Դոլարի փոխարժեքը կայուն է

Դոլարի փոխարժեքը կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է 388.73 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.05 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 416.60 դրամ (աճել է 0.18 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 493.26 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.37 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-393 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-413 դրամով, վաճառվում է…

Կարդալ ավելին

Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը․ ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը․ ԱԳՆ

Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարում իր հաստատակամությունը։ «ՄԱԿ-ի Ատելության խոսքի դեմ պայքարի միջազգային օրը Հայաստանը վերահաստատում է ատելության խոսքի դեմ պայքարի, պաշտպանված խմբերի ապամարդկայնացման և բռնության հրահրման դեմ պայքարի իր հաստատակամ դիրքորոշումը: Մենք կշարունակենք գործել բազմակողմ և արդարադատության համաշխարհային համակարգերում՝ կանխարգելման, հաշվետվողականության և խաղաղության առաջխաղացման համար»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոկում։

Կարդալ ավելին

Արցախի թեմի առաջնորդը Երևանում կհանդիպի արցախահայության հետ

Արցախի թեմի առաջնորդը Երևանում կհանդիպի արցախահայության հետ

ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը  հունիսի 19-ի ժամը 11։00-ին արցախահայության հետ կհանդիպի Երևանի Հարավարևմտյան թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, իսկ հունիսի 21-ի ժամը 11։00-ին` Կոմիտասի Սուրբ Խաչ եկեղեցում։ Այս մասին հայտնում են Արցախի թեմից։ Հունիսի 8-ին Հրազդանի Սուրբ Աստվածածին եկեղեցում արցախահայության հետ հանդիպման ժամանակ Վրթանես Սրբազանն ասել էր. «Արցախի թեմը, Հայոց Հայրապետի օհնությամբ, չի լուծարվել, իր հոգեխնամ գործունեությունն է ծավալում։ Այս հանդիպումների նպատակն է նաև իրազեկելու, որ հոգևոր իշխանությունն այսօր կա, քանի որ արցախահայությունը…

Կարդալ ավելին

Կարկուտի հետևանքով միայն գյուղատնտեսության ոլորտում Գորիսը 196 մլն դրամի վնաս է կրել. համայնքապետարան

Կարկուտի հետևանքով միայն գյուղատնտեսության ոլորտում Գորիսը 196 մլն դրամի վնաս է կրել. համայնքապետարան

Սյունիքում հունիսի 13-ին տեղացած կարկուտի հետևանքով Գորիս համայնքը միայն գյուղատնտեսության ոլորտում 196 մլն դրամի կորուստ է ունեցել: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին News.am  թղթակցի հետ զրույցում պատմեց Գորիսի համայնքապետարանի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի պետ Արմեն Ավետիսյանը: «Համայնքի բոլոր գյուղերն էլ շատ թե քիչ վնաս են կրել, բայց խոշոր չափերի վնաս կրել են Գորիս քաղաքը, Քարահունջ, Որոտան և Հարթաշեն գյուղերը»,-ասաց նա: «Կարկուտից ամենաշատը վնասվել է Որոտան բնակավայրը. գյուղատնեսության ոլորտում 34 մլն դրամի վնաս է կրել գյուղը: …

Կարդալ ավելին

ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին

ԵՄ-ն 100 հազար եվրո մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանում hեղեղումների հետևանքով տուժածներին

Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում մայիսին տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով առավել շատ վնասներ կրած գյուղերին աջակցելու նպատակով Եվրոպական միությունը հատկացնում է 100 հազար եվրո մարդասիրական օգնություն։ ԵՄ ֆինանսավորումը հատկացվում է օժանդակելու Հայկական Կարմիր խաչի ընկերությանը խիստ անհրաժեշտ, այդ թվում՝ դրամական օգնություն և առաջնային անհրաժեշտության պարագաներ ուղարկելու գործում։ Մարդասիրական օգնությունը միտված է օգուտ բերելու ընդհանուր առմամբ 5060 ուղիղ շահառուների, այդ թվում՝ 2,500 անհատների, ովքեր կստանան դրամական օգնություն՝ լուծելու իրենց ամենահրատապ կարիքները և 2,760 անհատների,…

Կարդալ ավելին

Թաիլանդում հավանություն են տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին

Թաիլանդում հավանություն են տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին

Թաիլանդի Սենատը (խորհրդարանի վերին պալատ) հավանություն է տվել նույնասեռական ամուսնությունների մասին օրինագծին՝ այն հաստատելով երրորդ վերջնական ընթերցմամբ։ Այս մասին տեղեկացրել է Prachatai թերթը։ Քվեարկությանը մասնակցած սենատորներից 130-ը կողմ է եղել օրինագծին, 4-ը՝ դեմ, 18-ը՝ ձեռնպահ։ Այն օրենքի կարգավիճակ կստանա Թագավորական թերթում հրապարակվելուց 120 օր հետո, եւ Թաիլանդը կդառնա Հարավարեւելյան Ասիայի (АСЕАН) առաջին երկիրը, որը կլեգալացնի նույնասեռական ամուսնությունները։ Թաիլանդի նախորդ կառավարությունները 2023թ. արդեն դիտարկել էին նույնասեռական ամուսնությունների իրավաբանական ճանաչման այս կամ այն ձեւը։ Օրինագիծն ընդունելու վերջին…

Կարդալ ավելին

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է

Տեսանյութում պատկերված անձը որոնվում է 18.06.2024 17:41 Գողություն Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ

Ամիօ ժամանակաշրջան. ստորագրվել է հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ

Ամիօ Բանկն իր կրթական բարեգործական ծրագրի շրջանակներում ստորագրել է համագործակցության հուշագիր Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի հետ: «Ամիօ ժամանակաշրջան» ծրագիրը նպատակ ունի ուսումնական մեկ տարվա վարձավճարի ֆինանսավորում տրամադրել բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին, ովքեր հետագայում նաև կունենան բանկում աշխատելու հնարավորություն: Բանկն այս կրթական բարեգործական ծրագրի միջոցով փորձում է խրախուսել բարձր առաջադիմությունը, ինչպես նաև ցանկանում է իր փոքրիկ ներդրումն ունենալ Հայաստանի կրթության և ապագայի մեջ: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է, իսկ ՙԱմիօ ժամանակաշրջան՚ բարեգործական ծրագրին մասնակցելու և մանրամասներին…

Կարդալ ավելին

Կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը

Կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր՝ Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը

Հունիսի 17-ին կայացավ պատանի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, Էդուարդ Գևորգյանի առաջին մենահամերգը Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Էդուարդ Գևորգյանը Երևանի Չայկովսկու անվան մասնագիտական երաժշտական դպրոցի սան է, սովորում է 10-րդ դասարանում՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Վաղարշակ Հարությունյանի դասարանում: 2021թ.-ից ի վեր Է. Գևորգյանը հանդիսանում է ՛՛Երաժշտություն հանուն ապագայի՛՛ հիմնադրամի կրթաթոշակակիր: Համերգային ծրագիրը բաղկացած էր երկու բաժիններից, որի առաջին բաժնի ընթացքում հնչեցին Բեթհովենի թիվ 17-րդ սոնատը, Դեբյուսիի ՛՛Image” ստեղծագործության 1-ին գիրքը, Վերդի-Լիստի Ռիգոլետտո օպերայի թեմաներով պարաֆրազը:…

Կարդալ ավելին

«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան

«Բնական արհավիրքից տուժած Ալավերդիում առանձնակի կարևոր է երիտասարդական կյանքի ակտիվացումը». Արթուր Մարտիրոսյան

Նախարարության փոխանցմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Երիտասարդ օրակարգ» ծրագրի շրջանակում իրականացված Ալավերդու երիտասարդական քաղաքականության ֆորումին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի «Երիտասարդների համար քաղաքացիական ներգրավվածության նպաստավոր միջավայրի բարելավում» բաղադրիչի համակարգող Արմեն Բեժանյանը, համայնքի մի շարք բնակավայրերի դպրոցների տնօրեններ, համայնքի երիտասարդներ, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլ հյուրեր։ Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր…

Կարդալ ավելին
1 153 154 155 156 157 572