Այցելություն ծննդկաններին մայրության եվ գեղեցկության տոնի առիթով

Այցելություն ծննդկաններին մայրության եվ գեղեցկության տոնի առիթով

<<Արտաշատ իրավապաշտպան>> ՀԿ հերթական անգամ այցելել է Արտաշատի ծննդատուն՝ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ նվերներ հանձնել նորածիններին: Հիշեցնենք, որ ՀԿ նախագահ՝ Արուս Հովհաննիսյանը մշտապես աջակցում և տարբեր օգնություններ է տրամադրում հասարակության սոցիալական աջակցության կարիք ունեցող շերտերին՝(հաշմված զինվորներ, նրանց ընտանիքներին, երեխաներին,հաշմանդամ կենսաթոշակառուներին, Արցախից տեղահանվածներին ) և այլոց: Տիկին Հովհաննիսյանը իր խոսքում նշել է ՝ որ մեր աջակցությունը շարունակական է անգամ այն պայմաններում երբ գտնվում ենք անբարենպաստ միջավայրում, հաճախ տարբեր ատյանների կողմից չենք ստանում խրախուսանք՝ հակառակը ոմանք…

Կարդալ ավելին

Շարունակվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի աշխատանքային շրջայցերը վարչական տարածաշրջաններ

Շարունակվում են Գավառի համայնքապետ Գուրգեն Մարտիրոսյանի    աշխատանքային շրջայցերը վարչական տարածաշրջաններ

Համայնքապետարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք՝ Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը աշխատանքային շրջայց է իրականացրել Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Գրիգոր Բոշյանն ու Արտուշ Ասլանյանը, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, ապրիլի 5-ին աշխատանքային շրջայց կատարեց Գավառ համայնքի Նորատուս և Կարմիրգյուղ վարչական շրջաններ: Աշխատանքային այցի ընթացքում այցեր կատարվեցին վարչական շրջանների կրթամշակութային հաստատություններ, որտեղ նրանք ծանոթացան առկա պայմաններին, խնդիրներին և վարչական ղեկավարների հետ քննարկվեցին դրանց լուծման հնարավոր տարբերակները: Նորատուսում…

Կարդալ ավելին

Մայրության եվ գեղեցկության տոնի առթիվ Գավառի համայնքապետի ուղերձը

Մայրության եվ գեղեցկության տոնի առթիվ Գավառի համայնքապետի ուղերձը

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանի ուղերձը՝ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ Սիրելի կանայք.Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայրության եւ գեղեցկության տոնի կապակցությամբ: Անգնահատելի է հայ կնոջ ու հատկապես հայ մոր դերը սերնդի դաստիարակության, ընտանիքի կայուն հիմքերի ձևավորման ու պահպանման, ինչպես նաև հայրենիքի զարգացման գործում:Շնորհավորանքներս եմ հղում հերոսածին մեր հայուհիներին, հայրենիքի համար կյանքեր զոհաբերած հերոսների կանանց ու քույրերին. դուք հայրենիքին եք տվել ձեր ամենաթանկը, ինչն արժանի է խոնարհումի ու մեծարումի:Թող հայոց աշխարհում խաղաղություն ու բարօրություն տիրի…

Կարդալ ավելին

«Աղվան Հովսեփյանի մեղադրանքը փոխվել է». դատարանը քննել է կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը

«Աղվան Հովսեփյանի մեղադրանքը փոխվել է». դատարանը քննել է կալանավորման ժամկետի երկարացման որոշման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, այսօր՝ ապրիլի 7-ին, քննվել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։ Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, մարտի 3-ին բավարարել էր Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը եւս երկու ամսով երկարացնելու մասին քննիչի միջնորդությունը։ NEWS.am-ի հետ զրույցում Աղվան Հովսեփյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ փաստաբանները դատարանին դեռ փաստարկներն ամբողջությամբ չեն ներկայացրել, հաջորդ դատական…

Կարդալ ավելին

Հայաստանում առաքիչները մեդալակիր ըմբիշներից լավ են ապրում․ հունահռոմեական ըմբիշները՝ խնդիրների մասին

Հայաստանում առաքիչները մեդալակիր ըմբիշներից լավ են ապրում․ հունահռոմեական ըմբիշները՝ խնդիրների մասին

Եվրոպայի մեդալակիր եմ, 4 ամիս է 10 դրամ չեմ ստանում: Վնասվածքներս իմ միջոցներով եմ բուժում, ֆեդերացիան, նախարարությունն ասում են՝ կտրոնները պահիր, հետո կտանք: Եվրոպայի առաջնության ենք գնում առանց մարզահագուստի: Այսպես սպորտ չեն պահում: Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականում առկա խնդիրների մասին ասուլիսում պատմեց 2020 թվականի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գեւորգ Ղարիբյանը: Ապրիլի 7-ին հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները, Եվրոպայի նորընծա չեմպիոն եւ բրոնզե մեդալակիրները լրագրողների հետ հանդիպմանն առաջին անգամ բարձրաձայնեցին հավաքականում առկա խնդիրների մասին: Մարզիկները…

Կարդալ ավելին

4 ամիս է՝ Նալբանդյան գյուղում խմելու ջուրն աղտոտված է. օրերս երեխաներ են թունավորվել

4 ամիս է՝ Նալբանդյան գյուղում խմելու ջուրն աղտոտված է. օրերս երեխաներ են թունավորվել

Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Նալբանդյան գյուղում շուրջ չորս ամիս է՝ ջրի խողովակի վնասման հետեւանքով խմելու ջուրն աղտոտված է։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ խնդիրն առաջացել է հունվարին, ձմռանն այն հաճախակի բնույթ է կրում։ «Խողովակը պայթել է, մոտ 22 տեղ վնասված է։ Մեր ջրագիծը սովետական ժամանակներում է տեղադրվել, դրա համար էլ նմանատիպ խնդիր է առաջանում։ Մեծամորի համայնքապետարանին շատ ենք դիմել, երեկ խոստացան, որ վաղն անպայման կայցելեն գյուղ եւ խնդիրը կլուծեն»,- ասաց…

Կարդալ ավելին

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Կարդալ ավելին

Գների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն

Գների բարձրացման միտումը դեռեւս կպահպանվի. Էկոնոմիկայի նախարարություն

Ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ազգաբնակչությանը առաջին անհրաժեշտության պարենամթերքով մատակարարման հարցում առաջացել էին որոշակի ռիսկեր, հատկապես Լարսի անցակետի տեւական ժամանակով փակ լինելու եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից հացահատիկային մշակաբույսերի արտահանման արգելքով պայմանավորված: Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից։ Նախարարությունից տեղեկացնում են, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ առեւտրաշրջանառությունը դադարել է, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրաշրջանառությունը շարունակվում է, սակայն դրանց տեմպերը դանդաղել են եղանակային պայմաններով պայմանավորված Լարսի անցակետի փակման պատճառով առաջացած բեռնատարների…

Կարդալ ավելին

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով

Ալեն Սիմոնյանի 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար ձեռք կբերվի երեք մեքենա՝ 54 մլն դրամով

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նոր` 90 մլն դրամանոց մեքենան ուղեկցելու համար անհրաժեշտ են ամենագնացներ, որոնց համար կհատկացվի 54 մլն դրամ։ Այդ գումարով Կառավարությունը ձեռք կբերի երեք  Toyota RAV 4 մոդելի մարդատար ավտոմեքենա։ Այս մասին նախագիծը ներառված է Կառավարության  այսօրվա՝ ապրիլի 7-ի նիստում՝ ԱԺ–ն դրա համար գումար կստանա, իսկ մեքենաները ձեռք կբերվեն մեկ անձից։ «ԱԺ նախագահին սպասարկող BMW 750Li ծառայողական մեքենային որպես ուղեկցող շահագործվող մեքենաներն իրենց տեխնիկական բնութագրով չեն ապահովում ԱԺ նախագահի ծառայողական մեքենայի անվտանգ և…

Կարդալ ավելին

Նոր որոշում. Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով

Նոր որոշում. Հայաստան մուտքի 14 օրյա կարանտինային մեկուսացումը կփոխարինվի 10 օրացուցային օրով

Կառավարությունն իր այսօրվա մարտի 7-ի նիստում որոշեց Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների՝ հանրապետության տարածք մուտք գործելուց հետո, մեկուսացման 14 օրացուցային օրը փոխարինել 10 օրացուցային օրով: Որոշումով նաև սահմանվեց, ըստ որի՝ մեկուսացման ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7-րդ օրը մեկուսացված անձինք իրենց նախաձեռնությամբ կարող են անցնել ՊՇՌ հետազոտություն և բացասական արդյունքի դեպքում դուրս գալ մեկուսացումից: Որոշմամբ նաև սահմանվում է, որ ՀՀ տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով մուտք գործելիս…

Կարդալ ավելին
1 510 511 512 513 514 570