Պարարվեստի հարգելի՛ գործիչներ, սիրելի՛ բարեկամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային տոնացույցում ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր։ Պարը մարդուն ազատություն է տալիս՝ երաժշտության և մարմնի շարժումների միջոցով արտահայտելով մարդու հույզերն ու ապրումները կյանքի տարբեր իրավիճակներում։ Այն հասկանալի է բոլորին՝ անկախ տարիքից, սեռից, կրոնական և ազգային պատկանելիությունից։ Պարը նաև մեր երեխաների մարմնակրթության և սոցիալականացման կարևոր բաղադրիչ է, որը պետք է արտահայտվի մշակութային կրթության տարբեր միջավայրերում։ ՀՀ կառավարությունը մշտապես պատրաստ է լինել ոլորտը զարգացնող լավ գաղափարների…
Կարդալ ավելինԱմփոփվել են ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի առաջին եռամսյակի գործունեության արդյունքները․ կիրառվել է 206 կարգապահական տույժ, 9 ծառայող ազատվել է աշխատանքից
2025 թվականի առաջին եռամսյակում ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 904 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների նկատմամբ կիրառվել է 206 կարգապահական տույժ։ Մասնավորապես՝ ✔️Ոստիկանության ծառայողների և աշխատակիցների նկատմամբ կիրառվել է 187 կարգապահական տույժ, այդ թվում՝ 119-ը «Նկատողություն», 19-ը «Խիստ նկատողություն», 38 աշխատակցի պաշտոնային դրույքաչափն իջեցվել է մինչև 3 ամիս…
Կարդալ ավելինՊետությանը պատճառվել է 330 միլիոն դրամի վնաս․ ՔՈԳՎ հերթական բացահայտումը(Տեսանյութ)
Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկեության 38-ամյա տնօրենը, Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղում գտնվող` իրեն և ազգականին պատկանող ընդհանուր 3,1 հեկտար հողամասերում, 2024 թվականի հունվարից մինչ օրս, ձկնաբուծարան կառուցելու պատրվակով, առանց հատուկ թույլտվության կազմակերպել է ապօրինի արդյունահանում: Պարզվել է, որ այս ընթացքում արդյունահանած շուրջ 50 հազար խորանարդ մետր ավազակոպճային հանույթը մոտակա տեսակավորման կետից իրացվել է շուրջ 330 միլիոն դրամով: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր…
Կարդալ ավելինՊետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։ Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․ ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող հողամաս, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ: Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա,…
Կարդալ ավելինԽստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար
Հարգելի տնտեսավարողներ Հիշեցնում ենք՝ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝ 2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝ կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը, «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը: 2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսավարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ…
Կարդալ ավելինՊԱՆՐԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
Սերյոժա Կիրակոսյան ԱՁ-ին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ․ Կաթնառատ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԴարի մասնագիտությունը սպասում է Ձեզ․ սկսվել է ընդունելությունը ACT Քոլեջում
Կրթօջախից progressarmenia.com-ն տեղեկացնում են կրթության նոր որակի մասին, որով Հայաստանի երիտասարդների համար բացվում են ապագայի դռները։ Նորարարության և ստեղծագործության համադրությամբ հիմնադրված Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) մեկնարկում է ընդունելություն՝ նախատեսված 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Սա բացառիկ հնարավորություն է ստանալու բարձրորակ, մասնագիտական և ավագ դպրոցի համադրությամբ կրթություն՝ այնպիսի ոլորտներում, որոնք կձևավորեն ապագայի աշխատաշուկան։ ACT Քոլեջը հիմնադրվել է բարերարներ Նշան և Աիդա Կարայանների տեսլականի շնորհիվ՝ մի նպատակով՝ ապահովել հավասար հնարավորություններ բոլոր հայ երիտասարդների համար՝ անկախ…
Կարդալ ավելինԱրարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով(Տեսանյութ)
Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս: Քրեական ոստիկանության Արարատի…
Կարդալ ավելինԲացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին.«Կետ 33»ՀԿ
Այսօր հայալեզու շտեմարանում կա նոր և բացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին։ «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որական հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Նշենք, որ մանկաբարձական բռնությունը կամ ագրեսիան հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ դրսևորոված բռնությունն է։ Այս երևույթն ունի բազմաթիվ դրսևորումներ՝ ֆիզիկական, հոգեբանական ու վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ…
Կարդալ ավելինԵրևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, պարի միջազգային օրվան նվիրված, այսօր ժամը` 18:00-ին մայրքաղաք Երևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը կմասնակցեն պարային ֆլեշմոբին, և «Քոչարի» պարի իրենց բեմադրություններով` ժամը 18:00-ին, իրար հաջորդելով հանդես կգան Ազատության հրապարակում և նախարարության շենքի կամարի տակ: Այնուհետև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վերոգրյալ անսամբլները…
Կարդալ ավելին