Նախարարներ՝ Պապոյանի եվ Խուդաթյանի այցը Սյունիք

Նախարարներ՝ Պապոյանի եվ Խուդաթյանի այցը Սյունիք

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։ Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Հանդիպումների ընթացքում նախարար…

Կարդալ ավելին

Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

Կարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում

Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի առաջատար գործատուներից մեկը՝ Ամիօ բանկը, մշտապես ստեղծում է զարգացման և առաջխաղացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրացնել իր ներուժը՝ նպաստելով բանկի կայուն զարգացմանը: Ամիօ բանկը, և´ որպես գործատու, և´ որպես ֆինանսական կառույց, խրախուսում է նախաձեռնողականությունը, ապահովում է հավասար պայմաններ աշխատանքային առաջխաղացման համար և մեծապես աջակցում է իր աշխատակիցների շարունակական կրթությանը և մասնագիտական զարգացմանը: Ամիօ բանկը վստահելի գործատու է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսաբանկային ոլորտում կառուցել կայուն և խոստումնալից կարիերա: Այս…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ

«Սոլոմոնյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։            

Կարդալ ավելին

Երկրաշարժ՝ Արարատի մարզում

Երկրաշարժ՝ Արարատի մարզում

ՀՀ սեսմիկ  ծառայության կենտրոնից progressarmenia.com-ին հայտնում են, որ 2.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել  Արարատի մարզում․ Սույն թվականի ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 22:49:36-ին (ըստ Գրինվիչի 18:49:36), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.5 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.8997 N, արևելյան երկայնության՝ λ=45.0265 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ: Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12…

Կարդալ ավելին

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

Եվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են

  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ…

Կարդալ ավելին

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

Ի գիտություն 12-րդ դասարանի շրջանավարտների և դիմորդների

  Գնահատման և թեստավորման կենտրոնը մեկնարկել է 2025-2026 ուստարվա դիմորդների՝ բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության, ինչպես նաև ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։ Դիմորդը (շրջանավարտը) բուհն ու մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննությունները հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և մինչև մայիսի 10-ն առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի https://dimord.am/ կայքում լրացնի ընդունելության դիմում-հայտ: ԳԹԿ անձնական համար ստանալու համար դիմորդը (շրջանավարտը)…

Կարդալ ավելին

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ձմեռային մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ քննարկելու այս մարզաձևերի ուղղությամբ պետության քաղաքականությունը, զարգացման հնարավորություններն ու աջակցության ծրագրերը: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ներկայացուցիչներ Հայաստանի տափօղակով հոկեյի, գեղասահքի և դահուկային սպորտի և սնոուբորդի ֆեդերացիաներից: Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նախ շնորհավորել է Հայաստանի տափօղակով հոկեյի ֆեդերացիային և մարզիկներին Երևանում անցկացված IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունում հաջող ելույթների…

Կարդալ ավելին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը կկայանա ապրիլի 27-ին

  Դպրոցահասակ երեխաների շրջանում սեղանի թենիսի մասսայականացման և առողջ ապրելակերպի քարոզման նպատակով 2025 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը: Հանրապետական՝ եզրափակիչ փուլին կմասնակցեն Երևանի և մարզերի ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների աշակերտների միջև անցկացված մարզային փուլերի հաղթող թիմերը: Համայնքային փուլի մրցումներին մասնակցել է Երևանի և մարզերի 574 հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-9-րդ և 10-12-րդ դասարանների ավելի քան…

Կարդալ ավելին

Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Ստորագրվեց կենսաչափական համակարգի ներդրման պետություն-մասնավոր գործընկերության պայմանագիրը

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման գործընթացի իրականացման մրցույթում հաղթող է ճանաչվել «IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l.» ֆրանսիական կոնսորցիումը։ Ապրիլի 25-ին ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և կոնսորցիումի կողմից հիմնադրված «HAYPASS» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեն ստորագրել են Անձը հաստատող փաստաթղթերի թողարկման և տրամադրման, անձը հաստատող փաստաթղթեր տրամադրելու համար օգտագործվող միջոցների շահագործման ու սպասարկման վերաբերյալ ՊՄԳ պայմանագիրը։ Պայմանագիրը ստորագրվել է «Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության (ՊՄԳ) ծրագրի» շրջանակում։…

Կարդալ ավելին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝  միջազգային 7-րդ փառատոնը

Ս/թ ապրիլի 26-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ տարվա ամենասպասված մշակութային իրադարձություններից մեկը՝ <Ծաղկունք> միջազգային 7-րդ փառատոնը: Վառ ելույթներ և անսպառ էներգիա. այս ամենը միավորվել էր մեկ տանիքի տակ՝ ստեղծելով աննկարագրելի ջերմ մթնոլորտ։ Մասնակիցներ տարբեր երկրներից, երաժշտարվեստի տարբեր ժանրերի միաձուլում։ Եղան նաև հիշարժան պահեր՝ փառատոնը դարձնելով մշակութային համագործակցության խորհրդանիշ։ <Ծաղկունք>. սա պարզապես փառատոն չէ, այլ հարթակ, ուր արվեստը ներկայանում է իր ողջ շուքով, իսկ հանդիսատեսը դառնում է դրա անբաժան մասը։ Խորին շնորհակալությունս եմ…

Կարդալ ավելին
1 2 3 4 5 673