Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում  ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարն ընդգծել է, որ ֆրանսերենի դասավանդման որակի բարելավման նպատակով Ֆրանսիայի դեսպանության հետ նախորդ տարի ստորագրվել է…

Կարդալ ավելին

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

Հայաստանին առնչվող դատապարտելի դրույթներն Իսլամական համագործակցության կազմակերպության հռչակագրում

Հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել միջազգային ամենամեծ ու ազդեցիկ մուսուլմանական կազմակերպության՝ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը, որի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Վերջինս վերահաստատում է երկրների հավատարմությունը կազմակերպության նպատակներին, խնդիրներին, սկզբունքներն, ինչպես նաև՝ ԻՀԿ գագաթնաժողովի ու ԱԳ նախարարների խորհրդի կողմից ընդունված բոլոր բանաձևերին։ Հռչակագրի դրույթներից երկուսը վերաբերում են Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։ Մասնավորապես՝ բանաձևով Հայաստանին կոչ է արվում «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները»։ ԻՀԿ անդամ երկրներին…

Կարդալ ավելին

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

«ID» քարտերի տրամադրման ժամկետների ուշացումների խնդիրն այլևս անցյալում է

  Նույնականացման քարտերի թողարկման պահանջարկը վերջին շրջանում մեծացել է՝ պայմանավորված Կառավարության նախանշած հայտարարագրման գործընթացով։ ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հանձն է առել նոր թվային լուծումներով ապահովել նույնականացման քարտերի տրամադրման գործընթացը։ Գործարկվել են նաև նույնականացման քարտերի տպիչ երկու սարքեր, ինչի արդյունքում բարձրացել է տպագրման որակը և վերակարգավորվել համակարգը։ 2025 թվականի հունիսի 17-ի դրությամբ ծառայությունում ընդունվել է նույնականացման քարտի 131 104 դիմում, որից տպագրվել է 120 066 նույնականացման քարտ, տպագրության փուլում է 11 038 նույնականացման քարտ։…

Կարդալ ավելին

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը

Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» հերթական նիստը

Երևան քաղաքի սոցիալական աջակցության վերաբերյալ խնդիրների և դրանց լուծման նպատակով տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» այս տարվա առաջին նիստը: Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշմամբ խորհրդի կազմում ընդգրկված են անհատ փորձագետներ, հասարակական և միջազգային կազմակերպությունների, Երևան քաղաքի ավագանու, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ: Նիստի ընթացքում քննարկվել են ուսման վարձի մասնակի փոխհատուցման և կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված հարցեր  

Կարդալ ավելին

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի Երևանում և Սիսիանում

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 26-ին՝ ժամը` 18։00-ին, Հ. Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում։ Փառատոնը կբացվի Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի կարճամետրաժ մրցույթի մրցանակակիր «Մարդ, ով չէր կարող լռել» ֆիլմով (ռեժ. Նեբոյշա Սլիժեպչևիչ, Խորվաթիա): Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ. գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա «Կինոդպրոց առանց սահմանների. Սյունիք» կրթական ծրագրի փակման արարողությունը։ Ծրագրի շրջանակում Սիսիանի պատանիները և երիտասարդները ձեռք են բերել կինոարտադրության ոլորտին…

Կարդալ ավելին

«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«ԿԱԹ 3.2%» ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող «Կաթ 3.2%» արտադրատեսակի նմուշը կրկնակի ուսումնասիրվել է լաբորատոր պայմաններում։ Արձանագրվել է, որ արտադրատեսակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգով սահմանված ցուցանիշներին։ Հաշվի առնելով փորձաքննության դրական արդյունքները և խախտումների վերացման փաստը՝ «Դեագա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը վերացվել է։      

Կարդալ ավելին

Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում

Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում

  Ամիօ բանկը և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ Amio Era բարեգործական ծրագրի շրջանակում: Համագործակցության շրջանակում համալսարանի միջին և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները հնարավորություն կունենան մասնակցել ծրագրին՝ ստանալով ուսման մեկ տարվա վարձավճարի փոխհատուցում բանկի կողմից: Հիշեցնենք, որ Ամիօ բանկն արդեն երկրորդ տարին է, որ իրականացնում է Amio Era կրթական բարեգործական ծրագիրը, որի շրջանակում ՀՀ տարբեր բուհերի սոցիալապես խոցելի խմբերի միջին և բարձր առաջադիմությամբ մինչև 50 ուսանողի կտրամադրվի կրթավճար: Ծրագրի մանրամասները ներկայացված են Amio…

Կարդալ ավելին

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի անդամների հետ քննարկվել են համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն  ընդունել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Գիորգի Գաբունիայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարարը կարևորել է Հայաստան-Վրաստան պատմականորեն ձևավորված բարեկամական համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնել համատեղ ծրագրերը՝ հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում։ Նախարարը կարևորել է երկու երկրներում անցկացվող մշակութային միջոցառումները՝ ընդգծելով հունիսի 5-7-ը…

Կարդալ ավելին

Ավելի քան 433 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով

Ավելի քան 433 մլն դրամ՝ կրթական և մշակութային հաստատությունների բարելավման և գույքային հագեցվածության նպատակով

  ՀՀ կառավարությունը ԿԳՄՍ նախարարությանը 2025 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին կատարել է վերաբաշխում՝ 433 մլն 428 հազար դրամի չափով՝ կրթական և մշակութային հաստատությունների շենքային պայմանների և ենթակառուցվածքների, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավման նպատակով։ Մասնավորապես՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության, ուսումնասիրությունների, չափագրությունների համար կհատկացվի 5,2 մլն դրամ, որով նախատեսվում է իրականացնել՝ • տեղեկատվական մոդուլային կենտրոնի «Ագարակ» պատմամշակութային արգելոցի հարակից տարածքում տեղակայման համար տարածքի չափագրություն, • Մարտունու Ս․ Դարբինյանի անվան համար 2…

Կարդալ ավելին

Լիլիթ Մելիքյան․ նկարիչ, ով միտքը դարձնում է կտոր Լիլիթ Մելիքյանը

Լիլիթ Մելիքյան․ նկարիչ, ով միտքը դարձնում է կտոր Լիլիթ Մելիքյանը

Տերյան մշակութային կենտրոնի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Նա մասնագիտությամբ նկարիչ է և տարիներ շարունակ ստեղծագործել է բատիկի տեխնիկայով։ Հանրությունը նրան ճանաչում է որպես ազգային ոճի հագուստի հեղինակ, բայց շատերը չգիտեն, որ այդ հագուստների հիմքում՝ կտավներն են։ Նրա նկարները գաղափարներ են՝ կերպարանք ստացած, որոնք դառնում են կտոր, այնուհետև՝ հագուստ։ Դրանք խոսում են Հայաստանի, քրիստոնեության և կնոջ՝ որպես հավատքի ու սիրո խորհրդի մասին։ Լիլիթ Մելիքյանի նոր հավաքածուն նվիրված է այն կանանց, ովքեր նրան շրջապատում են․ կանանց,…

Կարդալ ավելին
1 124 125 126 127 128 827