Աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ ստեղծվում են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք, պատմական իրադարձությունները խեղաթյուրելով, նպատակաուղղված են միջազգային հանրության աչքին այլակերպել հայկականը։ Սփյուռքի հետ աշխատանքի Ադրբեջանի պետական կոմիտեի նախաձեռնությամբ աշխարհի տարբեր երկրներում ստեղծվում են, այսպես կոչված, «Ադրբեջանական տներ» կազմակերպություններ, որոնք «միտված են համախմբելու արտերկրում բնակվող ադրբեջանցիներին»: Արտերկրում գործունեություն ծավալող «Ադրբեջանական տներ»-ի աշխարհագրությունը Հարկ է նշել, որ «արտերկրում բնակվող ադրբեջանցիներին համախմբել»-ով՝ այդ կազմակերպություններն իրականում երկրից դուրս այլ գործառույթ ունեն՝ իրականացնել հակահայկական քարոզչություն, ընդդեմ հայկականի՝ կազմակերպել ցուցահանդեսներ և միջոցառումներ։ Այսպես՝ «Ադրբեջանական…
Կարդալ ավելինԱնցած շաբաթ մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են թմրանյութ ապօրինի պահելու 63 դեպք(Տեսանյութ)
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը ՆԳՆ ոստիկանության առաջնահերթություններից է, և այս ուղղությամբ իրենց լուրջ ներդրումն ունեն Պարեկային ծառայության ստորաբաժանումները։ Ի թիվս այլ հանցանք-զանցանքների կանխարգելման ու բացահայտման, պարեկները նաև հայտնաբերում են թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու դեպքեր։ Մասնավորապես, անցած շաբաթ մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նման 63 դեպք, արձանագրվել է նաև սառը զենք պահելու 8 դեպք։ Անզիջում պայքարը շարունակվում է։
Կարդալ ավելինԱռաջին անգամ Հայաստանում Քրեյգ Դեյվիդը հանդես կգա իր լեգենդար TS5 շոուով
Առաջին անգամ Հայաստանում Քրեյգ Դեյվիդը հանդես կգա իր լեգենդար TS5 շոուով։Համաշխարհային մակարդակի ցնցող շոու, որի տոմսերը սպառվում են հաշված րոպեների ընթացքում։ TS5-ը բացառիկ փակ երեկույթ էր, կազմակերպված արտիստի Մայամիի պենտհաուսում, իսկ այժմ այն դարձել է գլոբալ սենսացիա՝ միավորելով արդեն սիրված և ժամանակակից հիթերը R&B, Garage և House ժանրերում։ Դեկտեմբերի 2-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ժամը 19։00-ին, կվայելենք միասին ձեր սիրելի 7 Days, Fill Me In և Walking Away երգերը՝ այս շոուի համար ստեղծված բացառիկ…
Կարդալ ավելինԲայրամով. Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի հիմնական կետերը համաձայնեցված են
Համաձայնեցվել են Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի նախագծի հիմնական կետերը. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ «Թվերը հիմա չեմ ուզում հրապարակել, բայց դեռ կարևոր կետեր կան, որոնք պետք է համաձայնեցվեն»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով, ադրբեջանական կողմը հաստատակամ է Հայաստանի հետ բանակցություններն ավարտին հասցնելու հարցում։ «Այդ գործընթացը կախված է երկու կողմերից»,- ընդգծել է Բայրամովը։
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ արագությամբ: «Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +10+12։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -4-9, ցերեկը՝ +6+10, Կոտայքի լեռներ՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +6+9, Կոտայքի նախալեռներ՝ գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +7+10, Սևանա լճի ավազանը՝ գիշերը՝ -2-6, ցերեկը՝ +6+8, Լոռի՝ գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+12, Տավուշ՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14, Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +5+8, Արագածոտնի նախալեռներ՝…
Կարդալ ավելինՆԳ նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ
Կարևորելով հանրային կարծիքը և հասարակության լայն շերտերի ներգրավվածությունը ՆԳՆ բարեփոխումների գործընթացում՝ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է մուլտիմեդիա նախագծերի, հոդվածների կամ լրատվական նյութերի բաց մրցույթ։ Մրցույթի նպատակն է` ՆԳՆ-հասարակություն կապի ամրապնդումը, թափանցիկ, հաշվետվողական համագործակցության ապահովումը՝ շեշտադրելով ոլորտային հիմնական ուղերձների հասցեական փոխանցումը, խնդիրների վերհանումը և դրանց մասնակցային լուծումների ապահովումը։ Մրցույթի թեմաներն են՝ 1. Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ, 2. Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը անչափահասների շրջանում, 3. Կանայք ոստիկանությունում․ մարտահրավերներ, կարծրատիպեր, առավելություններ (մրցանակը տրամադրվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ): Նշված…
Կարդալ ավելինՈւշադրություն. վարորդներին հորդորում ենք երթևեկել ձմեռային անվադողերով
Հարգելի´ քաղաքացիներ, ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ հանրապետության տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Նշենք, որ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղից «Զանգեր» կոչվող հատվածում տեղում է ձյուն: Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր բնակավայրեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։
Կարդալ ավելինՍկսիր նեդրումային ուղիդ Ամիօ բանկի հետ
Գաղտնիք չէ, որ անձնական ֆինանսական եկամուտներն ավելացնելու լավագույն և ապահով միջոցներից են պարտատոմսերը: Նրանք ունեն բարձր լիկվիդայնություն, կամայական պահի կարող ես վաճառել և ստանալ ներդրված գումարը: Ավելին, ընթացքում կուտակվում է նաև լրացուցիչ եկամուտ՝ վճարվող տոկոսների տեսքով: Թե մայր գուման է ապահով, թե եկամտի աղբյուրն է երաշխավորված: Ավելացրու անձնական ֆինանսական միջոցներդ` ձեռք բերելով Ամիօ բանկի անվանական, չփոխարկվող արժեկտրոնային, ոչ փաստաթղթային դոլարային պարտատոմսերը՝ հետևյալ պայմաններով․ Արժեթղթերի անվանական արժեքը – 100 ԱՄՆ դոլար Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4.75%…
Կարդալ ավելինՓորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի եվ սուրճի գները կբարձրանան. Agence Ecofin
Փորձագետներն ակնկալում են, որ Գանայում կակաոյի հատիկների գները 2024-2025 թվականների սեզոնի սկզբին կբարձրանան՝ 2023-2024 թվականների սեզոնի նվազումից հետո: Այս մասին հայտնում է Agence Ecofin-ը՝ հղում անելով Գանայի կակաոյի հատիկների գնումների ազգային մարմնին։ Գանայում մեկ տոննա կակաոյի հատիկի գինը հասել է 49600 ցեդիի (3006 դոլար)՝ նախորդ տարվա 48.000 ցեդի (2909 դոլար) սակագնի դիմաց: «Այս միջոցը նպատակ ունի ամրապնդել արտադրողների վստահությունը, բարձրացնել եկամուտների կայունությունը և ամրապնդել կառավարման գործընկերությունը արտադրողների հետ», – մեջբերում է գործակալությունը Գանայի գործակալության խոսքերը:…
Կարդալ ավելին2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի. ԿԲ
2024 թվականի վերջին Հայաստանում գնաճը կհասնի 2 տոկոսի, իսկ 2025 թվականին՝ մոտ 4 տոկոսի։ Այս մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նիստում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա խոսքով, այս տարվա հոկտեմբերին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գնաճը կազմել է 0,6 տոկոս։ Գալստյանը հիշեցրեց, որ վերջին մեկուկես տարվա ցածր գնաճը՝ հետկովիդային և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ֆոնին, պետք է հավասարակշռեր 2021-2022 թվականների բարձր գնաճը, այնուհետև՝ վերաբնակիչների զգալի հոսքի…
Կարդալ ավելին