Հունվարի 30-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումներիր եղանակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւմտյան ուժեղ քամու պոռթկումներ, որոնք որոշ տեղերում կհասնեն 16-20 մ/վրկ արագության: Շիրակի դաշտավայրի ցածրադիր վայրերում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում, ինչպես նաեւ Արարատյան դաշտավայրում սպասվում է մառախուղ, գիշերը եւ առավոտյան՝ ճանապարհներին մերկասառույց: Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում են առանց տեղումների եղանակ եւ մառախուղ: Մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերը կնվազի մինչեւ -6-8 աստիճան, վաղը ցերեկը՝ -0-2 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ -15-20, ցերեկը՝ 0-4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -13-16, ցերեկը՝ 0-3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -12-17, ցերեկը՝ 0+4,
Լոռիում գիշերը՝ -3-6, ցերեկը՝ 6+10,
Տավուշում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 9+12,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -13-17, ցերեկը՝ -1-4,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ 0-3,
Արարատում գիշերը -4-7, ցերեկը՝ 0-2,
Արմավիրում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ 0-2,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -10-13, ցերեկը՝ 0-3,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ 0-2,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ 0-4, ցերեկը՝ +7+11,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +6+10:
