Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ…
Կարդալ ավելինՍտեփանավանի համայնքային ոստիկանները փայտամշակման սղոցարանում ապօրինի փայտանյութ են հայտնաբերել(Տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Ստեփանավան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակիչը տան բակում ունի փայտամշակման սղոցարան, իսկ փայտանյութը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով: Նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները տան բակում հայտնաբերել են 670 տախտակ և ժապավենային սղոց: 48-ամյա տանտերը հայտնել է, որ տախտակները պատրաստել է Ստեփանավանի անտառտնտեսությունից ձեռք բերած փայտանյութից: Նա նաև ներկայացրել է հաշիվ-ապրանքագրեր: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված կողահատ տախտակները չեն համապատասխանում փաստաթղթերում նշված տեխնիկական տվյալներին: Կազմված փաստաթղթերը…
Կարդալ ավելինԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ՝ ՊՐՈՖԵՍՈՐ ԿՐԱՍՈՏԻՆԱՅԻՑ
Արդեն երկրորդ տարին է Primavera Foundation of Armenia հիմնադրամը, ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահի աջակցությամբ, կազմակերպում է ‹‹Կամերային երաժշտության դպրոց››: Այս տարի դպրոցի պարապմունքները կտևեն մայիսի 5 – 8-ը: Դպրոցը կեզրափակվի մայիսի 9-ին կայանալիք գալա-համերգով, որը տեղի կունենա ‹‹Առնո Բաբաջանյան›› համերգասրահում, համերգի մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար: Այս տարի դպրոցն անցնում է ‹‹Արմբրոկ›› ներդրումային ընկերության հովանու ներքո: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ ‹‹Կամերային երաժշտության դպրոց››-ը կանցնի Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՎԻ ՁՎԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Արմինե Մարտիրոսյան ԱՁ-ին պատկանող հավի ձվի արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Կամարիս): Ստուգման ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները․ շինության հատակի, պատերի մակերևույթները պատված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերով, առաստաղներն ապահով չեն եղել, չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի սահմանվել և չի իրականացվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման…
Կարդալ ավելին3 միլիոն դրամի ոսկեղեն գողացած տղամարդը կալանավորվել է․ Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումը(Տեսանյութ)
Բնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց ապրիլի 18-ի ժամը 22.17-ին: Մարզի Աստղաձոր գյուղի բնակիչը հայտնում էր, որ կոտրել են պատուհանն ու տարել ոսկեղեն: Գեղարքունիքի քրեական ոստիկանները մեկնեցին դեպքի վայր: Ըստ տանտիրոջ` տնից դուրս էին եկել երեկոյան ժամը ութին, վերադարձել մեկուկես ժամից, ու քիչ անց նկատել նախ կոտրած ապակին, ապա` նաև մոտ երեք միլիոն դրամի ոսկեղենի բացակայությունը: Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ բնակարանային գողության հատկանիշներով։ Նման դեպքերում իրավապահների գործողությունների արագությունն էական…
Կարդալ ավելինՄՊՀ-ն հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հրապարակել է 2024 թվականի գործունեության հաշվետվությունը։ «2024 թվականը հանձնաժողովի համար շրջադարձային էր՝ հաշվի առնելով սպառողների շահերի պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքները, մասնավորապես օրենսդրական մեծածավալ փոփոխությունների նախաձեռնումը, որով հանձնաժողովին են վերապահվելու սպառողների շահերի պաշտպանության կենտրոնական մարմնի լիազորությունները»,-իր ուղերձում նշել է ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։ Նախորդ տարին առանձնանում էր նաև վարչարարության արդյունավետության աճով, այդ թվում՝ թե՛ բացահայտված իրավախախտումների, թե՛ տուգանքների ծավալների տարեցտարի աճող ցուցանիշներով։ 2024 թվականի դրությամբ նշանակվել է ավելի քան 3 միլիարդ դրամ տուգանք,…
Կարդալ ավելինԱռաջին դասարանցիների հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից
ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացը կմեկնարկի երեխայի և ծնողի տվյալների հավաստիության և համապատասխանության ստուգմամբ: Դպրոց ընդունվող երեխայի ծնողները 2025 թ. մայիսի 5–ից stugum.emis.am կայքում կարող են ստուգել երեխայի անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը։ Այս քայլn անհրաժեշտ է՝ բուն հայտագրման գործընթացը սկսելու և հնարավոր խնդիրներից խուսափելու համար։ Բուն հայտագրումը կմեկնարկի հունիսի 9-ից և կիրականացվի 3 փուլով։ Հայտագրման գործընթացը կիրականացվի ԿԳՄՍ նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի» կողմից վարվող «Սովորողներին դպրոց հայտագրելու էլեկտրոնային համակարգի» (hayt.emis.am, haytru.emis.am) միջոցով։ Առաջին փուլ Հունիսի 9-ից…
Կարդալ ավելինԳՈՒԳԱՐՔԻ «ԵՐԱԶԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՈՀԱՆՈՑԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է
«Գուգարքի «Երազիկ» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի խոհանոցում իրականացրած կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, գ․ Գուգարք): ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։
Կարդալ ավելինՀայտարարվել է Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայության ձեռբերման մրցույթ
«Ռիփաբլիք Պլազա» բաց բաժնետիրական ընկերությունը հայտարարել է նախաորակավորման ընթացակարգով երկփուլ մրցույթ՝ նպատակ ունենալով ներգրավել բիզնեսի զարգացման խորհրդատվական ծառայություններ։ Մրցույթը վերաբերում է Երևանի Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող, պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող, 7809 քմ մակերեսով գույքի լավագույն, արդյունավետ օգտագործման և զարգացման հնարավոր տարբերակների գնահատմանը։ Մրցույթի շրջանակում նախատեսվում է իրականացնել գույքի համապարփակ վերլուծություն և ներկայացնել մասնագիտական եզրակացություն՝ դրա վերակառուցման, վերապրոֆիլավորման, ինչպես նաև հնարավոր ներդրումային նախագծերի շրջանակում շենքերի ներառման ուղղություններով։ Նախաորակավորման փուլին մասնակցելու իրավունք ունեն…
Կարդալ ավելին«ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՌԱՆՁԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։
Կարդալ ավելին