Սույն թվականի մայիսի 17-21-ը Բալթյան մայրաքաղաքներ՝ Ռիգայում և Վիլնիուսում տեղի ունեցան հայ երաժշտական մշակույթին և Կոմիտաս վարդապետին նվիրված Համերգ-դասախոսություններ։ «Muzikos Magijos» կազմակերպության հրավերով և «Զվարթնոց Վերածննդի»հիմնադրամի աջակցությամբ, դասախոսությունները վարեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ՝ Լուսինե Սահակյանը։ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի օրհնությամբ՝ 2024 թվականի մայիսի 19-ին, Ռիգայի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ Լուսինե Սահակյանի առաջին դասախոսությունը: Միջոցառմանը ելույթներով հանդես եկան նաև ջութակահար Ալեքսեյ Կոլեսնիկովը…
Կարդալ ավելինԿան բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները.ԿԲ նախագահ
Այսօր ԱԺ-ում տարեկան կատարողական բյուջեն ներկայացնելիս ԿԲ նախագահ խոսեց մի շարք խնդիրների մասին: Մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետությունում կան մի քանի բանկեր, որոնք ավելի շատ են տուժել, քան մյուսները՝ Լեռնային Ղարաբաղում տրված վարկերի դուրսգրման արդյունքում։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 29-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, պետք է հետեւել, թե ինչպես բանկերը կվերականգնվեն այս տարվա ընթացքում։ «Պարտքերի փաթեթում, որը գնահատվել…
Կարդալ ավելին«Բարեկամություն»-ից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ»․ ինչպես կաշխատի մետրոպոլիտենը հունիսի 1-ին
Հունիսի 1-ին՝ տոնական օրվա առիթով, Երևանի մետրոպոլիտենի մուտքն անվճար կլինի մինչև 16 տարեկան երեխաների համար։ Այս մասին տեղեկանում են մետրոպոլիտենից։ «Հունիսի 1-ին՝ ժամը 12։00-ին, «Բարեկամություն» կայարանից հեքիաթային գնացքը կուղևորվի «Հանրապետության հրապարակ» կայարան։ Անակնկալները, շնորհավորանքներն ու բարձր տրամադրությունն ապահովում ենք»,- խոստացել է Երևանի մետրոպոլիտենը։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում.
Հայաստանի շրջանների զգալի մասում մայիսի 30-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են նաև հարավ-արևմտյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ ամպրոպի ժամանակ։ Ինչպես հայտնում են «Հայգոսհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վրկ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը ցերեկը՝ +27+29։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +18+23, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+20, Կոտայքի նախալեռներ՝…
Կարդալ ավելինՄեղրի համայնքը նոր ղեկավար ունի. այդպես էին պայմնավորվել
Սյունիքի մարզի Մեղրի համայնքը նոր ղեկավար ունի: Մեղրիի քաղաքապետի պարտականություններն այսուհետ կատարելու է Խաչատուր Անդրեասյանը, որը լիազորությունները ստանձնել է՝ համաձայն տեղափոխության մասին պայմանավորվածության: Հիշեցնենք՝ համաձայն «Հանրապետություն» կուսակցության և «Ազատական» կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի՝ Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը օրեր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրացել է, այժմ նա դառնալու է կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ։
Կարդալ ավելինԵրուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արք. Մանուկյանը դատապարտում է ոստիկանության ամոթալի վարմունքը Հայոց հայրապետի հանդեպ
Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի գործողությունները։ Նա հույս է հայտնել, որ ոստիկանությունը կվերանայի իր գործելաոճն ու կբացառի նման դեպքերի կրկնությունը։ Հրապարակված նամակում ասված է. «Խոր ցաւով եւ մտահոգութեամբ տեղեկացանք երէկ՝ Հայաստանի Առաջին Հանրապետութեան եւ Սարդարապատի հերոսամարտի 106-ամեակի յիշատակութեան օրը, Հայաստանի Հանրապետութեան ողջ պատմութեան մէջ նախադէպը չունեցող ամօթալի եւ խիստ դատապարտելի իրողութեան մասին: Սարդարապատի հերոսամարտին, Հայ ժողովրդի համար այդ օրհասական օրերուն զինուորներու, հրամանատարներու, գիւղացիներու, շինականներու…
Կարդալ ավելինԻսրայելը լիովին անջատել է կապը եւ ինտերնետը Ռաֆահում. ԶԼՄ
Իսրայելի իշխանություններն անջատել են կապը եւ ինտերնետը Ռաֆահում, որը գտնվում է Գազայի հատվածի հարավում, Եգիպտոսի սահմանի մոտ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim իրանական գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ կապը եւ ինտերնետը Ռաֆահում անջատվել են իսրայելական բանակի հրետանային եւ ավիագնդակոծությունների ուժգնացման ֆոնին։ Ինչպես նշում է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը, Իսրայելի պաշտպանության բանակը գործողություններ է կատարում Ռաֆահի հարավային եւ արեւմտյան շրջաններում, ռմբակոծում եւ գնդակոծում քաղաքի կենտրոնի բնակելի տները։ Ռաֆահի հարավում գտնվող փախստականների Իբնա եւ Շաբուրա ճամբարներում տեղակայված են իսրայելական…
Կարդալ ավելինԱՄՆ-ը մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը
Միացյալ Նահանգները չի նախատեսում ճանաչել «Թալիբան» շարժումը որպես Աֆղանստանի օրինական իշխանություն։ Այս մասին ավանդական ճեպազրույցում հայտնել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարության հայտարարությունները թալիբների վերաբերյալ։ «Մենք ի վիճակի չենք եւ ի վիճակի չենք լինի ճանաչել «Թալիբանը» որպես Աֆղանստանի պաշտոնական ղեկավարություն»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանի կողմից թալիբների հնարավոր ճանաչումը «մյուսներին վատ ազդանշան է տվել»։ «Թալիբները չեն կատարել ոչ մի պարտավորություն, որոնք խոստացան…
Կարդալ ավելինՆավթը շարունակում է թանկանալ
Չորեքշաբթի առավոտյան նավթի գինը բարձրանում է Մերձավոր Արեւելքում լարվածության ուժգնացման ֆոնին։ Brent-ի հուլիսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է մեկ բարելը 84,43 դոլար, ինչը 0,21 դոլարով (0,25 տոկոս) բարձր է, քան նախորդ աճուրդների փակման ժամանակ։ Երեքշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,98 դոլարով (1,2 տոկոս)՝ հասնելով ապրիլի 30-ից հետո առավելագույն՝ 84,22 դոլարի։ WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,31 դոլարով (0,39 տոկոս)՝ մեկ բարելը 80,14 դոլար։ Նախորդ աճուրդների…
Կարդալ ավելինԹուրքիայի ԱԽ-ն Էրդողանի մասնակցությամբ հույս ունի, որ Երեւանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի
Թուրքիայի անվտանգության խորհուրդն ակնկալում է, որ Բաքվի և Երևանի միջև բանակցություններում դրական առաջընթացը կհանգեցնի խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այս մասին ասվում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ Թուրքիայի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքներով ընդունված հայտարարության մեջ։ «Մենք վերահաստատեցինք մեր հույսը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում դրական զարգացումները կհանգեցնեն խաղաղության համաձայնագրի և աջակցեցինք բոլոր բարեխիղճ ջանքերին՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը», – ասվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նշել էր, որ Անկարան ողջունում…
Կարդալ ավելին









