Երևանի քաղաքապետարանում մենք կարևորում ենք մեր աշխատակիցների առողջությունն ու բարեկեցությունը։ Համընդհանուր ապահովագրական գործընթացում մեր թիմի յուրաքանչյուր անդամի համար ստեղծվել է բժշկական ապահովագրության հնարավորություն, և արդեն իսկ աշխատակիցների զգալի մասն օգտվում է այս հնարավորությունից։ Մենք խրախուսում ենք նաև տարեկան կանխարգելիչ բուժզննումը։ Վաղ կանխարգելումն ու առողջության նկատմամբ ուշադրությունը լավագույն ներդրումն են ոչ միայն յուրաքանչյուրի սեփական կյանքում, այլ նաև մեր համատեղ աշխատանքում։ Հատուկ ուզում ենք ընդգծել՝ քաղաքի մասին ամեն օր հոգ տանող մարդկանց առողջությունը մեզ համար առաջնային է։…
Կարդալ ավելինՍույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը
Սույն թվականի սեպտեմբերի 24-ին ԲՊՀ բակում տեղի ունեցավ «Լեզուների եվրոպական օր 2025» միջոցառումը: Լեզուների եվրոպական օրը հռչակվել է 2001 թ․-ին Եվրոպայի Խորհրդի կողմից, որի նպատակն է` խրախուսել բազմալեզվությունը: Միջոցառման հիմնական թիրախը ավագ և միջնակարգ դպրոցների աշակերտներն էին, քոլեջների ուսանողները: Միջոցառման ընթացքում ներկայցվեցին համալսարանում դասավանդվող լեզուները, մասնագիտությունները, միջազգային ծրագրերի հնարավորությունները: Ողջույննի խոսքով միջոցառումը բացեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դ. Գյուրջինյանը: Նա մաղթեց մասնակիցներին բեղմնավոր և հետաքրքիր ուսանողական կյանք և հետագա աշխատանքային վերելք: Միջոցառմանը յուրահատուկ շունչ հաղորդեց Երևանի…
Կարդալ ավելինԻջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում
Իջևանն ապրում է․ գինի ու իտալական երաժշտություն մեկ վայրում Գինին այն է, ինչ ստիպում է ստեղծել հիշողություններ, ապրել ու վայելել պահը։ Հենց այս «բանաձևով» միջոցառում տեղի ունեցավ սեպտեմբերի 20-ին Իջևանի գինու գործարանում, որտեղ գինու համտեղման ուղեկցում էր իտալական երաժշտությունը։ Հենց այդ օրը «Flying to Sanremo» համերգաշարը առաջին անգամ Հայաստան բերեց իր հետ Sanremo փառատոնի ոգին, այն էլ, կենդանի կատարմամբ։ Լավագույն իտալական հիթերը՝ Volare, Felicità, L’italiano, Sarà perché ti amo և տասնյակ այլ երգեր գրավեցին հանդիսատեսի…
Կարդալ ավելին«Վերականգնում» թե՞ վերաձևում․ Ադրբեջանի մշակութային քաղաքականության դիմակը
Լուսանկարը՝ Ներսես Մատինյանի Բաքվում կրկին խոսում են ադրբեջանական բազմամշակութայնության և հանդուրժողականության մասին, պատմում Շուշիում հայկական եկեղեցու «վերականգնման» մասին։ Սա կարող ենք հսկայական «առաջընթաց» համարել, քանի որ ադրբեջանական իշխանություններն ընդունում են, որ Արցախում կան դեռևս «չաղվանականացրած» հայկական կառույցներ: Սեպտեմբերի 24-ին Բաքվում անցկացվել է Ադրբեջանում կրոնական դավանանքների հիշատակի օրվա 5-ամյակին նվիրված հերթական հանդիպումը, որին մասնակցել է նաև Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։ Վերջինս բազմիցս է աչքի ընկել հակահայ, հայկական կրոնամշակութային ժառանգությունը մերժող հայտարարություններով։ «Պետությունը, որը պահպանում է…
Կարդալ ավելինՀայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ
Հայաստանի և Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մարմինները շարունակում են ակտիվորեն համագործակցել սպառողների շահերի պաշտպանության ուղղությամբ «Հայաստանում սպառողների և մրցակցության պաշտպանության կիրարկման արդյունավետ մեխանիզների զարգացում» աջակցութան ծրագրի շրջանակում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանի գլխավորությամբ այցելել էր Լեհաստան` սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության կիրարկման փորձին առնչվող առանձին հարցեր ուսումնասիրելու նպատակով։ Հանձնաժողովի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել Լեհաստանի մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության (UOKiK) կենտրոնական գրասենյակում, Պոզնանի և Գդանսկի տարածքային մասնաճյուղերում, ինչպես նաև առևտրի…
Կարդալ ավելինԱմիօ բանկը ամփոփեց Visa Signature Business քարտի մրցույթը
Ամիօ բանկը Visa Signature Business քարտապանների համար կազմակերպված մրցույթը ամփոփեց բրանչի ձևաչափով՝ հաղթողների և Visa-ի ներկայացուցիչների հետ միասին։ Միջոցառման ընթացքում հաղթող բիզնես հաճախորդներին հանձնվեցին իրենց մրցանակները, իսկ Visa-ի ներկայացուցիչները կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունները՝ որպես ամուր համագործակցություն կառուցելու և հաճախորդների փորձառությունը առավել արժեքավոր դարձնելու հնարավորություն։ Ամիօ բանկը բարձր է գնահատում իր հաճախորդների վստահությունն ու ներգրավվածությունը և շարունակելու է զարգացնել իր ծառայությունները, որոնք նպաստում են բիզնեսների աճին, աջակցում դրանց արդյունավետ գործունեությանը և ապահովում առօրյա գործընթացների առավել հարմարավետ կազմակերպումը։…
Կարդալ ավելինԴավիթ Խուդաթյանը Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահին
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախագահ Արամազդ Ղալամքարյանին։ Նախարարը շնորհավորել է պարոն Ղալամքարյանին և արդյունավետ աշխատանք է մաղթել։ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նա կլուծի այն խնդիրները, որոնք դրված են ոլորտի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, և համատեղ աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի ցանկալի արդյունք գրանցել։ Արամազդ Ղալամքարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ ջրային ոլորտը կենսական կարևորութուն ունի երկրի, ժողովրդի համար, խնդիրները, անելիքները շատ-շատ…
Կարդալ ավելինՊաշտոնանկություն և վերանշանակումներ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 24-ին, որոշումներ է ստորագրել, որոնցով վերանշանակումներ և ազատում է կատարել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։ Այսպիսով, նախարարի տեղակալներ Տաթևիկ Ստեփանյանը, Աննա Ժամակոչյանը և Դավիթ Խաչատրյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Կարդալ ավելինՍյունիքի մասով շատ վտանգներ եմ տեսնում. Լևոն Տեր–Պետրոսյան
Դե ուրեմն ասեք՝ Փառք քեզ Տեր Աստված։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24–ին, մատենադարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ փաշինյանը հայտարարում է, որ խաղաղությունն արդեն եկել է։ Հարցին՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Սյունիքի հետ կապված, նա կարճ արձագանքեց. «Շատ վտանգներ եմ տեսնում»։ Նշենք, որ այսօր Մատենադարանում Լևոր տեր–Պետրոսյանի 80–ամյակին նվիրված միջազգային գիտաժողով է կազմակերպվել։
Կարդալ ավելինՎալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում
Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը 17։00-ից, Փարաքարի Մշակույթի և երիտասարդության պալատում, Նաիրի 40 հասցեում (Երևանից դեպի օդանավակայանի խաչմերուկից աջ)։ Հուղարկավորությունը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։ Սպանված երկրորդ անձը ոստիկան է՝ ՆԳՆ ոստիկանության…
Կարդալ ավելին









