Սերյոժա Կիրակոսյան ԱՁ-ին պատկանող պանրի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ․ Կաթնառատ): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԴարի մասնագիտությունը սպասում է Ձեզ․ սկսվել է ընդունելությունը ACT Քոլեջում
Կրթօջախից progressarmenia.com-ն տեղեկացնում են կրթության նոր որակի մասին, որով Հայաստանի երիտասարդների համար բացվում են ապագայի դռները։ Նորարարության և ստեղծագործության համադրությամբ հիմնադրված Հայկական Ստեղծարար Տեխնոլոգիաների Քոլեջը (ACT Քոլեջ) մեկնարկում է ընդունելություն՝ նախատեսված 9-րդ դասարանն ավարտած աշակերտների համար։ Սա բացառիկ հնարավորություն է ստանալու բարձրորակ, մասնագիտական և ավագ դպրոցի համադրությամբ կրթություն՝ այնպիսի ոլորտներում, որոնք կձևավորեն ապագայի աշխատաշուկան։ ACT Քոլեջը հիմնադրվել է բարերարներ Նշան և Աիդա Կարայանների տեսլականի շնորհիվ՝ մի նպատակով՝ ապահովել հավասար հնարավորություններ բոլոր հայ երիտասարդների համար՝ անկախ…
Կարդալ ավելինԱրարատի քրեական ոստիկաններն բնակարանային գողությունը բացահայտեցին թարմ հետքերով(Տեսանյութ)
Ապրիլի 23-ի երեկոյան ոստիկանություն զանգահարած կինը հայտնել էր, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող իր բնակարանից գողացել են ոսկյա զարդեր: Դեպքի վայր է մեկնել Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը: Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Պարզվել է, որ ահազանգին նախորդած հինգ օրերին տանը մարդ չի եղել, իսկ վերադառնալով` տանտիրուհին նկատել է, որ հյուրասենյակի պահարանից հափշտակել են մեկ թևնոց ու երեք մատանի՝ պատճառելով մոտ 350 հազար դրամի վնաս: Քրեական ոստիկանության Արարատի…
Կարդալ ավելինԲացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին.«Կետ 33»ՀԿ
Այսօր հայալեզու շտեմարանում կա նոր և բացառիկ հետազոտություն, որը վերաբերում է Հայաստանում մանկաբարձական բռնության դրսևորումներին։ «Մանկաբարձական բռնության դրսևորումները Հայաստանում» որական հետազոտությունն իրականացվել է «Կետ 33» տեղեկատվական, իրավապաշտպան ՀԿ-ի կողմից՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի կառավարության աջակցությամբ իրականացվող «Քաղաքացիական հասարակության զարգացման ազդեցության ընդլայնում» ծրագրի շրջանակում։ Նշենք, որ մանկաբարձական բռնությունը կամ ագրեսիան հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջանում կնոջ հանդեպ դրսևորոված բռնությունն է։ Այս երևույթն ունի բազմաթիվ դրսևորումներ՝ ֆիզիկական, հոգեբանական ու վերբալ բռնություն, հարկադրական կամ կնոջ հետ…
Կարդալ ավելինԵրևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ, պարի միջազգային օրվան նվիրված, այսօր ժամը` 18:00-ին մայրքաղաք Երևանում տեղի կունենա «Քոչարիի» պարային ֆլեշմոբ: Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը, Հայաստանի պարի պետական անսամբլը, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլը և Հայաստանի «Ակունք» ազգագրական համույթը կմասնակցեն պարային ֆլեշմոբին, և «Քոչարի» պարի իրենց բեմադրություններով` ժամը 18:00-ին, իրար հաջորդելով հանդես կգան Ազատության հրապարակում և նախարարության շենքի կամարի տակ: Այնուհետև Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի վերոգրյալ անսամբլները…
Կարդալ ավելինՆախարարներ՝ Պապոյանի եվ Խուդաթյանի այցը Սյունիք
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։ Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։ Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։ Հանդիպումների ընթացքում նախարար…
Կարդալ ավելինԿարիերա, կրթություն և զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Հայաստանի ֆինանսաբանկային ոլորտի առաջատար գործատուներից մեկը՝ Ամիօ բանկը, մշտապես ստեղծում է զարգացման և առաջխաղացման միջավայր, որտեղ յուրաքանչյուր մասնագետ կարող է իրացնել իր ներուժը՝ նպաստելով բանկի կայուն զարգացմանը: Ամիօ բանկը, և´ որպես գործատու, և´ որպես ֆինանսական կառույց, խրախուսում է նախաձեռնողականությունը, ապահովում է հավասար պայմաններ աշխատանքային առաջխաղացման համար և մեծապես աջակցում է իր աշխատակիցների շարունակական կրթությանը և մասնագիտական զարգացմանը: Ամիօ բանկը վստահելի գործատու է նրանց համար, ովքեր ցանկանում են ֆինանսաբանկային ոլորտում կառուցել կայուն և խոստումնալից կարիերա: Այս…
Կարդալ ավելինՎԵՐԱՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ
«Սոլոմոնյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինԵրկրաշարժ՝ Արարատի մարզում
ՀՀ սեսմիկ ծառայության կենտրոնից progressarmenia.com-ին հայտնում են, որ 2.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Արարատի մարզում․ Սույն թվականի ապրիլի 28-ին՝ տեղական ժամանակով 22:49:36-ին (ըստ Գրինվիչի 18:49:36), Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Արարատի մարզում արձանագրվել է M=2.5 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 11 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=39.8997 N, արևելյան երկայնության՝ λ=45.0265 E: Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 4 բալ ուժգնությամբ: Սեյսմիկ իրադարձության էպիկենտրոնը Ելփին բնակավայրից գտնվում է 12…
Կարդալ ավելինԵվրոպայի առաջնության մեդալակիր ծանրորդները պարգևատրվել են
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել է Մոդովայում անցկացված Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած ծանրորդների պարգևատրման արարողությունը, որն իրականացրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան: Հայաստանի կանանց և տղամարդկանց թիմերը դարձել էին Եվրոպայի առաջնությունների թիմային հաշվարկի հաղթողներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մեդալակիր մարզիկները, մարզիչներն ու բժշկական անձնակազմի անդամները: Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ…
Կարդալ ավելին