710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում

 ՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։   Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու» չափորոշիչներին։   Ներառված հուշարձանների թվում են «Տիրինկատար» հնավայրը և…

Կարդալ ավելին

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվեց. Արմավիրի քրեական ոստիկանների բացահայտումը

Օգոստոսի 9-ի գիշերը Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի առանձնատներից մեկից կատարված գողության վերաբերյալ հաղորդում չեղավ, սակայն Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները երկու օր անց դրա մասին ստացան օպերատիվ տեղեկություն: Առանց փաստարկ բերելու, թե ինչու չի դիմել իրավապահներին` տանտիրուհին այնուամենայնիվ հաղորդում տվեց: Նախաձեռնվեց քրեական վարույթ, և հետագա գործողություններով հիմնավորվեց, որ օգոստոսի 9-ի գիշերը` ժամը 3-ի սահմաններում, նույն` Բաղրամյան փողոցում բնակվող 19-ամյա մի երիտասարդ, անցնելով դարպասի վրայով` ապօրինի մուտք է գործել բակ և օգտվելով մուտքի դուռը կողպված…

Կարդալ ավելին

Ադրբեջան-Իսրայել դաշինքի հիմքերն ու նպատակները

Ադրբեջան-Իսրայել դաշինքի հիմքերն ու նպատակները

Ադրբեջան-Իսրայել դաշինքը՝ երկու երկրների փոխադարձ և առանձին շահերի առաջմղմամբ, որպես մերձավորարևելյան և հարավկովկասյան «քարտեզի ձևման» իրատեսական սպառնալիք, վտանգավոր է ոչ միայն ամբողջ տարածաշրջանի, այլև՝ առանձին երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի համար։ Ունենալով ռազմավարական նպատակներ՝ Իսրայելն առաջիններից էր, որ 1991 թվականի դեկտեմբերի 25-ին պաշտոնապես ճանաչել էր Ադրբեջանի անկախությունը։ 1992 թվականին երկու երկրների միջև հաստատվել են դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993 թվականին Ադրբեջանում բացվել է Իսրայելի դեսպանություն։ Իսրայելի և Ադրբեջանի միջև պաշտոնական երկխոսությունն սկիզբ է առել 1995 թվականին։ Կողմերն՝…

Կարդալ ավելին

Պարոնյան – Ձորափի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա

Պարոնյան – Ձորափի փողոցների խաչմերուկում կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Մասնավորապես՝ Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով:  

Կարդալ ավելին

Մեկ տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ ՆԳՆ օրենսդրական փոփոխությունը

Մեկ տարվա ընթացքում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության․ ՆԳՆ օրենսդրական փոփոխությունը

  Ավտովթարների մի մասը նաև վարորդների անփորձության կամ ճանապարհային երթևեկության կանոնների չիմացության հետևանք են։ Առանց վարորդական իրավունք ունենալու մեքենա վարելը մեծացնում է այդ ռիսկերը և ճանապարհային անվտանգության լուրջ սպառնալիք է։ Ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, հետևաբար և պատահարների թիվը նվազեցնելու նպատակներով ՆԳ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ։ Այս նախաձեռնության հիմքում նաև մեր քաղաքացիների առաջարկություններն են։ Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությամբ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարող անձինք այսուհետ ենթակա…

Կարդալ ավելին

10․5% տարեկան եկամտաբերությամբ ավանդ` AMIO Mobile հավելվածում

10․5% տարեկան եկամտաբերությամբ ավանդ` AMIO Mobile հավելվածում

  Ամիօ բանկն առաջարկում է մինչև 10․5% տարեկան եկամտաբերություն՝ ՀՀ դրամով ավանդների համար։ Բացառիկ տոկոսադրույքով ավանդը հասանելի է AMIO Mobile հավելվածում՝ 31-1095 օր ժամկետով ձևակերպվող, 30,000 ՀՀ դրամից սկսած ավանդների համար։ Բացի բարձր տոկոսից Ամիօ բանկի ավանդատուն նաև ստանում է անվճար Visa կամ Mastercard քարտ, նաև պրեմիում դասի՝ կախված ավանդի չափից։ Եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ապա չի նշանակում, որ չեք կարող օգտվել առաջարկից։ Բանկի հաճախորդ կարող եք դառնալ ընդամենը մի քանի րոպեում՝ անցնելով…

Կարդալ ավելին

Դպրոցական շոփինգը՝ 5% քեշբեքով

Դպրոցական շոփինգը՝ 5% քեշբեքով

Սեպտեմբերը մոտ է, իսկ դա նշանակում է, որ դպրոցական գնումների ժամանակն է։ Նոր պայուսակ, գրենական պիտույքներ, հագուստ ու կոշիկներ․ պատրաստվելը դառնում է ավելի հաճելի, երբ գնումների դիմաց ստանում եք նաև քեշբեք։ Պատվիրում եք օնլայն՝ Հայաստանից կամ արտերկրից, թե գնումներ եք կատարում արտերկրում՝ Ամիօն կօգնի երկու դեպքում էլ։ Հուլիսի 1-ից Ամիօն մեկնարկել է ակցիա, որի շրջանակում բանկի նոր քարտապանները կստանան 5% քեշբեք՝ իրենց քարտերով կատարած գնումների համար։ Ակցիային կարող են մասնակցել նրանք, ովքեր՝ • Ամիօ բանկի…

Կարդալ ավելին

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

ԵՄ վիզաների ազատականացման ուղղությամբ աշխատանքներն ակտիվ շարունակվում են․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

  Օգոստոսի 8-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։ Ողջունելով հյուրին՝ նախարար Սարգսյանը բարձր է գնահատել առկա սերտ համագործակցությունը մի շարք ոլորտներում։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության կողմից վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով հատկապես բիոմետրիկ համակարգի ներդրման և ոստիկանության բարեփոխումների ուղղությամբ տարվող աշխատանքները։ Դեսպան Մարագոսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և կարևորել է ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը, ինչը տեսանելի արդյունքներ…

Կարդալ ավելին

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչք

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ: Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: `Ծանուցում….

Կարդալ ավելին

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

Ուսման հրավեր՝ Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանից

  Հնդկաստանի Չանդիգարհի համալսարանը հայտարարում է «Ambassador Scholarship Scheme» կրթաթոշակային ծրագրով ուսուցում:   Չանդիգարհի մասնավոր համալսարանը համարվում է Հնդկաստանի լավագույն մասնավոր համալսարաններից մեկը՝ բուհերի համաշխարհային վարկանիշային աղյուսակում (QS World University Ranking) զբաղեցնելով 575-րդ տեղը՝ https://www.cuchd.in:   Նշյալ կրթաթոշակային ծրագրի շրջանակում համալսարանն առաջարկում է 50% զեղչ ուսման վարձի համար և դեսպանության երաշխավորմամբ 800 ԱՄՆ դոլարի չափով մեկանգամյա կրթաթոշակ։ Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է կապ հաստատել համալսարանի միջազգային կապերի պատասխանատու պրոֆեսոր Ռաջան Շարմայի հետ՝ ed.oia@cumail.in էլեկտրոնային…

Կարդալ ավելին
1 93 94 95 96 97 826