Փաստաբան Հասմիկ Մարտիրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեսագրություն էր հրապարակել և գրառում կատարել այն մասին, որ 90-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել են բնակարանից, և վերջինս մնացել է առանց կացարան: ՄԻՊ-ի աշխատակազմը պարզաբանում է հրապարակել՝ ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի և սոցիալական հարթակներում տարածված տեղեկատվության: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի աշխատակազմի հանրային կապերի բաժինը: Հաղորդագրության մեջ ասված է. «Ի պատասխան փաստաբանի կողմից ստացված ահազանգի, ինչպես նաև սոցիալական հարթակներում տարածված այն տեղեկատվության, որ 91-ամյա Սուրիկ Գևորգյանին վտարել…
Կարդալ ավելինԵրեխաների միջազգային օրվա շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի և հանդիպել Ալավերդու դպրոցականների հետ
Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը , հունիսի մեկին երեխաների միջազգային օրվա շրջանակում նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է աղետի գոտի՝ ծանոթանալու ջրհեղեղից հետո ստեղծված իրավիճակին: Նախարարը եղել է Ալավերդի քաղաքի թիվ 2 և 10 հիմնական դպրոցներում և զրուցել աշակերտների հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է աշակերտներին երեխաների տոնի առթիվ՝ նվիրելով գրենական պիտույքներ ու գրքեր։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է աղետների հետևանքների վերացման շուրջ աշխատանքներն աջակցության տարբեր ձևերով. «Այստեղ հոգեբանական աջակցությունն ու սոցիալական ծառայությունների աշխատանքը խիստ կարևոր են հատկապես…
Կարդալ ավելինԿան փակ ճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ավտոճանապարհը։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ…
Կարդալ ավելինԱլեն Սիմոնյանը պաշտոնական այցով մեկնել է Սլովենիա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով հունիսի 3-6-ը գտնվելու է Սլովենիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ հանդիպումներ Սլովենիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ՍՀ նախագահ Նատաշա Պիրց-Մուսարի, ՍՀ ԱԺ նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի եւ ՍՀ փոխվարչապետ, արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ: Պատվիրակության կազմում 12 հոգի են, այդ թվում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Լենա Նազարյանը:
Կարդալ ավելինԱղետի հետևանքով Թեղուտի հանքավայրն ու լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները
Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով մայիսի 26-ից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը և լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները, գրում է «Հետքը» Ինչպես մեզ հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի: Հորդառատ անձրևի և Դեբեդ գետի հեղեղման հետևանքով խցանված են եղել ջրանցքները, որոնք նախատեսված էին գետի պոմպերով (հող, ավազ և մանրաքարեր) հեղեղված ջրերը հեռացնելու համար, լցված է եղել…
Կարդալ ավելինԿգործարկվի հայերենի ուսուցման, ստուգման և գնահատման համակարգ՝ միջազգային չափանիշներին համադրելի. ստորագրվել է հուշագիր
«Հայերենը ոչ հայախոսների համար. հայերենի ուսուցում, ստուգում և գնահատում» ծրագրի մշակման և իրականացման նպատակով այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև ստորագրվել է հուշագիր: Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը: Միջոցառման ընթացքում համագործակցության պայմանագիր է ստորագրվել նաև ՀՀ լեզվի կոմիտեի, Երևանի պետական համալսարանի և «Իզմիրլյան» հիմնադրամի միջև: Պայմանագիրը ստորագրել են ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և «Իզմիրլյան» հիմնադրամի…
Կարդալ ավելինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին: ՄԻՊ-ից հայտնում են, որ առանձնազրույցներ տեղի կունենան բողոքի ակցիայի իրականացման վայրից բերման ենթարկված անձանց հետ, կուսումնասիրվեն նրանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը, բերման ենթարկելու հիմքերն ու Ոստիկանության բաժնում նրանց իրավունքների ապահովման վիճակը: Նշենք, որ ԱԳՆ շենքի մոտ բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: 16 մարդ բերման է ենթարկվել: Ոստիկանները հայտնել են, որ երեք ոստիկան վնասվածք է ստացել: Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ իրեն եւս ոտքով…
Կարդալ ավելինՀայաստանը օգնություն է խնդրում Եվրամիությունից
Հայաստանի հյուսիսում պատուհասած ավերիչ ջրհեղեղներից հետո կառավարությունը Եվրահանձնաժողովին խնդրել է ակտիվացնել ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը։ Դրա մասին սոցիալական ցանցերում գրել է Եվրամիությունում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը։ Հայաստանի Լոռի և Տավուշ մարզերում ջրհեղեղի հետևանքով չորս մարդ է զոհվել, ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել։
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 31-ին, կազմել է 387.38 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.94 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 4 420.31 դրամ (աճել է 0.30 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 492.82 դրամ (նվազել է 0.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.30 դրամ (նվազել է 0.02 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 390-392 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 409-415 դրամով,…
Կարդալ ավելին2023-ին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ
2023 թվականին Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը պետբյուջեից հատկացվել է 25,3 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 31-ին 2023 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Այդ միջոցների իրականացումը, ըստ նրա, կազմել է 22 մլրդ դրամ կամ 87 տոկոս։ «Նախարարության և կոմիտեի պահպանման համար հատկացվել է 1,35 մլրդ դրամ։ Փաստացի ծախսերը կազմել են 1,33 մլրդ դրամ։ Դա կազմում է 98,5 տոկոս»,-…
Կարդալ ավելին