Ֆինանսական թերթը հաղորդում է, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստվում է առաջարկել ռուսական գազի ներմուծման արգելք՝ հիմնվելով առևտրային իրավունքի վրա: Համապատասխան առաջարկը, որը, ինչպես հայտնի է դարձել հրատարակությանը, պաշտոնապես կներկայացվի երեքշաբթի՝ հունիսի 17-ին: Առևտրային իրավունքի վրա հիմնված նոր պայմանագրեր կնքելու արգելքը, նշում է FT-ն, կխուսափի Հունգարիայի և Սլովակիայի կողմից վետո դնելուց, որը այս երկրները կարող էին կիրառել, եթե պատժամիջոցները պահանջեին ԵՄ բոլոր անդամ պետությունների միաձայն աջակցությունը: Առաջարկը, որը նախատեսվում է ներկայացնել հունիսի 17-ին, նախատեսում է, որ ռուսական…
Կարդալ ավելինԱյս շաբաթ գործակարգավարականի ընթացքում քննարկված ծրագրեր
Տոմսային համակարգի տեխնիկական խնդիրները նվազեցնելու նպատակով դիտարկվում է թղթային մեկանգամյա օգտագործման QR code-ով տոմսերը որպես կրիչ հանելու հնարավորությունը: *** Մայրաքաղաքում շարունակվում են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գեղարվեստական լուսավորման գործընթացը: Արդեն իսկ անցկացվել է շուրջ 3500 մետր մալուխ, տեղադրվել են լեդ տեսակի 44 լուսարձակներ, ուժային և կառավարման վահանակներ: *** Դալմայի այգիների մինչև 230 հա տարածքում անտառապուրակ ստեղծելու նպատակով էսքիզը և նախագիծը կազմելու աշխատանքները կներառվեն Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող՝ Իսակով-Արշակունյաց…
Կարդալ ավելինԻրազեկում․ վարքագծի կանոններ՝ ուժեղ քամու դեպքում
ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները ⚠️ 📌 Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր 🌳 ▫️ Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել 🧱 🏚 Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում 🏃♂️ 🚶 Եթե գտնվում եք փողոցում կամ բաց տարածքում՝ ▫️Հեռու մնացե՛ք էլեկտրասյուներից և լուսային…
Կարդալ ավելինՓրկարար ծառայության ստորաբաժանումներն իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ․ ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն
Հունիսի 14-ից 15-ը ՆԳՆ Փրկարար ծառայությունում ստացվել են ահազանգեր՝ Երևանում, Շիրակի, Արագածոտնի, Լոռու և Տավուշի մարզերում ուժեղ քամու, հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերաբերյալ: Փրկարար ծառայության ստորաբաժանումները՝ համագործակցելով ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, իրականացրել են իրավիճակից բխող անհրաժեշտ գործողություններ՝ տարածքների սահմանազատում, տանիքների, կառուցատարրերի ապամոնտաժում, անձրևատար խողովակների ամրացում, տապալված ծառերի մասնատում և հեռացում: Ուժեղ քամու հետևանքով հունիսի 14-ից 15-ը գրանցվել է ընդհանուր 38 դեպք, որոնցից 1-ը՝ Երևանում, 3-ը՝ Արագածոտնի, 1-ը Լոռու, 33-ը Շիրակի մարզում։ Զոհեր և վիրավորներ…
Կարդալ ավելինՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը
Սույն թվականի հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հայոց ազգագրության թանգարանի գորգերի ընտրանի» գրքի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի մասնակցությամբ և աջակցությամբ։ Գրքում ներկայացված են պատմական Հայաստանի բոլոր նահանգների գորգագործական կենտրոններում հազարամյակների ընթացքում ձևավորված հայոց գորգարվեստի ավանդույթները, ինչպես նաև հայ գաղթօջախներում ստեղծված գորգեր։ Հավաքածուն ունի պատմամշակութային բացառիկ նշանակություն՝ ներառելով 17-19-րդ դարերով թվագրվող նմուշներ, հայատառ թվակիր հիշատակարաններով գորգեր։ Առավել հարուստ ու ամբողջական…
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ․ խելացի ընտրություն, վստահելի գործընկեր
Ամիօ լիզինգը, շուկա մուտք գործելով ընդամենը մեկ տարի առաջ, արդեն իսկ գրանցել է տպավորիչ արդյունքներ՝ դառնալով շուկայական մասնաբաժնի աճի առաջատար։ Այս արդյունքները խոսում են ոչ միայն հաճախորդների աճող վստահության, այլև Ամիօ լիզինգի թիմի պրոֆեսիոնալ և արդյունավետ համագործակցության մշակույթի մասին։ Ամիօ լիզինգը առաջարկում է ֆինանսավորման ճկուն լուծումներ՝ համապատասխանեցված բիզնեսների տարբեր կարիքներին․ Արտադրական սարքավորումների լիզինգ Շինարարական տեխնիկայի լիզինգ Ավտոլիզինգ Տեխնոլոգիական սարքավորումների լիզինգ Արևային կայանների և էներգախնայող սարքավորումների լիզինգ Լիզինգը միայն ֆինանսական գործիք չէ, այլ զարգացման լծակ, որը…
Կարդալ ավելինԵրևանյան միջազգային բալետային փառատոն 2025(Տեսանյութ)
Հունիսի 6-13-ը Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ կայացավ երևանյան միջազգային բալետային փառատոնը, որի ընթացքում հայ հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու բալետային հանրահայտ ներկայացումները` առաջատար արտիստների մասնակցությամբ։ Բալետային երեկոների մեկնարկը տվեց Մոսկվայի լեգենդար Բոլշոյ թատրոնը` «Ժիզել» և «Գալա բալետ» ներկայացումներով։ Սանկտ Պետերբուրգի հանրաճանաչ Մարիինյան թատրոնն էլ հանդես եկավ «Շոպենիանա» և «Շահերեզադա» բալետային ներկայացումներով։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին Արամ Խաչատրյանի «Սպարտակ» և «Գայանե» բալետային ստեղծագործությունները։ Բալետային օրերը եզրափակեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը` հանդես գալով «Բոլերո X»…
Կարդալ ավելինԱյսօրվանից մեկնարկել է Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի աշխատանքը
Այսօրվանից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկել է ամառային սեզոնի առաջին միջազգային ուղևորատար գնացքը Երևան-Բաթումի-Երևան երթուղով։ Սևծովյան հանգստավայրեր ուղևորված առաջին գնացքով մեկնել է շուրջ 150 ուղևոր։ Գնացքն առաջիկա ամիսներին կշարունակի գործել մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը։ Երևանից մեկնումը նախատեսվում է օրումեջ։ Ամառային սեզոնի ընթացքում դադարեցվել է Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով երթևեկությունը, իսկ Թբիլիսի կարելի է հասնել Բաթումիի գնացքով։ Նախորդ տարվա համեմատ՝ գների մեջ էական փոփոխություններ չեն կատարվել։ Լրացուցիչ տեղեկություններ և տոմսերի գները հասանելի են ընկերության պաշտոնական կայքում՝ www.railway.am։ Հիշեցնենք, որ…
Կարդալ ավելինԿրկին տեղումներ են սպասվում. ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
Հունիսի 15-ին, 16-ին գիշերը և երեկոյան ժամերին, 17-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ… Հանրապետությունում հունիսի 14-ին և 18-ին կեսօրից հետո, 15-17-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 18-ի գիշերը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2, 15-16-ին աստիճանաբար կնվազի…
Կարդալ ավելինԴատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները․ ՀՅԴ Բյուրո
Դատապարտում ենք Իրանի և Իրանի ժողովրդի դեմ Իսրայելի գործողությունները, ասված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունում․ «Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Իրանի Իսլամական Հանրապետությանը՝ թիրախավորելով միջուկային էներգիայի ենթակառուցվածքների օբյեկտները, զինվորական հրամանատարությանը, գիտնականների, քաղաքացիական շինություններ և ենթակառուցվածքներ։ Իրանի դեմ Իսրայելի հարձակումն ու ռազմական ծավալուն գործողությունները, հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին և հարվածի տակ են դնում խաղաղ ազգաբնակչության կյանքի իրավունքը։ Մերձավոր Արևելքում ծավալվող ռազմական գործողությունների և աշխարհաքաղաքական շարունակական ցնցումների համատեքստում Իսրայելի գործողությունները…
Կարդալ ավելին








