆաշիստական նոր արհավիրք է նախապատրաստում Հայաստանի համար: Ի՞նչ խաղաղություն այս մարդկանց հետ. որքան զիջես, այդքան նորից կուզեն: Սա սոսկ քարտեզի հարց չէ, այլ հատկապես 2022թ. սկսած Հայաստանի դեմ ուղղված պետական համակարգված քաղաքականության մաս`քարոզչական բաղադրիչներով…

Կարդալ ավելին

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ վնասվել են պատուհաններից մեկը եւ տանիքը. ԱԱԾ

Ադրբեջանը կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն: Ըստ հաղորդագրության՝ ս/թ օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռեւս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ եւ հեռացել։ Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը եւ տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման…

Կարդալ ավելին

Չարաշահումներ՝ Գավառի Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. մեղադրվում է նաեւ տնօրենը

Չարաշահումներ՝ Գավառի Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում. մեղադրվում է նաեւ տնօրենը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում  ավարտվել է «ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱ կազմակերպությունում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախաձեռնված, հետագայում ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի՝ վեց մեղադրյալի մասով նախաքննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվել եւ իրականացվել են մի շարք ապացուցողական եւ վարութային գործողություններ, որի արդյունքում հիմնավորվել է, որ «Գավառ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան…

Կարդալ ավելին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ

Երեկ՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին եւ արագ ապաքինում մաղթել տուժածներին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները, ինչպես նաեւ անդրադարձ է եղել ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձմանը:

Կարդալ ավելին

Բաքվում փորձել են ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Բաքվում փորձել են ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը փորձել է ապատեղեկացնել օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդներին։ Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով գերատեսչության մամուլի ծառայությանը, օգոստոսի 15-ին տեղի է ունեցել ճեպազրույց Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Ճեպազրույցում օտար երկրների ռազմական ներկայացուցիչներին փորձել են համոզել, որ Հայաստանն իբր Լաչինի միջանցքն օգտագործում է «անօրինական ռազմական փոխադրումների» համար։ Հիշեցնենք, որ միջանցքով անցումը փակ է անցած տարվա դեկտեմբերից, ինչի համատեքստում նման պնդումները առնվազն անհեթեթ են թվում։ Ռազմական կցորդներին փորձել…

Կարդալ ավելին

ՊՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ՊՆ  ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է  ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը հայտարարում է, որ 2023-2024 ուստարվա 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարաններում ընդունելության ժամկետները երկարացվում են մինչև օգոստոսի 30-ը: Դիմումներն ընդունվում են ս.թ. օգոստոսի 15-ից մինչև օգոստոսի 30-ը, ժամը 10:00-ից 17:00-ն (բացի հանգստյան և ոչ աշխատանքային օրերից): Ընդունելության համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. Դիմում, որը լրացվում է տեղում, կամ էլեկտրոնային (www.monte.am  կայքում), Տեղեկանք՝ հոգեբուժական և նարկոլոգիական դիսպանսերներից (ներկայացնել անձամբ), Ձև 63 և քաղվածք՝ երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից, Ինքնակենսագրություն (դիմորդի ձեռագրով),…

Կարդալ ավելին

Կովկասում հումանիտար աղետ է ծավալվում. Դեյվիդ Իգնատիուս

Կովկասում հումանիտար աղետ է ծավալվում. Դեյվիդ Իգնատիուս

Ընդունեք Ադրբեջանի քաղաքական վերահսկողությունը կամ լքեք Լեռնային Ղարաբաղը։ Ըստ էության, սա այն է, ինչ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասում է Ադրբեջանի սահմաններում գտնվող այս հեռավոր անկլավի հայ բնակչությանը, գրում է Դեյվիդ Իգնատիուսը Washington Post.-ի համար իր հոդվածում։ «Սակայն հայ մեծամասնության առաջնորդները պնդում են, որ Ալիևի մարտավարությունը հավասարազոր է ցեղասպանության, և շատ բնակիչներ, կարծես, պատրաստ են սովամահ լինել, քան ենթարկվել: Օգոստոսի 2-ին Euronews-ին տված հարցազրույցում Ալիևը կտրուկ արտահայտվեց. «Ղարաբաղում ապրող մարդիկ… նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք…

Կարդալ ավելին

«Զիլ»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա անվտանգությունը հսկում են ոստիկանները

«Զիլ»-ի վարորդը վերակենդանացման բաժանմունքում է, նրա անվտանգությունը հսկում են ոստիկանները

Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, երեկ՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարից տուժած քաղաքացիներից եւս մեկը Գյումրու բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երեւան՝ Էրեբունի բժշկական կենտրոն: Այս մասին  տեղեկացնում է Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը: Երեւան տեղափոխված պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր էր, Խաչատրյանն ասաց, որ նրա առողջական վիճակը ստաբիլացել է: «Մյուս պացիենտը, որի վիճակը ծանր է, կմնա մեզ մոտ եւ հավանաբար չի տեղափոխվի, քանի որ մեր մարզի բնակիչ է»,- ասաց ԲԿ-ի փոխտնօրենը: Նշենք, որ Գյումրիում մնացած…

Կարդալ ավելին
1 430 431 432 433 434 646