Աֆրիկյան միության առողջապահական հարցերով դիտորդական մարմինը երեքշաբթի արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ծաղկի բռնկման հետ կապված, տեղեկացրել է AFP-ը։ Բռնկումն ընդգրկել է աֆրիկյան մի քանի երկրներ, մասնավորապես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը։ «Մենք հայտարարում ենք արտակարգ դրություն կապիկի ծաղկի բռնկման հետ կապված»,- հայտնել է Հիվանդությունների վեևահսկման եւ կանխարգելման աֆրիկյան կենտրոնի ղեկավար Ժան Կասեյան օնլայն-ճեպազրույցում։ «Ներկայում դրանով վարակվել են հազարավոր մարդիկ ամբողջ մայրցամաքում»,- ասել է նա։ Անցած շաբաթ նախազգուշացվել էր, որ վիրուսային վարակի տարածման տեմպերը տագնապահարույց են։ Այս…
Կարդալ ավելինՄոսկվայում հուսով են, որ ՄԱԿ խնդրանքը Կուրսկի մարզ հասանելիության մասին պերֆորմանս չէ. Զախարովա
Մոսկվայում հուսով են, որ ՄԱԿ մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատարի վարչության խնդրանքը Կուրսկի մարզի հասանելիության մասին պերֆորմանս չէ, Sputnik ռադիոյի իր հեղինակային ծրագրի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Շատ կցանկանայի հուսալ, որ այն այն, ինչ նրանք հայտարարել են, պերֆորմանս չէ կամ իրենցից պատասխանատվությունը հանելու մի ինչ-որ ցանկություն։ Շատ կուզենայի հուսալ, որ սա արթնացման մի ինչ-որ ուղի է»,- ասել է ռուս դիվանագետը։ Ավելի վաղ ՄԱԿ նշյալ վարչությունը խնդրել էր Կուրսկի մարզ մտնելու…
Կարդալ ավելինՆեթանյահուն նոր պայմաններ է առաջադրել, որոնք դժվարացրել են Գազայի շուրջ բանակցությունները. NYT
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հուլիսի վերջին նոր պայմաններ է առաջադրել հրադադարի մասին, տեղեկացրել է The New York Times-ը։ Նեթանյահուն քանիցս հերքել է, որ իր կառավարությունը փոխում է տեսակետը բանակցությունների հարցում, բայց փաստաթղթերը վկայում են, որ իսրայելական ուժերը հիմա ցանկանում են պահպանել Եգիպտոսի հետ հարավային սահմանի վերահսկողությունը։ Իսրայելը եւ ԱՄՆ-ը մեղադրել են ՀԱՄԱՍ-ին բանակցություններում առաջընթացի բացակայության մեջ։ Այս պայմաններից ոչ մեկը ներառված չի եղել հրադադարի համապարփակ առաջարկում, որը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի խոսքով, Իսրայելն առաջադրել է…
Կարդալ ավելինՇաքարի օգտագործման կրճատումը կարող է իջեցնել կենսաբանական տարիքը
Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի գիտնականները կապ են հայտնաբերել շաքարի քիչ օգտագործման եւ կենսաբանական տարիքի իջեցման միջեւ, տեղեկացրել է EurekAlert գիտական պարբերականը։ Գիտնականներն ուսումնասիրել են, թե ինչպես են առողջ սննդի երեք տարբեր ցուցանիշներ ազդում «էպիգենետիկ ժամացույցի» վրա։ Կենսաքիմիական թեստը թույլ է տվել որոշել առողջական վիճակը եւ կյանքի տեւողությունը եւ հայտնաբերել, որ որքան մարդիկ ավելի լավ սնվեն, այնքան երիտասարդ տեսք կունենան նրանց բջիջները, գրել է «Գիտական Ռուսաստան» պորտալը։ «Դիետաները, որոնք մենք ուսումնասիրել ենք, համապատասխանում են գոյություն ունեցող…
Կարդալ ավելինԱԳՆ-ն պատասխանել է՝ արդյոք ստորագրվել փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Sputnik Արմենիայի հարցմանը, թե արդյոք Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի հետ ստորագրվե՞լ է փաստաթուղթ Գորիս-Կապան մայրուղու վրա սահմանային վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ։ ՀՀ արտգործնախարարությունը հաստատել է նման փաստաթղթի առկայությունը։ «Տեղեկացնում ենք, որ նման բնույթի փաստաթուղթ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարների միջև», – ասացին գերատեսչությունից։
Կարդալ ավելինԵրանոսում երկրաշարժից տասնյակներով շենք-շինություններ են վնասվել․ ՆԳՆ
Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում ուսումնասիրությունների արդյունքում արձանագրություն է կազմվել 82 շենք-շինությունների վերաբերյալ․ դրանք բնակելի տներ են և կից շինություններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին մամուլի ասուլիսին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Օգոստոսի 12-ի երկրաշարժից հետո Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի կոմից ստեղծվել է ՓԾ աշխատակիցերի հետ համատեղ հանձնաժողով։ Կենտրոն ստացվել է շուրջ 120 զանգ՝ կապված հետցնցումների, նաև վնասների հետ։ Հիմնական աշխատանքները տարվել են Երանոսում։ Երանոսում 56 տների պատերին արձանագրվել են տարբեր չափերի ճաքեր, 4 անասնագոմի հողաշեն…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 117 դեպք. ՆԳՆ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ օգոստոսի 13-ից 14-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 117 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված: Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 22, մարմնական վնասվածք պատճառելու՝ 16, թմրանյութի հայտնաբերման՝ 12, խարդախության՝ 9, հոգեկան ներգործության՝ 8, ինքնավնասման՝ 6, ֆիզիկական ներգործության՝ 5, անձնական ունեցվածքի գողության` 4, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության՝ 3, վստահված գույքը հափշտակելու, խուլիգանության, զենք-զինամթերքի…
Կարդալ ավելինՎերջին 8 տարում այրվել է Ատտիկայի անտառների մոտ երկու հինգերորդ մասը. վերլուծություն
Վերլուծության համաձայն, որն իրականացրել է Աթենքի ազգային դիտարանի օդերեւութաբանական ծառայությունը, վերջին 8 տարում այրվել է Կնետրոնական Հունաստանի հարավարեւելյան հատվածի՝ Ատտիկայի անտառների երկու հինգերորդ մասը, տեղեկացրել է Kathimerini-ն։ Վերլուծության համաձայն՝ Ատտիկայում 13 խոշոր հրդեհների պատճառով այրվել է 45 000 հեկտար անտառ, ինչը կազմում է անտառածածկ մակերեսների 37 տոկոսը տարածաշրջանում։ 2021թ. ոչնչացվել է մոտ 25 370 հեկտար անտառ, 2023-ին՝ 21 560 հեկտար։ Այս շաբաթ հրդեհը ոչնչացրել է 9 600 հեկտար անտառ։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ էժանացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 13-ին, կազմել է 388.62 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.36 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.53 դրամ (աճել է 0.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 496.89 դրամ (աճել է 1.47 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.27 դրամ (նվազել է 0.29 դրամով):
Կարդալ ավելինՏոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն, Հայաստանում կստեղծվի տոհմակայան. փոխնախարար
Տոհմային կենդանիները հաջորդ տարվանից կապահովագրվեն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, հրավիրված ասուլիսին ասաց Էկոնոմիկայի փոխնախարար Տաթևիկ Սարգսյանը։ «Տոհմակայան ունենալը շատ կարևոր է, որ տեղում արտադրված սերմահեղուկի հիման վրա իրականցվի կովերի արհեստական բեղմնավորում, նաև կստանանք տոհմային մատղաշ կենդանիներ։ Արդյունքում երինջներն արդեն ոչ թե կներկրվեն, այլ տեղում արտադրված տնտեսությունից ձեռք կբերվեն»,– ասաց փոխնախարարը։ Տաթևիկ Սարգսյանի խոսքով` սրանք թանկարժեք կենդանիներ են ու պահվում են խելացի անասնաշենքերում։ Փոխնախարարն ասաց, որ տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում պետական աջակցությամբ 2019-2024թթ. Հայաստան է…
Կարդալ ավելին