ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

ԱՄՆ-ում կրկին կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Արցախահայության վրա հարձակումից հետո Ադրբեջանը շարունակում է պահել և խոշտանգել 90 ռազմագերիների, այդ թվում՝ բազմաթիվ հայ բարձրաստիճան պաշտոնյաների։ Այս մասին սոցցանցերում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Դինա Տիտուսը։ «Կոնգրեսը պետք է օրենք ընդունի Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերանայելու համար՝ միջազգային իրավունքը խախտելու համար ռեժիմին պատասխանատվության ենթարկելու նպատակով»,- գրել է նա։  

Կարդալ ավելին

Գյումրու ավագանու ՔՊ խմբկացության միանգամից 5 անդամ վայր է դրել մանդատը

Գյումրու ավագանու ՔՊ խմբկացության միանգամից 5 անդամ վայր է դրել մանդատը

Գյումրի համայնքի ավագանու արտահերթ նիստի մեկնարկին նիստը վարող համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը հայտնեց, որ Ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 5 անդամ վաղաժամկետ վայր է դրել մանդատները և դրանք փոխանցվում են ընտրական ցուցակի հաջորդ 5 անձանց՝ Անժելա Մաթևոսյանին, Նարեկ Բեգզադյանին, Վոլոդյա Հակոբյանին, Հայկ Ստեփանյանին և Պարգև Գևորգյանին։ Արտահերթ նիստում մեկ հարց էր ընդգրկված՝ «Պետական շահերի պաշտպանության հայցեր ներկայացնելու մասին»  որոշում, որով ՔՊ խմբակցությունն առաջարկում է հայցով դատարանում վիճարկել Գյումրու նախկին քաղաքապետերի որոշումները 26 հողի և շինության օտարման…

Կարդալ ավելին

Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել

Մանկապարտեզում երեխային ծեծելու տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ում ուսումնասիրություն է սկսվել

Հուլիսի 26-ին համացանցում հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես է մանկապարտեզի աշխատակիցը ֆիզիկական բռնություն գործադրում երեխայի նկատմամբ: ՄԻՊ-ից հայտնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատակազմում անմիջապես սկսվել է ուսումնասիրություն: ՄԻՊ աշխատակազմն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ՝ միջադեպի առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով: Երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են: Պաշտպանն ընդգծում է, որ պետությունն ունի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ և բավարար միջոցներ՝ երաշխավորելու երեխայի պաշտպանությունը բռնությունից։ Երեխայի…

Կարդալ ավելին

«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին

«Դատապարտում ենք բռնության ցանկացած դրսևորում». ԿԳՄՍՆ-ն՝ մանկապարտեզում երեխայի ծեծի տեսանյութի մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի նկատմամբ բռնության վերաբերյալ: Նախարարությունից  հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարությունը դատապարտում է բռնության ցանկացած դրսևորում և հետամուտ է լինելու, որպեսզի միջադեպը բացահայտվի և օրենքի շրջանակում ստանա իրավական գնահատական: Բռնության ցանկացած դրսևորում անհարիր է կրթական միջավայրին, և նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում, որոնցում պետք է առաջնային լինի երեխայի լավագույն շահի պաշտպանությունը: Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել,…

Կարդալ ավելին

300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)

300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից (ֆոտո)

Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում տեղի ունեցավ «Նոր Երևան» համալիրի 3-րդ բլոկի հիմնարկեքի արարողությունը: Հիմնարկեքի արարողությունը սկսվեց քահանայի օրհնությամբ և շինարարության մեկնարկը տրվեց երեխաների կողմից համալիրը պատկերելով: Արև, ամպեր, տուն, մայրիկ ու հայրիկ և բոլոր բնակարաններում շատ կոնֆետներ, ահա այսպես են պատկերել փոքրիկներն ապագա համալիրը կտավների վրա: Փոքրիկների նկարներն ամուր տեղ գտան շենքի հիմքում: Ամիօ բանկն ու ՄԼ Մայնինգ ընկերությունը կնքեցին համագործակցության Հուշագիր՝ ազդարարելով «Նոր Երևան» համալիրում բնակարան ձեռք բերելու վիճակահանության 2-րդ փուլի մեկնարկը: «Նախագծի մտահղացումն…

Կարդալ ավելին

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

Այսօր ՍԱՏՄ-ից տեղեկացնում են,  որ  տեսչական մարմնի տեսուչները կրկնայց են կատարել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամաս՝ ստուգման շրջանակներում նմուշառում կատարելով «Պանիր Չեչիլ թել», «Պանիր տապակելու համար» և «Պանիր Չանախ 45 տոկոսանոց» արտադրատեսակներից: Կատարված լաբորատոր փորձաքննություններով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել: ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին գործառույթի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ Լրատվություն  

Կարդալ ավելին

Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցի հայտադիտումների ժամկետը երկարաձգվում է

Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցի հայտադիտումների ժամկետը երկարաձգվում է

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը  տեղեկացնում է , որ իրենց  մագիստրատուրայում 2024 թվականի սեպտեմբերից գործելու է համաշխարհային կինոյի լավագույն ռեժիսորների ցանկում ընդգրկված կինոյի վարպետ Ալեքսանդր Սոկուրովի արվեստանոցը: Արվեստանոցի ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնելու հումանիտար առարկաների ուսումնասիրությանը, հայոց պատմությանն ու մշակույթին։ Առանձնահատուկ կշեշտադրվի միջազգային համատեքստում ազգային բնավորության և ինքնության հետ աշխատանքը, որն էլ դառնալու է ապագա ֆիլմերի հիմքը: Արվեստանոցում կդասախոսեն հայ և միջազգային առաջատար մասնագետներ: Դասընթացները կընթանան հայերեն և ռուսերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ։ Հաշվի առնելով դիմորդների…

Կարդալ ավելին

ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

ՆԳ նախարարը Վանաձորում հանդիպում կունենա քաղաքացիների հետ

Հուլիսի 30-ին՝ ժամը 15.00-ին, Վանաձորում ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը կհանդիպի Լոռու մարզի բնակիչների հետ։ Ընդունելությունը տեղի կունենա ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում (ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի պող., 1/1 շենք)։ Ընդունելությանը մասնակցել ցանկացող քաղաքացիները 14.45-ին կարող են անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչություն։

Կարդալ ավելին

4-6-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին

4-6-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է. Ավանեսյանը` բողոքների մասին

2-3 ամիս սպասելը պլանային բժշկական միջամտության համար սարսափելի չէ, շատ նորմալ է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Նշենք, որ արդեն 2 ամիս է` քաղաքացիներն ահազանգում են, որ պետպատվերով բժշկական ծառայություն ստանալու համար ստիպած են ամիսներով սպասել։ «Ես միշտ կրկնում եմ, որ մինչև 4-6 ամիս ժամկետում անհրաժեշտ պլանային միջամտություն ստանալը լրիվ տեղավորվում է միջազգային ստանդարտների մեջ։ Այո՛, մենք ամեն ինչ անում ենք, որ հերթերը…

Կարդալ ավելին

Այս տարի հիմնադրված «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13.3 մլրդ դրամի ներդրում

Այս տարի հիմնադրված «Արմենիան տոբակո քոմփանին» ազատվեց մաքսատուրքից. Խոստանում է 13.3 մլրդ դրամի ներդրում

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 25-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծման մաքսատուրքից ազատեց «ԱՐՄԵՆԻԱՆ ՏՈԲԱԿՈ ՔՈՄՓԱՆԻ» ՍՊԸ-ին: Այս ընկերության կողմից ներմուծվող հումքընախատեսվում է օգտագործել ծխախոտի արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Կոտայքի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2024 թվականին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել շուրջ 13․3 մլրդ դրամի կապիտալ ներդրում և 38․6 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներդրումային ծրագրի շրջանակներում, մինչև 2027 թվականը, նախատեսվում է ստեղծել 200 նոր աշխատատեղ՝ 385 հազ դրամ միջին…

Կարդալ ավելին
1 120 121 122 123 124 570