Մի շարք հուշարձաններում մշտադիտարկում կատարելու և ընթացիկ խնդիրները տեղում քննարկելու նպատակով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մասնագիտական խումբն այցելել է Գեղարքունիքի մարզ: Առաջին կանգառը Դդմաշեն գյուղի Սբ Թադևոս եկեղեցու տարածքում էր, որտեղ տեղացի բարերարի նախաձեռնությամբ նախատեսվում են եկեղեցու նորոգման, ծածկասալերի վերականգնման և ամրակայման աշխատանքներ: Վերականգնման համար անհրաժեշտ քարի տեսակի և գույնի ընտրությունից հետո ընթացիկ 2025 թվականին աշխատանքները կմեկնարկեն բարերարի հատկացրած միջոցներով: Կնորոգվեն նաև եկեղեցու շքամուտքերը, քիվերը և ուշ շրջանում իրականացված ոչ պատշաճ միջամտությունները: Մասնագետներն այցելել են նաև…
Կարդալ ավելինԱմիօ լիզինգ. շինարարական տեխնիկայի ձեռքբերում՝ առանց մեծ ներդրումների
Պատրաստ եք ընդլայնել ձեր բիզնեսը, սակայն մեծ ներդրումներ կատարելու հնարավորություն չունեք: Ամիօ լիզինգը կօգնի ձեզ այդ հարցում: Գնեք շինարարական տեխնիկա Ամիօ լիզինգի միջոցով՝ նպաստելով ձեր բիզնեսի աճին ամենաշահավետ պայմաններով: Ամիօ լիզինգի միջոցով, պետական աջակցության ծրագրի շրջանակներում, 0% տարեկան տոկոսադրույքով շինարարական տեխնիկա ձեռք բերելու հնարավորությունը թույլ կտա նվազեցնել ծախսերը, բարձրացնել արտադրողականությունն ու ապահովել ձեր բիզնեսի անխափան զարգացումը։ Օգտվե´ք Ամիօ լիզինգից և բիզնեսի աճին զուգահեռ կունենաք մի շարք առավելություններ. անհատականացված պայմաններձեր բիզնեսի կարիքներին համապատասխան 50% կանխավճարի դեպքում՝…
Կարդալ ավելինՄԵԿ ՏԱՐՈՒՄ ԱՅՆՔԱՆ ԳՈՐԾ ԵՆՔ ԱՐԵԼ , ՈՐ ԵՐԵՍՈՒՆ ՏԱՐՈՒՄ ՉԷՐ ԱՐՎԵԼ. ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հանրապետության սակավաթիվ փոքր համայնքներից է , որտեղ համայնքային նշանակության այնպիսի աշխատանքներ են իրականացվել, որտեղ ըստ համայնքի ղեկավար ՄԽԻԹԱՐ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ նախկին 30 տարիներին այդպիսի աշխատանքներ չի իրականացվել: Թեպետ վերջին շրջանում շատ է խոսվել Վայք համայնքի ու նրա ղեկավարի կողմից իրականացված աշխատանքներին և նրա թերացումներին: Մենք դեռևս կանդրադառնանք այդ թեմային առաջկայում շրջելով գյուղական բնակավայրերում և հանդիպել գյուղացիներին: /Զրույց/ թերթը և progressarmenia.com-ը պարբերաբար հանդիպում և զրուցում է մարզերում ապրող մեր հայրենակիցներին և լուսաբանում համայնքային նշանակության խնդիրները: Այս…
Կարդալ ավելինՀայտնաբերվել է 362 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները(Տեսանյութ)
Ապրիլի 28-ից մայիսի 5-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4441 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 146 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 143, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 274 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 23, չամրակապված վարելու՝ 802, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 14, վարելու ընթացքում ծխելու՝ 406, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 312, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 36 և 1637 այլ իրավախախտում։ 113 մեքենա շահագործվել…
Կարդալ ավելինԱնցկացվել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հաշմանդամային սպորտի ֆեդերացիան անցկացրել է հաշմանդամային բազկամարտի 2025 թ. Հայաստանի առաջնությունը: Առաջնությանը մասնակցել է հաշմանդամություն ունեցող 80 մարզիկ, այդ թվում՝ 8 աղջիկ, 72 տղա՝ Հայաստանի տարբեր մարզերից: Այն անցկացվել է՝ համաձայն Հայաստանի և աշխարհի բազկամարտի ֆեդերացիաների կանոնակարգի։ Հայաստանի հաշմանդամային բազկամարտի առաջնությունն անցկացվել է՝ ըստ տարիքային խմբերի, քաշային կարգերի՝ ձախ և աջ ձեռքերով: Առաջնության հաղթողներից կձևավորվի Հայաստանի հավաքական թիմ, որը կմասնակցի 2025 թ. մայիսի 30-ից հունիսի 9-ը…
Կարդալ ավելինԵրևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները կավարտվեն այս տարի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության մասնագետներն այցելել են Երևանի Կարմիր կամուրջ հուշարձան, որը նորոգվում և վերականգնվում է բարերարի միջոցներով: Երևանի Կարմիր կամրջի վերականգնումն ավարտական փուլում է. աշխատանքներն ընթանում են՝ համաձայն վերականգնման նախագծի: Արդեն ավարտվել է մեծաթռիչք կամարների և թաղերի, հյուսիսային և հարավային պատնեշների, կամրջախելերի վերականգնումը, ներկայում ընթանում են կամրջի պարապետների և սալահատակի նորոգման և վերականգնման աշխատանքները: Տեղում քննարկվել է կամրջի հարավային հատվածում հնարավոր սենյակի առկայության…
Կարդալ ավելինԿրթության և մշակութային իրավունքները՝ ՀՀ համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի շրջանակում
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Ժնևում ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած ՀՀ ներկայացրած 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկմանը: ՀՀ 4-րդ շրջանի ազգային զեկույցն անդրադարձել է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին, մասնավորապես՝ կյանքի, ազատության և անվտանգության, կրթության իրավունքներին, խտրականության բացառմանը և իրավահավասարության ապահովմանը, երեխաների, կանանց, տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարին,…
Կարդալ ավելինԱննախադեպ գին և արժեքավոր մրցանակներ Amio Visa Signature Business քարտապանների համար
Մինչև հուլիսի 31-ը ձեռք բերեք Amio Visa Signature Business պրեմիում դասի վճարային քարտը աննախադեպ 25,000 ՀՀ դրամ տարեկան սպասարկման վճարով՝ նախկին 50,000 ՀՀ դրամի փոխարեն։ Բացի այդ, կատարելով անկանխիկ վճարումներ՝ կմասնակցեք մրցույթին և հնարավորություն կունենաք շահելու արժեքավոր մրցանակներից մեկը: Amio Visa Signature Business վճարային քարտը հնարավորություն է տալիս օգտվել պրեմիում դասի քարտերի համար նախատեսված մի շարք առավելություններից և առաջարկներից ինչպես առօրյա բիզնես գործընթացները կազմակերպելիս, այնպես էլ ճամփորդելիս։ Այս քարտով Ձեր առաջ կբացվեն օդանավակայանների բիզնես սրահների…
Կարդալ ավելինԴատախազությունը պահանջում է Վեդի համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 10 անշարժ գույք, դրամական միջոցներ և այլն
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք. 3 իրավաբանական անձում մասնակցություն. 40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:
Կարդալ ավելինՎերականգնվել է պետությանը պատճառված վնասից 1 մլրդ 600 մլն ՀՀ դրամը
Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում են մի շարք գազալցակայանների սեփականատերեր Վ.Կ.-ի և Ն.Գ.-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթները: ՔԿ-ից հայտնում են, որ քրեական վարույթներով 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ…
Կարդալ ավելին