Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնել է, որ Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Դավիթ Խաչատուրյանի, Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությունները: ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 67-ը: Քվեատուփում առկա է եղել 67 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Անահիտ Հակոբյանի եւ Մանվել Շահվերդյանի թեկնածությանը պատգամավորները կողմ չեն քվեարկել: Դավիթ Խաչատուրյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Այսպիսով, Դավիթ Խաչատուրյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Կարդալ ավելին

Պետությունն սկսվում է գյուղից. մենք պիտի ստեղծենք բարեկեցիկ, սոցիալապես ապահովված Արզնի. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Պետությունն սկսվում է գյուղից. մենք պիտի ստեղծենք բարեկեցիկ, սոցիալապես ապահովված Արզնի. ՎԱՐԴԱՆ ԱՎԱԳՅԱՆ

Արզնիում հոկտեմբերի 29-ին կայանալու է ՏԻՄ ընտրություն, որին առաջադրվել է նաև Վարդան Ավագյանը։ Այցելեցինք համայնք և զրուցեցինք թեկնածուի հետ: -Պարոն Ավագյան, կներկայացնե՞ք Արզնիի այն խնդիրները, որոնք լուծում կստանան Ձեր ընտրվելու դեպքում: -Արզինիում խնդիրները չեն տարբերվում հանրապետություն մյուս համայնքերից՝ սոցիալականից մինչև սանիտարահիգենիկ խնդիրներ, հողահատկացումների ոչ ճիշտ բաշխում, կադաստրային անճշտություններ, որոնք առաջացրել են քարտեզագրային լուրջ խախտումներ: Արզնիում քչե՛րն են զբաղվում գյուղատնտեսությամբ: Սոցիալական և հոգեբանական վիճակը՝ միջին վիճակագրական է՝ պատերազմի վերքերը չհաղթահարած, գործող իշխանության անփառունակ քաղաքականության հետևանքով հուսախաբ…

Կարդալ ավելին

Գազայի իրավիճակի հետ համեմատած՝ Դանթեի դժոխքը նման է թեյի խնջույքի. Բժիշկ

Գազայի իրավիճակի հետ համեմատած՝ Դանթեի դժոխքը նման է թեյի խնջույքի. Բժիշկ

Գազայի հատվածում իրավիճակի հետ համեմատած՝ Դանթեի դժոխքը նման է թեյի խնջույքի, BBC Newshour-ին ասել է Նորվեգիայի օգնության կոմիտեի բժիշկ Մադս Գիլբերտը: Նրա խոսքով, իր գործընկերները նկարել են «սարսափելի տեսարան» այն ամենի մասին, ինչ ծավալվում է Գազայում: «Պատկերացրեք մի հիվանդանոց, որտեղ 5000-ից 15000 քաղաքացիական փախստականներ կան, հիվանդանոցը ծանրաբեռնված է վիրահատական ​​խնամքի կարիք ունեցող հիվանդներով, և հետո լույսերը մարում են», – նշել է նա: Բժշկի խոսքով՝ իսրայելական ռմբակոծությունների հետեւանքով տասնյակ մարդիկ ծանր վնասվածքներ են ստացել, իսկ իրավիճակի…

Կարդալ ավելին

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ​​ֆարսը

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ​​ֆարսը

Բաքվում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի «գործով» դատական ​​ֆարսը: ԱՊԱ-ն հայտնում է, որ դատական ​​նիստը նախագահում է Բաքվի ռազմական դատարանի ղեկավար Զեյնալ Աղաևը։ Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել…

Կարդալ ավելին

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի Խան Յունիսի հյուսիսային գումարտակի հրամանատարի ոչնչացման մասին, որը հարձակումներ էր գործում իսրայելցի զինվորների եւ խաղաղ բնակիչների վրա։ ՑԱԽԱԼ-ի հայտարարությունում նշվել է, որ Թիսիր Մբաշերը մոտ էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ներառյալ ռազմական ստորաբաժանման ղեկավար Մուհամադ Դեյֆը, մի քանի պաշտոններ է զբաղեցրել զենքի արտադրության ոլորտում եւ եղել է կազմակերպության ռազմածովային ուժերի հրամանատարը։

Կարդալ ավելին

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այսօր թվով 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ

ՀՀ-ում ԵՄ առաքելությունն այսօր թվով 1000-րդ պարեկությունն է իրականացրել դեպի սահմանամերձ շրջաններ

Հայաստանում ԵՄ առաքելությունը (EUMA) X-ի իր միկրոբլոգում  տեղեկացրել է, որ այսօր առաքելության թվով 1000-րդ պարեկությունն է՝ դեպի սահմանամերձ շրջաններ՝ իրավիճակը դիտարկելու և զեկուցելու համար: «Պարեկություն ենք իրականացնում 6 գործող հենակետերից՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Եղեգնաձորում, Մարտունիում և Իջևանում։ Ամեն շաբաթ մեր մոնիտորինգ իրականացնողներն անցնում են մոտ 3800 կմ՝ մոտավորապես՝ օրական 7 պարեկություն իրականացնելով»։

Կարդալ ավելին

Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում

Սամվել Շահրամանյանը առաջիկայում հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց տալու է, բայց ոչ Հանրային հեռուստատեսությանը: Այս մասին հայտնում են  Արցախի ներկայացուցչությունից: «Առաջիկայում արցախցիներին հուզող հարցերով Սամվել Շահրամանյանը հրապարակային ելույթ կունենա, որը կտեղադրվի հանրային հարթակում»,-փոխանցեցին Արցախի ներկայացուցչությունից: Նշենք, որ այս պահին արցախցիները գալիս են Արցախի ներկայացուցչություն իրենց խնդիրները գույքագրվում են, որպեսզի դա փոխանցվի ՀՀ կառավարությանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Արցախի ներկայացուցչության շենքի բակում Սամվել Շահրամանյանը՝ դիմելով հավաքված արցախցիներին, ասել էր հետեւյալը. «Արցախի Հանրապետությունը չի լուծարվել: Այդ փաստաթղթի հետ կապված ահագին…

Կարդալ ավելին

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին՝ բռնի տեղահանվածների կարիքների համար. Տերտերյան

Կառավարությունը 2 միլիարդ 26 միլիոն դրամ է հատկացրել մարզպետարաններին: Այսմ ասին այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ասուլիսի ժամանակ ասաց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ խոսելով ԱՐՑԱԽԻՑ բռնի տեղահանվածներին աջակցելու գործընթացից: «Բաշխումը կատարվել է ըստ մարդկանց տեսակարար կշռի, որոնք տեղակայվել են այդ մարզում: Այդ գումարները տրամադրվել են մարզպետներին մի քանի ուղղությամբ՝ սննդի, հյուրանոցի կամ հյուրատան եւ որոշակի նպաստի տրամաբանության մեջ: Նպաստը դրամական չէ, այլ  կենցաղային ամենատարբեր առաջնային խնդիրներ լուծելու համար է, որովհետեւ  գաղտնիք չէ, որ…

Կարդալ ավելին

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով. եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 24-ին  և  25-ի գիշերը առանձին շրջաններում, սպասվում են  կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 25-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն հոկտեմբերի   21-23-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։ Երեւանում  հոկտեմբերի 21-ի և 25-ի ցերեկը, 22-23-ին,  26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 24-ին և 25-ի գիշերը սպասվում է  կարճատև անձրև  հնարավոր է նաև մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +19+21։…

Կարդալ ավելին

Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է դատապարտել, այն որակվում է որպես էթնիկ զտում. Վիենի քաղաքապետը Սյունիքում է

Այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է դատապարտել, այն որակվում է որպես էթնիկ զտում. Վիենի քաղաքապետը Սյունիքում է

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսին և փոխքաղաքապետ Լևոն Սաքունցին: Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Կովաքսը Հայաստանում է՝ որպես Սյունիքի հետ փոխգործակցության հուշագիր կնքած Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի նախագահ, Հայաստանի բարեկամ Լորան Վոքիեի բանագնաց: Նա Սյունիքի մարզպետին փոխանցեց Լորան Վոքիեի ջերմագին ողջույնը սյունեցիներին ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին և շեշտեց, որ այն, ինչ Ադրբեջանն է արել հայերի հետ, պետք է բարձրաձայնել և դատապարտել, և որ իրենք նույնպես…

Կարդալ ավելին
1 407 408 409 410 411 659