Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը

Ընտրություններ 2-րդ փորձից․ Վեդիում այսօր մեկնարկել է քարոզարշավը

Վեդիում այսօր՝ մարտի 2-ին, մեկնարկել է մարտի 27-ին նշանակված Վեդի խոշորացված համայնքի ընտրության քարոզարշավը, որը տեւելու է 25 օր։ Վեդի համայնքի ընտրություններին մասնակցում են երկու ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունները։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը կազմված է 81 թեկնածուից․ ցուցակը գլխավորում է  ՔՊ-ական, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը։ Ավագանու թեկնածուներից միայն 21-ն են անկուսակցական, մյուսները ներկայացնում են ՔՊ-ն։ ՔՊ-ի ցուցակի 2-րդ համարը Վեդի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանն է, 3-րդը՝…

Կարդալ ավելին

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Լավրով. Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, անհնար է մեկուսացնել նրան

Ռուսաստանը երբեք մեկուսացման մեջ չի մնա, քանի որ շատ բարեկամներ ունի։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Aljazeera հեռուստաալիքի հարցազրույցում, որի մի հատված չորեքշաբթի հրապարակվել է հեռուստաալիքի Twitter-ում։ «Ռուսաստանը շատ բարեկամներ ունի, եւ անհնար է մեկուսացնել նրան»,- հեռուստաալիքը մեջբերել է Ռուսաստանի ԱԳ ղեկավարի խոսքերը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ էր իր դեմ պատժամիջոցներ մտցնելուն, բայց զարմացել է, որ այդ միջոցները վերաբերել են մարզիկներին եւ ԶԼՄ-ների աշխատակիցներին. «Մենք պատրաստ էինք…

Կարդալ ավելին

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Դատարանը «գրիչի գործով» Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Թովմասյանի մասին հայտարարությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցրել է հերքել Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ զրպարտություն պարունակող հայտարարությունները և հայցը բավարարել է մասնակի: Դատական տեղեկատվական համակարգում հրապարակված վճռում ասվում է․ «Պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում «facebook.com» սոցիալական կայքի՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող պաշտոնական էջում «Հերքում՝ Հրայր Թովմասյանի հասցեին կատարված զրպարտություն հանդիսացող տեղեկության վերաբերյալ» վերնագրով գրառում կատարել` դրանում նշելով հետևյալը. «Ես՝ Նիկոլ…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է

Դոլարի փոխարժեքն աճել է միանգամից 4,5 դրամով. եվրոն եւս թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 489.36 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 4.50 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 543.19 դրամ (աճել է 1.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 651.93 դրամ (աճել է 2.51 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.57 դրամ (նվազել է 0.20 դրամով):

Կարդալ ավելին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կարող ազդեցություն չունենալ Հայաստանի վրա. Տիգրան Խաչատրյան

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա՝ նախ նշեց, որ արտահանման վրա ազդեցությանը կարող է անդրադառնալ Էկոնոմիկայի նախարարությունը:  «Մենք հետևում ենք իրադարձություններին, բնականաբար, չի կարող ազդեցություն չունենալ, վաղ է գնահատական տալը, ընթացքից պարզաբանումներ կլինեն։ Ես կարող եմ պատասխանել այն հարցերին, որոնք վերաբերում են Ֆինանսների նախարարության իրավասությանը»,- նշեց Տիգրան Խաչատրյանը։ Հարցին, թե Հայաստանի համար կարո՞ղ է ստեղծվել ճգնաժամ, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց, որ ամեն օր…

Կարդալ ավելին

Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. նախարարի նոր որոշումը

Դիմակ կրելն այլևս պարտադիր չէ. նախարարի նոր որոշումը

Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է: Այս մասին  տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության առումով համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն: Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում: Փակ տարածքներում դիմակի կրման պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Մյուս բոլոր փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ և ըստ անհրաժեշտության: Փոփոխությունն ուժի մեջ…

Կարդալ ավելին

«Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա․ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն

«Շիրակ» թռչնաֆաբրիկան էժան է ձուն վաճառում, որ իմ կամ մյուսի բիզնեսը վարի տա․ «Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն

«Արամուս» թռչնաֆաբրիկայի տնօրեն Հրայր Ասլանյանի խոսքով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը ստել է, երբ Ազգային ժողովում երեկ հայտարարել է, թե ձվի շուկայում «Շիրակ» թռչնաֆաբրիկան դեմպինգ չի իրականացնում, քանի որ այդ ընկերության իրացման ծավալները  4 կամ 5 % է։ «Ո՞ւմ աչքերին է ինքը թոզ փչում։ «Շիրակ» թռչնաֆաբրիկան օրական արտադրում է 420 արկղ ձու, եւ հիմա էլ սկսել է արտադրել մոտ 330 արկղը։ Իսկ Հայաստանում ամեն օր արտադրվում է  3000 արկղ ձու, այսինքն՝ 750-ը 3000-ի մեկ…

Կարդալ ավելին

Ի՞նչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը. մեկնաբանում են տնտեսագետները

Ի՞նչ հետեւանքներ կունենա գազի գնի աճը. մեկնաբանում են տնտեսագետները

Գազի սակագինն ապրիլի 1-ից սպառողների համար կբարձրանա 4․7 դրամով՝ դառնալով 143.7 դրամ։ NEWS.am-ի հետ զրույցում տնտեսագիտության դոկտոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանն ասաց, որ սակագնի բարձրացումը յուրաքանչյուր ապրանքի ինքնարժեքի գնի որոշակի բարձրացում է նախատեսում։ Մանասերյանի կարծիքով՝ երկրում տնտեսական  մեծ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ գազի գինը տարածաշրջանում համադրելի վիճակում է գտնվում։ «Դա պետք է Ռուսաստանի Դաշնության գազային դիվանագիտության տեսանկյունից։ Տվյալ պարագայում գազը ոչ միայն տնտեսական կատեգորիա պետք է դիտարկել, այլ նաեւ…

Կարդալ ավելին

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է

Հայաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 324 նոր դեպք. 23 մարդ մահացել է

Մարտի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 324 նոր դեպք, մահացել է 17 մարդ։ Այս մասին  հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից: Նախորդ օրն արձանագրվել է նաեւ մահվան 6 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կատարվել է 2898664 թեստավորում: Երեկ կատարվել է 4 076 թեստավորում։ Վարակվածների ընդհանուր թիվը՝ 420156 է։ Առողջացածների թիվը՝ 402916-ը, փաստացի այս պահին բուժվում է…

Կարդալ ավելին

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը

Խորհրդարանը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը

Մարտի 1-ի նիստում Ազգային ժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության հարցը:  «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի համաձայն` ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնի համար խորհրդարանին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունը: Թեկնածուի կենսագրական տվյալները եւ աշխատանքային գործունեությունը բարձրաձայնել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը: Ատոմ Ջանջուղազյանը սովորել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանում, տեխնիկական գիտությունների թեկնածու է: Պատգամավորը նշել է,…

Կարդալ ավելին
1 523 524 525 526 527 569