«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է  ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

«ԻՆԵՍՍԱ» ԽԱՆՈՒԹՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՎ ՈՉՆՉԱՑՎԵԼ Է  ԺԱՄԿԵՏԱՆՑ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Ինեսսա» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետում՝ «Ինեսսա» սուպերմարկետում (Երևան, Ներքին Շենգավիթ 11-րդ փողոց), իրականացրած ստուգման ընթացքում հայտնաբերել են մի շարք ժամկետանց արտադրատեսակներ, ինչպես նաև փաթեթավորման վրա արտադրման ու պիտանիության ժամկետների բացակայությամբ սննդամթերք: Մասնավորապես, հայտնաբերվել են՝ կոզինախ քունջութի (արտադրված 16․10․2024թ, պիտանի է մինչև 16․06․2025թ, 5 հատ), կոզինախ, ապրանքանիշը` «Ազովսկայա» (արտադրված 13․10․2024թ, պիտանի է մինչև 13․06․2025թ), երշիկ կիսաապխտած «Կովկասյան», ապրանքանիշը՝ «Գանձասար», (արտադրված 07․06․2025թ, պիտանի է մինչև 30 օր, 1 հատ), երշիկ…

Կարդալ ավելին

migration.e-gov.am հարթակում հունվարի 1–ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ.ՆԳՆ

migration.e-gov.am հարթակում հունվարի 1–ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ.ՆԳՆ

«2026 թվականի հունվարի 1-ից թվայնացվելու են ՀՀ քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացներում մատուցվող ծառայությունները «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 22.01.2025թ-ին ՀՕ-4-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու դիմումներ ընդունելու համար հերթագրումներ կիրականացվեն 2026թ-ի հունվարի 1-ից՝ նոր համակարգի միջոցով։ Այդ պատճառով migration.e-gov.am հարթակում հունվարի 1–ից վերոնշյալ ծառայությունը հասանելի չէ։ Վարույթներն էլեկտրոնային եղանակով իրականացնելու նպատակով ներդրվելու է նոր ծրագրային ապահովում, որի շրջանակներում կատարվելու է քաղաքացիության հայտերի նախնական ուսումնասիրություն։ Դրանից հետո հայտ…

Կարդալ ավելին

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք

Դարձիր Ամիօ բանկի հաճախորդ և ամեն ամիս ստացիր 5% քեշբեք

Իսկական ժամանակն է Ամիօ բանկի հաճախորդ և քարտապան դառնալու, որովհետև այժմ, բացի հիմնական առավելություններից, Ամիօ քարտերն ունեն նաև 5% քեշբեք: Այժմ կարող ես բացել ինչ քարտ ցանկանում ես և ստանալ 5% քեշբեք առցանց գնումների, իսկ արտասահմանում՝ նաև անկանխիկ գնումների համար։ Ակցիային կարող են մասնակցել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, որոնք՝ Ամիօ բանկի հաճախորդ են դարձել սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից և բացել են Ամիօի ցանկացած տեսակի քարտ Բանկի գործող հաճախորդ են, մինչև ակցիայի մեկնարկը չեն ունեցել…

Կարդալ ավելին

«Ոսկե ծիրանը»՝ սպասված իրադարձություն

«Ոսկե ծիրանը»՝ սպասված իրադարձություն

 Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը: Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի  բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյան, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի համահիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանը, կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը և կինոփառատոնի միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն ընդգծել է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը Հայաստանի մշակութային կյանքում համախմբող դեր ունի և վերածվել է գեղեցիկ…

Կարդալ ավելին

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը:   Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, ժանրերին, ազգային զարդանախշերին, գեղանկարչության, գրաֆիկայի, կոլաժի, քանդակի, ջրային նկարչության, լուսանկարչական ստեղծագործության հիմունքներին,…

Կարդալ ավելին

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

ՎԵՐԱՑՎԵԼ Է «ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ»-Ի ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

Աբովյան քաղաքի «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող մասնաճյուղում (Հանրապետության 22/12) նորից կմատուցվի «Սուշի Բիգ Ֆիլադելֆիա» արտադրատեսակը, որի նմուշների լաբորատոր փորձաքննությունը հաստատել է. այն համապատասխանում է անվտանգության սահմանված նորմերին:   Արտադրատեսակի կասեցված արտադրական գործընթացը վերականգնվել է։    

Կարդալ ավելին

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)

Ապօրինի շրջանառությունից հանվել է 6 կիլոգրամից ավելի թմրանյութ. Քրեական ոստիկանության բացահայտումը(Տեսանյութ)

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողներն, օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, ստացան ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական հավաստի տեղեկությունը, որն իրացրին համագործակցելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ծառայողների և Երևանի պարեկների հետ: Համատեղ աշխատանքի արդյունքում հուլիսի 7-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մազմանյան փողոցում ձերբակալվեցին Ձորաղբյուրի բնակիչ երկու տղամարդ ու ու երևանցի մի կին: 40-ամյա տղամարդու վարած «Ֆորդ» մակնիշի մեքենայով հանդերձ նրանք տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին: Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց մոխրանման հետքերով կաթուցիչ, նաև`…

Կարդալ ավելին

Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը.ԿԲ

Ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը.ԿԲ

«Կրիպտոակտիվների մասին» օրենքը սահմանում է կրիպտոակտիվների առաջարկի, առք ու վաճառքի, ծառայությունների տրամադրման և շուկայի վերահսկման ընդհանուր կանոնները։ Այս կարգավորումը, պահելով նորարարությունների խթանման և ռիսկերի արդյունավետ կառավարման միջև հավասարակշռությունը, իրավական դաշտում մտցնում է  որոշակիություն՝ հնարավորություն ստեղծելով, որ բիզնեսը գործի առավել կանխատեսելի և ապահով միջավայրում։ Օրենքը նախատեսում է նաև այնպիսի կարգավորման մեխանիզմներ, որոնք շուկա մուտք գործելու հնարավորություն են տալիս միայն վստահելի և թափանցիկ ընկերություններին, ինչն անհրաժեշտ նախապայման է կրիպտոակտիվներ ձեռքբերողների իրավունքները պաշտպանելու և այս շուկայի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու տեսանկյունից։  Ընդ որում, կարգավորման համար հիմք է հանդիսացել «նույն գործունեություն, նույն ռիսկ, նույն կարգավորում» սկզբունքը, համաձայն որի՝ կրիպտոակտիվներով գործունեության իրականացումը, որն իր էությամբ նման է որևէ ավանդական ֆինանսական գործունեության և առաջացնում է նմանատիպ ռիսկեր,…

Կարդալ ավելին

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-Ի ՊԱՂՊԱՂԱԿՆԵՐՆ ԱՆՎՏԱՆԳ ԵՆ

«ԻԳԻԹ» ՍՊԸ-ին (Շիրակի մարզ, Ազատան 54/6) պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթի՝ «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով դեղձի համով», «Պաղպաղակ էսկիմո բուսական յուղով բանանի համով», «Բրիկետ վանիլային բուսական յուղով», «Էսկիմո վանիլային բուսական յուղով» արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է. Լաբորատոր կրկնակի փորձաքննությունը փաստել է դրանց համապատասխանությունը օրենսդրությամբ սահմանված նորմերին:

Կարդալ ավելին
1 113 114 115 116 117 827