Էդգար Պետրոսյան ԱՁ-ին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (ք․ Երևան, Փափազյան փ․): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԹվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում
17-րդ դարում, երբ առաջին բանկերը սկսեցին կատարել ֆինանսական գործարքներ, և անհատների մոտ անհրաժեշտություն առաջացավ կատարել խոշոր ֆինանսական փոխանցումներ` առանց դրամապանակում մշտապես խոշոր գումար պահելու, տարածում գտավ անկանխիկի առաջին ձևը՝ չեկ (կտրոն) դուրս գրելը: Չեկ դուրս գրելու վճարատեսակի մասին այժմ լսում ենք միայն ֆիլմերում, սակայն այն կարելի է համարել առանց կանխիկի, ապահով և հարմար վճարումների սկիզբը։ 1950 թվականին ստեղծվեց առաջին պլաստիկ քարտը՝ Diners Club-ը, որին հետևեցին այժմ հայտնի Visa-ն և Mastercard-ը։ 2000 թվականի հոկտեմբերին բոլորը լսեցին PayPal-ի`…
Կարդալ ավելին73-ամյա տղամարդը ձերբակալվել է․ նրա բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները դատարանի որոշմամբ տղամարդու բնակության վայրում կատարեցին խուզարկություն՝ հայտնաբերելով 12 հրացան, հրազենի դետալներ և մեծ քանակի տարատեսակ ռազմամթերք: 73-ամյա տղամարդը ձերբակալվել…
Կարդալ ավելինԲյուրականի աստղադիտարանը դարձել է Հայաստանի կարեւոր գիտական կենտրոններից մեկը.գիտությունների թեկնածու՝Ռուբեն Անդրեասյան
Մեր զրուցակիցն է ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) «Ակտիվ գալակտիկաներ» գիտահետազոտական բաժնի վարիչ, ֆ.մ.գ.թ., առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյանը: – Հարգելի՛ պրն. Անդրեասյան, խնդրում եմ նկարագրել Ձեր ղեկավարած գիտահետազոտական բաժինը՝ քանի՞ գիտաշխատողից է այն կազմված (մի փոքր ներկայացրեք նրանց)։ -«Ակտիվ Գալակտիկաներ» բաժնի աշխատակիցները չորսն են՝ Առաջատար գիտաշխատող Ռուբեն Անդրեասյան՝ որպես բաժնի վարիչ, Ավագ գիտաշխատող Սուսաննա Հակոբյանը, Ավագ գիտաշխատող Աբրահամ Մահտեսյանը, Կրտսեր գիտաշխատող Անդրանիկ Սուքիասյանը: Ռ. Անդրեասյան Բաժնի աշխատակիցներ՝ Ս. Հակոբյանն ու Ա. Մահտեսյանը,…
Կարդալ ավելինՔննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ համատեղ կինոարտադրության, դիստրիբյուցիայի, հեռուստատեսության ոլորտներում համագործակցության պատրաստակամությունը: Նշելով ֆրանսիական փորձի ուսումնասիրության և յուրացման կարևորությունը՝ ԿԳՄՍ նախարարը կարևորել է…
Կարդալ ավելինՄինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ՝ ֆիլմարտադրության համար
ՀՀ կառավարությունը հաստատել է ֆիլմարտադրության ոլորտում ներդրումների մասնակի փոխհատուցման կարգը և պայմանները, որով նախատեսվում է մինչև 35 տոկոս ներդրումների վերադարձ: Նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կարգի ընդունումը բխում է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջներից և մշակույթի ոլորտում ՀՀ կառավարության պետական քաղաքականությունից: Նախարարը նշել է, որ կինոարտադրողները կարող են ստանալ մինչև 25% հետվերադարձ՝ կարգով սահմանված ապրանքների և ծառայությունների ցանկից: Հավելյալ 10% փոխհատուցում է նախատեսվում այն դեպքերի համար,…
Կարդալ ավելինՔննարկվել է սպորտի ոլորտի միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզական ֆեդերացիաների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել սպորտի ոլորտի 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի հայտի նախագծի քննարկումը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ներկայության համար և պատրաստակամություն հայտնել ներդնելու ջանքեր՝ համատեղ աշխատանքով նպաստելու ոլորտի զարգացմանը: Ներկայացնելով սպորտի ոլորտի 2026-2028 թթ. ՄԺԾԾ հայտի հիմնական ուղղությունները՝ ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը նշել է, որ…
Կարդալ ավելինԱմիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին(Տեսանյութ)
Ամիօ բանկը մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովին։ Միջոցառման ընթացքում Ամիօ բանկը ներկայացրեց իր «AMIO-ՄՓՄՁ Աջակցում» վարկը՝ 11․5% շահավետ տոկոսադրույքով։ Այն նախատեսված է բիզնեսի ընթացիկ կարիքների և բիզնեսում ներդրումների ֆինանսավորման համար՝ այսպիսով ապահովելով բիզնեսներին երկարաժամկետ և հարմարավետ ֆինանսավորման հնարավորություն։ Համաժողովը մեկ հարթակում էր համախմբել տեղական և միջազգային ֆինանսական կառույցների, գործընկեր կազմակերպությունների, ինչպես նաև ՓՄՁ վարկառուների՝ քննարկելու փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման ներկա հնարավորություններն ու ապագա…
Կարդալ ավելինՀայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ կարևորելով երկու բարեկամական երկրների միջև փոխհամագործակցությունը, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ ծրագրային նախաձեռնություններ իրականացնելու հնարավորությունը՝…
Կարդալ ավելինԴատախազության պահանջը. Նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից բռնագանձել 8 անշարժ գույք, 5 մեքենա, 5,5 մլրդ դրամ
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Հայտնում են Դատախազությունից: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 8 անշարժ գույք Երևանում. 5 տրանսպորտային միջոց. 1 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք. 8 իրավաբանական անձանցում մասնակցություն. 1 միլիարդ 138 միլիոն 452 հազար դրամի փոխառության պահանջի իրավունք. 463…
Կարդալ ավելին