Սրտի պսակաձև զարկերակներում կալցիումի կուտակումների բացակայությունը ոչ միայն պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից, այլև նվազեցնում է վաղաժամ մահվան ընդհանուր ռիսկը։ Այս եզրակացությանն են եկել Սոլթ Լեյք Սիթիի (ԱՄՆ) Intermountain Health կլինիկայի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Ամերիկյան սրտաբանական ասոցիացիայի (AHA) համաժողովում։ Գիտնականները վերլուծել են սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկ ունեցող 40 018 պացիենտների բժշկական քարտերը։ Նրանք բոլորը անցել են ՊԷՏ/ՀՏ հետազոտություն։ Ախտորոշման այս մեթոդը համատեղում է պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԷՏ) և համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ)։ Այն օգնում է հայտնաբերել…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Նոյեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հարավարևմտյան քամիները կփչեն 2-5 մ/վրկ արագությամբ։ Սպասվում է, որ մինչև շաբաթվա վերջ ջերմաստիճանը կմնա անփոփոխ։ Հայպետհիդրոմետից հայտնել են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում գիշերը ջերմաստիճանը կհասնի +3-ից +5°C-ի, իսկ վաղը ցերեկը՝ +18-ից +20°C-ի։ Օդի ջերմաստիճանը մարզերում՝ Շիրակում՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +13+17, Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +13+16, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +17+19, Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +13+17, Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +19+21,…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը աճել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 10-ին, կազմել է 382.61 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 442.37 դրամ (աճել է 0.54 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.71 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-439.5 դրամով, վաճառվում է 443–449.5 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.61-4.69 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինԳլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է այդ երկրին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին:
Կարդալ ավելինՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։ «Հաղթանակից հետո խաղաղության քամիներ են փչում. մենք՝ որպես Թուրքիա, անկեղծորեն ուրախ ենք դրա համար։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն իրականացնում ենք Ադրբեջանի հետ լիովին համակարգված»,- նշել է նա, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Կարդալ ավելինԱպօրինի արդյունահանել են 1500 խմ հանույթ և շուրջ 24 միլիոն դրամով իրացրել. Կոտայքի քրեական ոստիկանների բացահայտումը
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, այն դեպքում, որ 2023 թվականին արդեն ավարտված էր ընկերությանը տրամադրված մարմարի հանքարդյունահանման թույլատվության ժամկետը, Կոտայքի մարզի Արզական գյուղի վարչական տարածքի մարմարի հանքի «Սուլիձոր» տեղամասում շարունակել են հանքարդյունահանումը: Ըստ նախնական տվյալների՝ ապօրինի արդյունահանել են 1500 խմ մարմարի հանույթ, այն տեղափոխել նույն ընկերությանը պատկանող հանույթի տեսակավորման կետ ու ընդհանուր շուրջ…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Նոյեմբերի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5425 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 173 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ 207 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 227 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 26, կեղծ հաշվառման համարանիշով երթևեկող՝ 1, չամրակապված վարելու՝ 890, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 8, վարելու ընթացքում ծխելու՝ 412, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 275, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 97 և 1688 այլ իրավախախտում։ 149 մեքենա…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարան` երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում
Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նոյեմբերի 18-ին, ժամը 17:00 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՍԵՐՈՒՆԴ» Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նոյեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, berlangsungի եզակի կրթամշակութային նախագիծը՝ «Մշակութային Սերունդ», որի շրջանակում երաժիշտ երեխաներն իրենց երաժիշտ ծնողների հետ կհամերգեն մեկ բեմում։ Նախագծի նպատակն է՝ • խթանել երեխաների կրթական և ստեղծագործական աճը, • սատար կանգնել և համախմբել երաժիշտներին, • հնարավորություն տալ երիտասարդ կատարողներին բեմում հանդես գալու և կատարելագործելու իրենց արվեստը։ «Մշակութային Սերունդ» նախաձեռնությունը միտված է զարգացնելու դասական երաժշտության հանդեպ սերը երեխաների, պատանիների և երիտասարդների…
Կարդալ ավելինՄեկ օրում բացահայտվել է հանցագործության 110 դեպք. Գրանցվել է 24 ավտովթար, վիրավորվել է 30 մարդ
Բացահայտվել է 110 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 31 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 10 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 5 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 4-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան ներգործունեության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենքի հայտնաբերման, 2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, զենք-զինամթերքի առգրավման: Բացահայտվել է համակարգչային հափշտակության, կենդանիների…
Կարդալ ավելինԼավրովն առաջարկել է հրադադարի այլ պայմաններ, քան նոյեմբերի 9-ին համաձայնեցվածները. Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ջեյհուն Բայրամովը ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ եռակողմ հայտարարության ստորագրումից առաջ վերջին հանդիպումներից մեկում արված առաջարկի մասին։ Նրա խոսքով՝ Լավրովը ներկայացրել էր կարճ փաստաթուղթ, որում կողմերին առաջարկվում էր 2020 թվականի նոյեմբերի 9-ից սկսած հրադադար հաստատել անվերապահորեն և առանց նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող այլ տարածքները Ադրբեջանի վերահսկողությանը փոխանցելու։ Նա հավելել է, որ առաջարկվում էր շփման գծի արևելյան հատվածում տեղակայել ռուս խաղաղապահներ և ադրբեջանական զինված ուժեր, իսկ արևմտյան հատվածում՝ ռուս խաղաղապահներ և հայկական զինված…
Կարդալ ավելին








