ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ Մեգլենա Կունևային

ՄՊՀ նախագահը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ  Մեգլենա Կունևային

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը հյուրընկալել է Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, գլխավոր բանակցող և սպառողների պաշտպանության հարցերով ԵՄ հանձնակատար Մեգլենա Կունևային։ Գեղամ Գևորգյանը ողջունել է hյուրին՝ շեշտելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել մեր երկրում սպառողների պաշտպանության ոլորտում նման հարուստ փորձառություն ունեցող  գործչի։ ՄՊՀ նախագահը ներկայացրել է Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում սպառողների շահերի պաշտպանությանն ուղղված բարեփոխումների ընթացքը։ Նա մասնավորապես նշել է, որ  մշակվել է լայնածավալ բարեփոխումների փաթեթ, որի համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստանձնելու…

Կարդալ ավելին

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

«Թատերական շաբաթ» ծրագիրը կանցկացվի նոր ու հետաքրքրիր նախաձեռնություններով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ մարտի 22-30-ը կիրականացվի  «Թատերական շաբաթ» ծրագիրը: Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ Այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքների ընթացքին հետևելու և իրականացվելիք ծրագրերին ծանոթանալու նպատակով նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն: Դանիել Դանիելյանի խոսքով՝ «Թատերական շաբաթ» ծրագիրը կարևոր  նախաձեռնություն է հայաստանյան թատերական կյանքի ներկապնակում։ Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում կիրականացվեն…

Կարդալ ավելին

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

Մշակութային վերջին զանգ. հաստատվել է միջոցառումների անցկացման ուղեցույցը

2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:   «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ: Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:  Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են…

Կարդալ ավելին

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

Քննարկվել է Արտաշատ հնավայրի վերականգնմանն ուղղված համագործակցության հնարավորությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Ֆրանսիայի զարգացման հիմնադրամի (AFD) Հարավային Կովկասի գործակալության պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում համագործակցության հնարավորությունները։ Ողջունելով գործընկերներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության քաղաքականությունը՝ ուղղված պատմամշակութային հուշարձանների պատշաճ պահպանությանը, հանրահռչակմանն ու զարգացմանը՝ որպես պետության տնտեսության առաջընթացի կարևոր գործոն: Նա ընդգծել է, որ…

Կարդալ ավելին

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

Կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքները․ ԱԺ-ում ներկայացվել է 2024 թվականի կատարողականը

  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Նախարարն անդրադարձել է կրթության իրավունքի բարելավման ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքներին և արձանագրված արդյունքներին: Կրթության հասանելիություն և կրթության իրավունքի իրացում Անդրադառնալով նախադպրոցական կրթության հասանելիությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում երեխաները պետք է հնարավորություն ունենան ներգրավվելու նախադպրոցական…

Կարդալ ավելին

Կոտայքում և Սյունիքում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման թվային համակարգը

Կոտայքում և Սյունիքում ներդրվել է ընտանիքների անապահովության գնահատման թվային համակարգը

Կոտայքի և Սյունիքի մարզերում մարտի 17–ից սկսվել է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի կիրառումը, որը թույլ կտա բացառել փաստաթղթային գործընթացը և մեծացնել տվյալների հավաքագրման արդյունավետությունը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը՝ նշելով, որ Կապանում արդեն իսկ գրանցվել է առաջին դիմումը, որից էլ սկսվել է գործընթացը։ Մինչեւ 2026թ. համակարգի ներդրումը հանրապետության ամբողջ տարածքում , ընտանիքները դեռ ստիպված կլինեն Միասնական սոցիալական ծառայություն ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը թղթային ձևաչափով, իսկ…

Կարդալ ավելին

Դառը ուտելիքը նպաստում է առողջությանը եւ դանդաղեցնում ծերացման պրոցեսը. հետազոտություն

Դառը ուտելիքը նպաստում է առողջությանը եւ դանդաղեցնում ծերացման պրոցեսը. հետազոտություն

Դառը ուտելիքը կարող է կանխել արյան ճնշման բարձրացումը, սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը, ինչպես նաեւ շատ այլ հիվանդություններ։ Միեւնույն ժամանակ, դառը նյութերը պաշտպանում են ազատ ռադիկալների առաջացրած վնասումներից եւ անգամ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը։ Նոր հետազոտությունը, որին մասնակցել են Չինաստանի Լոհեի մասնագիտական ​​սննդի ճարտարագիտության համալսարանի մասնագետները, ուսումնասիրել են, թե ինչպես եւ ինչ մեխանիզմներով են դառը նյութերն ազդում մարդու առողջության վրա, գրել է Planet Today-ը։ Արդյունքները հրապարակվել են Foods ամսագրում։ Շատերին դուր չի գալիս դառը մթերքների համը։ Հետազոտողների թիմը նշել է, որ դա տեղի է ունենում այն ​​պատճառով, որ սննդի մեջ պարունակվող դառը նյութերը կապվում են դառը ռեցեպտորների հատուկ մասերի հետ (26 hTAS2R) եւ այդպիսով ակտիվացնում են G սպիտակուցի միջնորդավորված ազդանշանային ուղիները: Փորձագետները նշել են, որ այս ազդանշանային ուղիները քիմիական ազդանշանները վերածում են էլեկտրականների, որոնք այնուհետեւ փոխանցվում են ուղեղին եւ դառը համ են ստեղծում, իսկ դառնության ինտենսիվությունը հիմնականում որոշվում է այսպես կոչված դառը ռեցեպտորների հիդրոֆոբ ճանաչման հատվածով: Այդպիսի դառը նյութեր են հիմնականում ալկալոիդները, պոլիֆենոլները, տերպենոիդները եւ ամինաթթուները, որոնք հանդիպում են, օրինակ, բնական մթերքներում, ինչպիսին են հնդկաձավարը, դառը դդումը, խատուտիկը, հատիկեղենը, ընկույզները եւ սուրճը: Բնական դառը մթերքների օգտագործումը նպաստում է առողջությանը եւ, ըստ ընթացիկ հետազոտության, կարող է օգնել կանխել, օրինակ, հիպերլիպիդեմիան, արյան բարձր ճնշումը եւ հիպերգլիկեմիան: Միեւնույն ժամանակ, դառը մթերքները ճնշում են բորբոքումները եւ ունեն հակաուռուցքային, հակաբակտերիալ եւ հակաօքսիդանտ ազդեցություն, հայտնել են գիտնականները։ Բացի այդ, ապացուցվել է, որ դառը նյութերը հակաօքսիդանտ ազդեցություն ունեն, որոնք պաշտպանում են ազատ ռադիկալների պատճառած վնասներից: Մասնագետների կարծիքով՝ դրանք նաեւ դանդաղեցնում են բջիջների ծերացման պրոցեսը եւ կարող են օգնել կանխել սիրտ-անոթային հիվանդությունները եւ դիաբետը։ Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն, որ կարող են դրսեւորվել նաեւ նեյրոպաշտպանիչ հատկություններ: Դիաբետի դեպքում առողջության համար դառը նյութերի օգտակարության մասին նշվել է նաեւ Դիաբետի դեմ պայքարի գերմանական կազմակերպության մասնագիտացված հոդվածում։ Բացի մարսողական ազդեցությունից (այսինքն՝ մեծացնելով ստամոքսաթթվի եւ լեղու արտադրությունը, ինչպես նաեւ բարելավել ճարպերի յուրացումը), առանձնանում է քաղցի եւ քաղցրավենիքի հանդեպ հակումների նվազումը, ինչը շատ օգտակար է դիաբետի եւ ճարպակալման դեպքում։ Մասնավորապես, դառը դդմի օգտագործումը կարող է նվազեցնել գլյուկոզայի մակարդակը նախադիաբետով հիվանդ մարդկանց մոտ: Կարելի է եզրակացնել, որ…

Կարդալ ավելին

Որքա՞ն պետք է քնի մարդն իրականում

Որքա՞ն պետք է քնի մարդն իրականում

Քունը մինչ այժմ հանելուկ է մնում՝ չնայած այն բանին, որ շատ կարեւոր է մեր առողջության համար։ Մեզանից շատերը քնի վրա ծախսում են կյանքի մոտ մեկ երրորդը, բայց ինչ-որ մեկին կարող է ավելին անհրաժեշտ լինել, ինչ-որ մեկին էլ՝ ութ ժամից ավելի քիչ։ Ահա թե ինչ են ասում քնաբան-գիտնականները եւ բժիշկներն այն մասին, թե որքան ժամանակ պետք է ծախսել քնի վրա։ «Դրա պատճառներն այնքան էլ պարզ չեն, բայց դա անհրաժեշտ բան է, որը մենք բոլորս անում ենք,-…

Կարդալ ավելին

2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. ԿԲ-ն երկու սցենար է դիտարկում

2025-ի փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 2․5%. ԿԲ-ն երկու սցենար է դիտարկում

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը մոտեցել է նպատակային ցուցանիշին՝ փետրվարին կազմելով 2․5%: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից: Միաժամանակ, 12-ամսյա բնականոն գնաճը պահպանվել է ցածր մակարդակում՝ կազմելով 1.5%: 2025 թ․ առաջին եռամսյակում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման և գնաճի արագացման ռիսկերը էականորեն ավելացել են: Մասնավորապես՝ միջազգային ապրանքահումքային շուկաներում և հիմնական գործընկեր երկրներում գների աճի և առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման ռիսկերը սրվել են՝ պայմանավորված միջազգային առևտրային հարաբերություններում աճող լարվածությամբ, ինչպես նաև…

Կարդալ ավելին
1 2 3 4 645