Եղանակը Հայաստանում

Եղանակը Հայաստանում

Հայաստանի առանձին վայրերում փետրվարի 13-ի գիշերը սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Օրվա մնացած ժամերին ամենուր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերային և առավոտյան ժամերին Շիրակի դաշտավայրի ցածրադիր հատվածներում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ Երևանում, կդիտվի մառախուղ, հանրապետության ավտոճանապարհներին՝ տեղ-տեղ մերկասառույց։ Հարավարևմտյան քամին տեղ-տեղ կուժգնանա՝ հասնելով 13-16 մ/վ-ի։ Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-8, իսկ…

Կարդալ ավելին

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Սամվել Կարապետյանը կլինի «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն

Սամվել Կարապետյանը կլինի «Հզոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 12-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահաներգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ, հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշեց. «Սիրելի հայրենակիցներ, ուժեղ Հայաստանին առաջին հերթին պետք է ուժեղ առաջնորդություն, նոր առաջնորդ կառավարչի հմտություններով։ Նոր, բայց մեծ փորձ ունեցող առաջնորդ։ Մեր առաջնորդը ծնվել է Հայաստանում, մեծացել է գյուղում, ուսուցիչների ընտանիքում։ Նա գալիս է ժողովրդից, կյանքում ու բիզնեսում հաջողության հասնելուց հետո երբեք չի մոռացել՝…

Կարդալ ավելին

Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը․ ACER

Գրիպի դեմ պատվաստումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը․ ACER

Գրիպի դեմ ամենամյա պատվաստումը կարող է տարեցների շրջանում դեմենցիայի կանխարգելման հասանելի ռազմավարություն դառնալ։ Նման եզրակացության են եկել իտալացի գիտնականները։ Նրանց կարծիքով՝ սեզոնային պատվաստումն ունակ է պաշտպանել ուղեղը ոչ միայն վարակի հետևանքներից, այլև անոթային ու բորբոքային վնասվածքներից։ Աշխատությունը հրապարակվել է Aging Clinical and Experimental Research (ACER) ամսագրում։ Գրիպը միայն շնչառական վարակ չէ։ Հիվանդությունն ուղեկցվում է արտահայտված համակարգային բորբոքմամբ և բարձրացնում է սիրտ-անոթային բարդությունների ռիսկը։ Նախորդ հետազոտությունների տվյալներով՝ գրիպով հիվանդանալուց հետո առաջին շաբաթվա ընթացքում սրտամկանի ինֆարկտի ռիսկն…

Կարդալ ավելին

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

Տեխնոլոգիական կրթությունը դառնում է Հայաստանի կրթության բրենդներից մեկը. Ժաննա Անդրեասյան

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) 25-րդ տարեկան համաժողովին: Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին՝ ընդգծելով, որ կրթության ոլորտի և տեխնոլոգիական համայնքի համագործակցությունը հաջողության պատմություն է: «Կրթությունը տեխնոլոգիական համայնքի անբաժանելի ուղեկիցն է. ԱՏՁՄ-ի պատմությունն ու փորձառությունը բնութագրվում են տեխնոլոգիական կրթության ոլորտում ընդգրկուն համագործակցությամբ: Տեխնոլոգիական կրթությունը թերևս հենց այն ուղղությունն է, որտեղ ԿԳՄՍ նախարարության համագործակցությունը մասնավորի հատվածի հետ ամենաստացվածն է, ու այստեղ ԱՏՁՄ-ն շատ կարևոր դերակատարում ունի: Սովորաբար, պետության հետ համագործակցությունը ստացվում…

Կարդալ ավելին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

Փետրվարի 11-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստին։ Ողջունելով դեսպանին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները՝ ընդգծելով կանանց, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, խտրականության դեմ պայքարի կարևորությունը։ Միաժամանակ, Պաշտպանը խոսել է քրեական վարույթի շրջանակներում իրավունքների երաշխիքների, ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման ոլորտներում առկա խնդիրների, կալանքի կիրառման, ինչպես նաև «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին»…

Կարդալ ավելին

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հուշադրամ

2026 թ. փետրվարի 12-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակ» արծաթե հուշադրամը և «Տեառնընդառաջ» արծաթե և ոսկե հուշադրամները: ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ (1676–1749 թթ.)՝ հայ եկեղեցու վարդապետ, Մխիթարյան միաբանության հիմնադիր, հասարակական, գիտական և մշակութային գործիչ: Ծնվել է Սեբաստիայում: 1685–1691 թթ. սովորել է ծննդավայրի Սբ Նշան, 1691–1692 թթ.՝ Էջմիածնի, Սևանի և Կարինի վանքերում: 1691 թ. կրոնավորվել և սարկավագ է ձեռնադրվել Սբ Նշան վանքում։ 1696 թ. նույն վանքում ձեռնադրվել է աբեղա, 1699 թ. Կարինի Կարմիր վանքում…

Կարդալ ավելին

ՀՌՀ-ն սահմանեց ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

ՀՌՀ-ն սահմանեց ՀՀ ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում վճարովի եթերաժամի մեկ րոպեի արժեքը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը փետրվարի 11-ին գումարեց հերթական նիստը։ Օրակարգում ընդգրկված էր 5 հարց՝ 1. Լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մարզային՝ ՀՀ Տավուշի մարզի տարածքում սփռման մրցույթ հայտարարելու վերաբերյալ: 2. «ԹԻՎԻՆԵՏ» ՍՊԸ ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան վերաձևակերպելու հայտի վերաբերյալ։ 3. «ՀԻԲՐԻԴ ՓՐՈԴԱՔՇՆ ԷՆԴ ԴԻՍԹՐԻԲՅՈՒՇՆ» ՍՊԸ կողմից ներկայացված տեսալսողական ծրագրերի ծանուցումների վերաբերյալ: 4. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում հանրային տեսալսողական և հանրային լսողական հեռարձակողի վճարովի եթերաժամի մեկ րոպեի…

Կարդալ ավելին

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Պետական միջոցառումներին ՀՀ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր. հաստատվել է կարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Հայաստանի Հանրապետության օրհներգի կատարման կարգը։ Հարցը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ պետական խորհրդանիշների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի ձևավորումն ու դրանց միասնական ստանդարտի ապահովումը Կառավարության առաջնահերթ ուղղություններից են։ Նախարարը նշել է, որ նախորդ տարի «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով սահմանել միասնական ստանդարտ։ Դրանց հիման վրա ստեղծվել են օրհներգի ամբողջական և կրճատ տարբերակների պաշտոնական ձայնագրությունները, որոնք տեղադրվել են…

Կարդալ ավելին

«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք». տեսանյութ

«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք». տեսանյութ

Տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը՝ «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով։

Կարդալ ավելին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին

Թատրոնը մտնում է թանգարան և նոր իմաստ հաղորդում թանգարանային տարածքին: Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դիտեցի «Լույսի ծածկագիրը» ինտերակտիվ ներկայացումը, որի հիմքում Իսահակյանի մանկական ստեղծագործությունների ծաղկաքաղի արդյունքում ստացված գրական նյութն է: Գլխավոր առանցքը «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթն է, որի հերոսները հանդիպում են Իսահակյանի պատմվածքների այլ հերոսների հետ մեկ հիմնական ասելիքի շուրջ. այն է՝ լույսի, գիտելիքի, բարության ճանապարհի որոնումը: Երեխաների լեզվով խոսելը հեշտ չէ, բեմադրիչ և բեմականացման հեղինակ Քրիստինա Ասրյանին դա միշտ հաջողվում է: Նա տիրապետում է այն…

Կարդալ ավելին
1 15 16 17 18 19 824