Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ առաջին անգամ մայրաքաղաք Երևանում անցկացվեց աննախադեպ սպորտային միջոցառում, որը նպաստում է առողջ ապրելակերպի զարգացմանը։ Այս նպատակով Հայաստան էր ժամանել լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսը։ Միջոցառումն առանձնահատուկ նշանակություն ունի մայրաքաղաքի զբոսաշրջային զարգացման կյանքում։ Կից՝ տեսանյութի հղումը, https://www.facebook.com/watch/?v=670967059271865
Կարդալ ավելինՄեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է…
Կարդալ ավելինՀայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում
Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։ Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին…
Կարդալ ավելին«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է
Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։…
Կարդալ ավելինՏեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը
Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» այս տարվա առաջին նիստը: Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկված են անհատ փորձագետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Երևան քաղաքի ավագանու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր
Կարդալ ավելինԵրևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում
Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին…
Կարդալ ավելին«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող «Կաթ 3.2%» արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։ Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։ Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀամագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում
Ամիօ բանկը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում: Համագործակցության շրջանակում համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից: Հիշեցնենք, որ Ամիօ բանկն արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար: Ծրագրի մանրամասները ներկայացված են Amio…
Կարդալ ավելինՎրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։ Նախարարը կարևորել է երկու երկրներում անցկացվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով հունիսի 5-7-ը…
Կարդալ ավելինԱվելի քան 433 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով
ՀՀ կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433 մլն 428 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,2 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ • տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն, • Մարտունու Ս․ Դարբինյանի անվան համար 2…
Կարդալ ավելին









