Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Որոշվել է 4 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը. տեղի է ունեցել ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի նիստ

Համակարգում կարգապահության և բարեվարքության խախտումներին արձագանքելու գործընթացի հրապարակայնությունը Ներքին գործերի նախարարության որդեգրած սկզբունքներից է: Նախարարությունը պարբերաբար ներկայացնում է կարգապահական հանձնաժողովի ծառայողական քննությունների արդյունքները։ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՆԳ նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը: Մասնակցել են Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետը, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալը, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետը, ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետը, ՆԳՆ կրթահամալիրի ռեկտորը և կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական…

Կարդալ ավելին

Բացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․10․2025

Բացառիկ տոկոսադրույքով ավանդ՝ մինչև 31․10․2025

Ամիօ բանկը առաջարկում է բացառիկ, 6% տարեկան եկամտաբերություն` ԱՄՆ դոլարով, 366-ից 1095 օր ժամկետով ձևակերպվող ավանդների համար։ Ավանդը ձևակերպելու համար պետք չէ անգամ բանկի մասնաճյուղ մոտենալ, որովհետև բացառիկ տոկոսադրույքը գործում է AMIO Mobile հավելվածում, որտեղ ավանդի ձևակերպումը տևում է 1 րոպեից էլ պակաս։ Ավանդի ձևակերպման համար անհրաժեշտ նվազագույն գումարը ընդամենը $100 է։ Ամիօ բանկի ավանդատուները կստանան նաև անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր)։ Եթե…

Կարդալ ավելին

Տեղեկատվություն՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Տեղեկատվություն՝ պետությանը վերադարձված ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

2023-2025թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 32 միավոր անշարժ գույք և 2 տրանսպորտային միջոց, մասնավորապես՝  18 անշարժ գույք ամրացվել են կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել այլ պետական մարմինների,  4-ն օտարվել են կամ տրամադրվել վարձակալությամբ,  11-ը գտնվում են օտարման կամ վարձակալությամբ տրամադրման գործընթացի տարբեր փուլերում,  1 անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում է ՀՀ կառավարության որոշման նախագիծ։ Օտարման…

Կարդալ ավելին

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սիգի արդյունագործական որսի քանակը ևս 620 տոննայով կավելացվի

Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարման ոլորտը կանոնակարգելու նպատակով Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում ընդունել է որոշում: Ըստ հիմնավորման՝ Սևանա լճում ձկան պաշարների, այդ թվում արդյունագործական պաշարների համալրման վիճակը գնահատելու համար ըստ ծրագրի՝ գիտական կենտրոնի կողմից 2025 թ. հուլիսին իրականացվել է ձկան պաշարի ուսումնասիրություններ, որոնց արդյունքում առաջարկվել է 2025 թ. աշնան որսաշրջանի համար սիգի արդյունագործական որսը սահմանել 620 տոննա մինչև որսի արգելքը։ Ըստ այդմ՝ իրականացվում է փոփոխություն, որով սիգի արդյունագործական որսի քանակը ևս…

Կարդալ ավելին

Վայոց Ձորը նոր մարզպետ ունի. Վահագն Արսենյանը նշանակվեց

Վայոց Ձորը նոր մարզպետ ունի. Վահագն Արսենյանը նշանակվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 9–ի նիստում որոշեց Կոլյա Միքաելյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ կառավարությունը մարզպետի պաշտոնում նշանակեց Վահագն Արսենյանին։ Վահագն Արսենյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով. «Կաշխատեմ հանուն պետության և Վայոց Ձորի մարզի»։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն էլ նշեց. «Պարոն Արսենյան ձեզ հաջողություններ եմ ցանկանում, որ կարողանաք ձեր ողջ ուժն ու եռանդը ներդնել Վայոց ձորի մարզի ծրագրերը զարգացնելու համար»։ Նշենք, որ Վահագն Արսենյանը զբաղեցնում է Ջերմուկի քաղաքապետի պաշտոնը։  Նա «Ջերմուկ գրուպ» ընկերության սեփականատեր Աշոտ…

Կարդալ ավելին

Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի որոշ վայրերում հոկտեմբերի 10-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, իսկ օրվա մյուս հատվածում ամենուր կդիտվի առանց տեղումների եղանակ։ Օդերևութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու պոռթկումների ուժգնացում՝ առանձին վայրերում մինչև 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրվա ընթացքում աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։ Ինչպես «Հայպետհիդրոմետից»  Երևանում գիշերը հնարավոր է կարճատև անձրև, իսկ օրվա մյուս հատվածում կդիտվի առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում առաջիկա գիշերը կլինի +11-ից +13, իսկ վաղը ցերեկը՝ +21-ից +23 աստիճան։ Շիրակում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +14+18,…

Կարդալ ավելին

դոլարի փոխարժեքը նվազել է

դոլարի փոխարժեքը նվազել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, կազմել է 382.55 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.20 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.45 դրամ (նվազել  է 0.84 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.69  դրամ (աճել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-381.5 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 436-444 դրամով, վաճառվում է 447.5–452 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.67 դրամով, վաճառվում է 4.70-4.93 դրամով: Փոխանակման կետերում իրավիճակը…

Կարդալ ավելին

Արման Թաթոյանը հայտարարել է Հայաստանի վարչապետ դառնալու մտադրության մասին

Արման Թաթոյանը հայտարարել է Հայաստանի վարչապետ դառնալու մտադրության մասին

ՀՀ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մեկնարկի և խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Մենք ինքնուրույն քաղաքական նախաձեռնություն ենք։ Աշխատում ենք խնդիրներ լուծելու ուղղությամբ, ձգտում ենք ձևավորել կառավարություն, իսկ ես հավակնում եմ Հայաստանի վարչապետի պաշտոնին։ Խաղաղությունը բացառիկ արժեք է, սակայն խաղաղությունը բազմաթիվ գործընթացների, ամուր անվտանգության համակարգի, համախմբման, այլ ոչ թե պառակտումների արդյունք է։ Մենք կառաջնորդվենք ոչ միայն արտաքին, այլև ներքին գործոններով, որոնք կարևորագույն նշանակություն ունեն»,- ընդգծել է նա։ Ըստ Թաթոյանի՝ իրենց…

Կարդալ ավելին

«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-ՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ.

«ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ»-ՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՒՄ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ.

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ ՍԱՏՄ -ն տնտեսվարողի /գործուներությունը/ կասեցրել է, որի հետևանքով առաջացել է վերջինիս դժգոհությունը և  սոց .ցանցերում ապատեղեկատվություն էտարածվել: Մանրամասները հրապարակել է պետական գերատեսչությունը՝ 08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը: Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա…

Կարդալ ավելին

Նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները հրապարակված են

Նոյեմբերի 16-ի Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները հրապարակված են

Ներքին գործերի նախարարության  elections.mia.gov.am  հարթակում հրապարակված են նոյեմբերի 16-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընտրողների տվյալները։ Ընտրելու իրավունք ունեցող անձինք ընտրացուցակներում կարող են որոնել իրենց տվյալները՝ մուտք գործելով ՆԳ նախարարության պաշտոնական կայքի «Ընտրություններ» բաժին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՏԻՄ 16․11․25 ընտրողների ռեգիստր և ընտրողների ցուցակներ բաժիններ:

Կարդալ ավելին
1 69 70 71 72 73 826