Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտական ​​գործողությունները վերսկսվել են

Հնդկաստանի և Պակիստանի միջև վերահսկողության գծի երկայնքով մարտերը վերսկսվել են մի քանի ժամ տևած հարաբերական անդորրից հետո, հաղորդում է «Ալ Ջազիրա»-ն։ Կան հաղորդագրություններ Կուպվարայում, Պանչում, Ուրիում և Սամբայում վերահսկողության գծի երկայնքով ինտենսիվ հրետանային փոխհրաձգությունների մասին։ Սահմանամերձ գոտում բնակվող քաղաքացիական անձինք ապրում են աճող վախի մեջ, և հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։ Reuters-ը հաղորդում է, որ Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար օդանավակայանի մոտակայքում մոտ 10 պայթյուն է տեղի ունեցել։

Կարդալ ավելին

Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին

Նոր Հռոմի պապը նախկինում քննադատել է Թրամփին

Կաթոլիկ եկեղեցին նոր պապ է ընտրել. 69-ամյա ամերիկացի Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը, ով ընդունել է Լևոն XIV անունը, դարձել է Հռոմի պապ։ Նա դարձավ Միացյալ Նահանգներից առաջին Հռոմի պապը։ Թեև Դոնալդ Թրամփը դա անվանեց «մեծ պատիվ», պապն ինքը նախկինում քննադատել է նախագահի քաղաքականությունը։ Այսպես, ընտրություններից կարճ ժամանակ առաջ նա հրապարակել է մի գրառում, որում դատապարտում էր Թրամփի տեսակետները ներգաղթի վերաբերյալ, հաղորդում է Bild-ը։ Փետրվարին Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը սոցիալական ցանցերում գրառում էր տարածել՝ «Ջեյ Դի Վենսը սխալվում…

Կարդալ ավելին

Ո՞ր եվրոպական երկրներում են ամենաբարձր աշխատավարձերը

Ո՞ր եվրոպական երկրներում են ամենաբարձր աշխատավարձերը

2023 թվականին ԵՄ-ում լրիվ դրույքով աշխատողի միջին ամսական աշխատավարձը, ըստ ճշգրտված հաշվարկի, տատանվել է Բուլղարիայում 1,125 եվրոյից մինչև Լյուքսեմբուրգում 6,755 եվրո, գրում է Euronews-ը։ ԵՄ միջին ցուցանիշը կազմել է 3,155 եվրո։ Դանիան Լյուքսեմբուրգից բացի ԵՄ միակ երկիրն է, որտեղ աշխատավարձը գերազանցում է 5000 եվրոն՝ հասնելով 5634 եվրոյի։ Իռլանդիան (€4,890) և Բելգիան (€4,832) շատ մոտ են այս շեմին։ Ավստրիան (€4,542), Գերմանիան (€4,250) և Ֆինլանդիան (€4,033) նույնպես առաջարկում են €4,000-ից բարձր աշխատավարձ։ ԵՄ 26 երկրներից մոտ 10-ը…

Կարդալ ավելին

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

Պետական բյուջեից տարածքների վարձակալության համար հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով

2023 թվականի համեմատ, 2025 թվականին պետական բյուջեից տարածքների վարձակալության նպատակով հատկացվող միջոցները կրճատվել են շուրջ 123 միլիոն դրամով կամ 21.8%-ով։ 2023թ.՝ 20 պետական մարմնի աշխատանքային գործունեության համար տրամադրվել է 563,126,500 դրամ, որի շրջանակում վարձակալվել է 54,729 քմ և 0.8 հա մակերեսներով անշարժ գույք, 2024թ.՝ 19 պետական մարմնի համար՝ 492,480,800 դրամ, 52,928 քմ և 0.3 հա մակերեսներով անշարժ գույք, 2025թ.՝ 17 պետական մարմնի համար՝ 439,930,400 դրամ, 26,719.2 քմ մակերեսներով անշարժ գույք։ Կոմիտեն շարունակաբար միջոցներ է ձեռնարկում…

Կարդալ ավելին

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ․ նոր բացահայտում(Տեսանյութ)

Ապօրինի արդյունահանում՝ ձկնաբուծարան կառուցելու քողի տակ․ նոր բացահայտում(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին հերթական օպերատիվ տեղեկությունը ապօրինի արդյունահանման վերաբերյալ: Ըստ տեղեկության` սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն, Մասիս համայնքի ղեկավարի որոշմամբ մեկ այլ ընկերությանը տրված ձկնաբուծական ջրավազանի կառուցման շինթույլտվության քողի տակ, Զորակ գյուղում գտնվող չորս հեկտար հողամասում 2023 թվականի հուլիսից մինչ օրս առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ ութ հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը Սայաթ-Նովա գյուղում ապօրինի կառուցված լվացման և տեսակավորման…

Կարդալ ավելին

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտի ներկայացուցիչների հետ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը և Սպորտի քաղաքականության մշակման և վերլուծությունների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ հանդիպման նպատակն է քննարկել ոլորտի որակական զարգացմանը միտված մի շարք հարցեր: Քննարկման առանցքային թեմաները վերաբերել են «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի վերջին փոփոխությամբ ֆիթնեսի ոլորտում գործող մասնավոր ընկերությունների համար…

Կարդալ ավելին

Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Հարմարեցված բանալիով բացել էր սրճարանի դուռն ու գողություն արել․ Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Մայիսի 2-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգահարած կինը խնդրել էր, որ Էջմիածնի Վազգեն Առաջինի փողոց ոստիկան մոտենա, գողություն է եղել: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գիշերը հարմարեցված բանալիով բացել են սրճարանի դուռը և գողացել ՀԴՄ սարք և տարբեր սարքավորումներ, այդ թվում` տեսահսկող: Պատճառվել էր մոտ 300 հազար դրամի վնաս: Վաղարշապատի համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին երեք օր անց: Մայիսի 5-ին` ժամը 13.20-ին, Էջմիածնի Մաշտոցի փողոցի բնակիչ 47-ամյա տղամարդը գողություն…

Կարդալ ավելին

Իրազեկում․ նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Իրազեկում․ նույնականացման քարտ (ID card) ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել migration.e-gov.am հարթակում

Հարգելի՛ քաղաքացիներ, եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ նույնականացման քարտ (ID card): Հորդորում ենք նախապես գրանցվել migration.e-gov.am կայքի «Նույնականացման քարտի տրամադրում» բաժնում, ընտրել ազատ օրն ու ժամը և մոտենալ սպասարկման։ Մարզերում իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով սպասարկում։ Կարող եք մոտենալ Երևանից դուրս գտնվող ցանկացած Ձեզ հարմար ՄՔԾ տարածքային ստորաբաժանում և տեղում հերթի տերմինալից կտրոն վերցնել՝ սպասել կենդանի հերթում և սպասարկվել։ Ընդ որում, Տավուշի, Լոռու, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում գրասենյակներում ներկայումս չկա ծանրաբեռնվածություն և…

Կարդալ ավելին

2024 թվականը՝ թվերով.գերատեսչություն

2024 թվականը՝ թվերով.գերատեսչություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը 2024 թվականին հարուցել է թվով 277 իրավախախտման վարույթ՝ նախորդ տարվա 133 վարույթի դիմաց։ Վարույթների քննության արդյունքներով տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ կիրառվել է ավելի քան 3 մլրդ դրամ տուգանք՝ նախորդ տարվա շուրջ 737 մլն դրամի դիմաց։ Մանրամասները՝  ինֆոգրաֆիկաներում            

Կարդալ ավելին

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է «Ֆրանկոֆոնիան բեմում և նկարահանման հրապարակում» ծրագիրը

Երևանի թատրոնի և կինոյի պետական ​​ինստիտուտից progressarmenia.com-ին տեղեկացնում են, որ  և Բուխարեստի Ի․Լ․ Կարաջալեի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարանի ուսանողների համար նախատեսված փոխանակման ծրագրի երկրորդ փուլը Երևանում մեկնարկել է մայիսի 5-ին՝ «Ներքին փոթորիկ» եռալեզու ներկայացմամբ։ Ներկայացման կոնցեպտը Ստեֆանա Սամֆիրայինն է, իսկ հայկական էտյուդների բեմադրիչն Իննա Հախնազարյանն է։ Փոխանակման ծրագրի առաջին փուլը տեղի էր ունեցել 2024-ի աշնանը՝ Բուխարեստում։ Հայ և ռումինացի ուսանողները համատեղ ներկայացմամբ հանդես են եկել նաև Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում։ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից…

Կարդալ ավելին
1 2 3 4 677