Երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանային գոտում․ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Երկրաշարժ՝ հայ-վրացական սահմանային գոտում․ ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

Սույն թվականի մարտի 26-ին՝ տեղական ժամանակով 23:11:39-ին (UTC 19:11:39) և 23:43:34-ին (UTC 19:43:34) հայ-վրացական սահմանային գոտում՝ Ջավախքի սեյսմաակտիվ լեռնաշխարհի հարավային հատվածում, արձանագրվել են միմյանց հաջորդած M=2.1 և M=2.8 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 10կմ և11կմ խորություններով երկրաշարժեր։ Էպիկենտրոնների աշխարհագրական կոորդինատներն են, համապատասխանաբար, հյուսիսային լայնության φ=41.1550N, արևելյան երկայնության λ=43.8580E և հյուսիսային լայնության φ=41.1280N, արևելյան երկայնության λ=43.8510E: Միմյանց հաջորդած սեյսմիկ իրադարձությունների էպիկենտրոնները գտնվում են Վրաստանի Հանրապետության Նինոցմինդա շրջանի Սամեբա բնակավայրից 4 կմ արևելք և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

  ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչներն իրականացրել են կրկնակի ստուգում Շահեն Քիթոյան ԱՁ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, ք․ Արթիկ), որի ընթացքում խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։  

Կարդալ ավելին

Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը

Պետությունը կհատուցի ուսանողի և դասախոսի հեծանիվի ձեռքբերման վարկի տոկոսները. խրախուսելով առողջ ապրելակերպը

  ՀՀ կառավարության նիստում հաստատվել է հանրության շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման և երթևեկության այլընտրանքային ձևերի խթանման միջոցառումը: Ըստ այդմ՝ բարձրագույն, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների սովորողների ու աշխատակիցների համար կստեղծվի ֆինանսական միջոցների հասանելիություն հեծանիվների ձեռքբերման համար: 2025 թվականի սեպտեմբերից կմեկնարկի ծրագրից օգտվելու դիմումների ընդունումը:  Օժանդակությունը կտրամադրվի հեծանիվի ձեռքբերման նպատակային վարկերի համար՝ պետության կողմից տոկոսադրույքի փոխհատուցման ձևով. վարկի առավելագույն չափը՝ 300 հազար ՀՀ դրամ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա…

Կարդալ ավելին

ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին

ԱԺ իշխող խմբակցությունը Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու է առաջադրել Ժիրայր Մխիթարյանին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից Ժիրայր Մխիթարյանն առաջադրվել է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու: Նրա թեկնածությունը Ազգային ժողովի՝ մարտի 27-ի նիստին ներկայացրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Ժիրայր Մխիթարյանը ծնվել է 1993 թվականին Երևանում: 2012 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ն՝ ստանալով տնտեսագիտության բակալավրի որակավորում, իսկ 2014-ին՝ տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: Զուգահեռ սովորել է Հայաստանի ամերիկյան համալսարանում՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի որակավորւմ: 2017-ին ավարտել է ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: Աշխատանքային գործունեությունը սկսել է…

Կարդալ ավելին

ԿՈՏԱՅՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿՈՏԱՅՔՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել «Սոլոմոնյան» ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան) և պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված անիտարահիգիենիկ նորմերի խախտումներով: Այսպես՝ արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը, հատակի, պատերի, առաստաղիը մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի ապահովվել…

Կարդալ ավելին

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹ Է ԿԱՍԵՑՎԵԼ

 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ԱԱ Տրանզիտ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)՝ առկա արտադրատեսակներից կատարելով նմուշառումներ: Լաբորատոր փորձաքննության ներկայացված նմուշներից կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Արտադրատեսակը համարվում է վտանգավոր: Կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը՝ կարագ սերուցքային «Ավանդական» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:    

Կարդալ ավելին

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

Կեղծ դոլարներով ոսկեղեն էին գնել. Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)

  Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում մարտի 18-ին ստացվել էր տեղեկություն, որ Երևանի Նոր Նորքի զանգվածի բնակիչ 30-ամյա տղամարդն ու նրա կինը մարտի 5-ին Էջմիածնի Նար-Դոսի փողոցի ոսկու առևտրի սրահում մի անհատ ձեռնարկատեր 58-ամյա կնոջից գնել են ոսկյա զարդեր` վճարելով 600 դոլարի կեղծ թղթադրամներ: Ընդունվեց հաղորդում, նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաջողվեց պարզել, որ նույն օրը, նույն սրահում ամուսինները ոսկեղեն են գնել նաև անհատ ձեռնարկատեր մեկ այլ` 70-ամյա կնոջից` կրկին վճարելով 600 դոլարի…

Կարդալ ավելին

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին

Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրություն Լիսաբոնում՝ նվիրած կինոռեժիսորի ծննդյան 100-ամյակին

  Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի,  Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ: Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։ «Պորտուգալական Սինեմատեկի»   դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն,…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում, Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ, կասեցվել է «Ֆրեշ Մարկետ» ՓԲԸ-ին պատկանող պատրաստի սննդի արտադրամասի (Երևան, Ծարավ Աղբյուր փ.)  արտադրական առանձին գործառույթը` «Սոուս մայոնեզի հիմքով» արտադրատեսակի արտադրությունը: Կասեցման հիմքը նշված սոուսի նմուշի լաբորատոր փորձաքննության արդյունքն է. այն ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, ուստի համարվում է վտանգավոր սննդամթերք: Խախտումը վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Կարդալ ավելին

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից.(Տեսանյութ)

Բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու դեպքեր․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից.(Տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ՝ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա: Մանրամասները՝ https://www.anticorruption.am/hy/news/view/378 Հիշեցնենք, որ ընտրակաշառք տալը, ստանալը ինչպես և ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելը քրեորեն պատժելի արարքներ են։ ՆԳՆ ոստիկանությունը գործընկեր իրավապահ կառույցների հետ շարունակելու է ձեռնարկել գործողություններ նմանօրինակ արարքները բացահայտելու ուղղությամբ: Կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական գործողություններից։  

Կարդալ ավելին
1 2 3 4 652