Նոր որոշում. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից

Նոր որոշում. Սամվել Ալեքսանյանի «Ալեքս տեքստիլը» զրկվեց մաքսային արտոնությունից

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց, որով հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ընկերությանը զրկեց զուգագուլպաների արտադրության համար նախկինում տրամադրված մաքսային արտոնությունից։ Ըստ հիմնավորման՝ ընկերությունը ներկայում չի կարողանում օգտվել վերոնշյալ արտոնությունից, քանի որ այդ գործունեության համար նախատեսված տարածքի շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել, և ավարտի ժամկետը հայտնի չէ: Հիշեցնենք, որ գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը 2021թ–ի որոշմամբ ազատվել էր 106 մլն դրամ մաքսատուրքից:

Կարդալ ավելին

Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից

Իտալական «Ռոմայի» 33-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայաստանի հավաքականից: «Սիրելի ընկերներ, Հիշում եմ, երբ առաջին անգամ կրեցի ազգային հավաքականի մարզաշապիկը Պանամայի դեմ ընկերական խաղում և երբ խփեցի առաջին գոլս աշխարհի առաջնության որակավորման փուլի Էստոնիայի դեմ խաղում։ Անկախ դժվարությունից՝ ցանկացել եմ հաղթել կարիերայիս ամեն քայլափոխին։Վերջին 15 տարիների ընթացքում մեծագույն պատվով եմ խաղացել իմ ազգային հավաքականում, իսկ վերջին 6 տարիների ընթացքում՝ առավել պատվով կրել նրա ավագի թևկապը:95 միջազգային խաղերից, քրտնաջան աշխատանքից, նվիրումից և իմ երկիրը խաղադաշտում ներկայացնելու ընթացքում…

Կարդալ ավելին

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

«Դեռ շատ անելիքներ ունենք». Սյունիքի մարզպետ նշանակվեց Ռոբերտ Ղուկասյանը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 3-ի նիստում որոշում կայացրեց  Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր եւ համակարգում էր կառավարության ծրագրերը Սյունիքի մարզում, նշանակել Սյունիքի մարզպետ: Մինչ այդ այդ պաշտոնից ազատվել էր Մելիքսեփ Պողոսյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Մելիքսեթ Պողոսյանին մարզպետի պաշտոնում իր շխատանքի համար. «Ես համոզված եմ, որ պարոն Պողոսյանի ներուժը կներգրավենք մեր երկրի առջեւ ծառացած օրակարգային հարցերի լուծման գործում: Պարոն Ղուկասյանը, գիտեք, այս ընթացքում Սյունիքի մարզի հարցերով աշխատանքային խմբի ղեկավարն է…

Կարդալ ավելին

Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Մելիքսեթ Պողոսյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից

Կառավարությունն այսօրվա՝ մարտի 3-ի իր նիստում որոշեց Մելիքսեթ Պողոսյանին ազատվել Սյունիքի մարզպետի պաշտոնից: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Մելիքսեթ Պողոսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից», – ասված է որոշման մեջ: Նշենք, որ Սյունիքի մարզպետ է նշանակվելու վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը: Այդ հարցը եւս ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում:

Կարդալ ավելին

«Հայփոստ»-ի ինկասացիայի մեքենայից գողացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը. Մեջը եղել է 6,5 մլն դրամ

«Հայփոստ»-ի ինկասացիայի մեքենայից գողացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը. Մեջը եղել է 6,5 մլն դրամ

Մարտի 2-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ «Հայփոստ» ՓԲԸ-ի Չարենցավան քաղաքի բաժանմունքներից մեկի մոտ կայանված ինկասացիայի մեքենայից անհետացել է կենսաթոշակների համար նախատեսված փողով պարկը, որի մեջ 6.500.000 դրամ էր: ՀՀ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 13.30-ի սահմաններում «Հայփոստ» ՓԲԸ-ի վարորդ-ուղեկցողը նկատել է, որ «Ռենո Լոգան» ինկասացիայի մեքենայի սրահից բացակայում է մեկ պարկ, որի մեջ 6.500.000 դրամ էր: Ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել…

Կարդալ ավելին

Դոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով

Դոլարի փոխարժեքը անցել է 496 դրամից. Եվրոն եւս թանկացել է ավելի քան 7 դրամով

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 3-ին, կազմել է 496.48 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 7.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.40 դրամ (աճել է 7.21 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 664.29 դրամ (աճել է 12.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.26 դրամ (նվազել է 0.31 դրամով):

Կարդալ ավելին

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց ՀՀ նախագահ. Քվեարկել է միայն ՔՊ-ն

Ազգային ժողովում Վահագն Խաչատրյանը երկրորդ փորձից ընտրվեց Հայաստանի նախագահ: Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության արդյունքները: Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցել է 71 պատգամավոր, բոլորը կողմ են քվեարկել: Այսօր ավելի վաղ հրապարակվել էին Վահագն Խաչատուրյանի ընտրության առաջին փուլի քվեարկության արդյունքները: Այդ ժամանակ նրան կողմ էր քվեարկել 69 պատգամավոր: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները հայտարարել էին, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը եւ թեկնածու չեն առաջադրելու: ՀՀ նախագահին առաջին փուլում ընտրելու համար անհրաժեշտ էր պատգամավորների ձայների 2/3-ը,…

Կարդալ ավելին

Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ

Մակրոնը Փաշինյանին հրավիրել է Փարիզ

Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Պարոն Վարչապետ, Փետրվարի 24-ին, Ֆրանսիան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Դարեր շարունակ ֆրանսիացի և հայ ժողովուրդներին կապող սերտ բարեկամության շնորհիվ մեր երկու երկրները վերջին երեք տասնամյակների ընթացքում կառուցել են ամուր, բազմազան և խոստումնալից գործընկերություն՝ հանուն ապագայի: Ուրախ եմ, որ մեր քաղաքական, մշակութային և տնտեսական շփումները շարունակում են էլ ավելի…

Կարդալ ավելին

Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները

Հայաստանից գինիների եւ կոնյակի արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է չորս ուղղություններով. հետեւանքներն ու լուծումները

Ռուսաստան, Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան արտահանումն ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ վճարումների հետ կապված խնդիր է առաջացել, հստակություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը։ Հայկական կոնյակի արտահանման կառուցվածքում այս չորս երկրների մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը (դրա մոտ 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որին հաջորդում են Ուկրաինան, Բելառուսը եւ Ղազախստանը), իսկ գինու մասնաբաժինը՝ 75-80 տոկոս։ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Բելառուսը փակ են քաղաքական խնդիրների պատճառով։ «Ուկրաինայի ուղղությամբ ապրանքն ուղղակի…

Կարդալ ավելին

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերը հանձնաժողովում ստացել են դրական եզրակացություն

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: 2021թ. ընդունված օրենքի կիրառման արդյունքում արձանագրվել են մի շարք տեխնիկական բնույթի վրիպակներ: Ուստի, անհրաժեշտություն է առաջացել շտկել դրանք: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծի վերաբերյալ որեւէ առաջարկություն չի ներկայացվել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը երկրորդ ընթերցմամբ …

Կարդալ ավելին
1 523 524 525 526 527 570