Նիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած(Տեսանյութ)

Նիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած(Տեսանյութ)

Նիկոլայ Շուբինը որոնվում է որպես անհետ կորած / Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է «ԲԻՈԿԱԹ»-Ի ՄԱԾՈՒՆԻ (5%) ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

    Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, «Բիոկաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Երևան, Հաղթանակ թաղամաս) իրականացվող ստուգման շրջանակներում, նմուշառել և լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ թթվասեր (18%), մածուն (5%), յոգուրտ ըմպելի դեղձ (1.5%) և պանիր չեչիլ (45%) արտադրատեսակներից: Ըստ արդյուքների՝ միայն մեկ՝ մածուն (5%), արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին: «Բիոկաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ մածուն (5%) արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել…

Կարդալ ավելին

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

Հաստատվել են կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի անվճար տեղերը

  ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են 2025/2026 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը։ Կլինիկական օրդինատուրայի ընդունելության համար հատկացվել է 104 անվճար տեղ, որից 10-ը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, 75-ը՝ ՀՀ առողջապահության նախարարությանը, 19-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը։ Որոշման համաձայն՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ ինտերնատուրայի ընդունելությանը հատկացվել է 50 տեղ: ՀՀ կրթության,…

Կարդալ ավելին

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՑԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Թաիրյանին պատկանող հացի արտադրամասում (ք․ Երևան, Աթոյան), անցկացրած ստուգման ընթացքում պարզել են, որ  այն իրականացվում է սննդամթերքի  հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։   Մասնավորապես՝ – արտադրամասի առաստաղը, պատերը, հատակը չեն պահվել նորոգ վիճակում, առկա է եղել մասնիկների թափվելու հնարավորություն, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, – պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր, – դռները պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից։  …

Կարդալ ավելին

Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը(Տեսանյութ)

Ապօրինի ծառահատումների կանխման ու օպերատիվ բացահայտման վերաբերյալ տրվել են հանձնարարականներ․ ամփոփվել է ՆԳՆ Տավուշի մարզի ծառայությունների 2025 թ․ կիսամյակի աշխատանքը(Տեսանյութ)

Հուլիսի 29-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմը։ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա աշխատանքը։ Քրեական ոստիկանության գործառույթներին վերաբերելի ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների ընդհանուր պատկերում նվազել են բնակարանային գողություններն ու համակարգչային հափշտակությունները, աճել՝ մարդու դեմ ուղղված…

Կարդալ ավելին

Մինչև օգոստոսի 31-ը՝ ԱՄՆ դոլարով բացառիկ ավանդ՝ 6%-ով

Մինչև օգոստոսի 31-ը՝ ԱՄՆ դոլարով բացառիկ ավանդ՝ 6%-ով

Ամիօ բանկը ավանդատուներին առաջարկում է բացառիկ տոկոսադրույք՝ ԱՄՆ դոլարով ավանդի համար:   AMIO Mobile հավելվածում մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը կգործի հատուկ առաջարկ՝ 6% տարեկան եկամտաբերություն՝ ԱՄՆ դոլարով ավանդի համար (366-1095 օր ժամկետով)։   Հավելվածում ավանդ ձևակերպելը շատ պարզ է և արագ՝ տևում է 1 րոպե։ Իսկ եթե դեռ Ամիօ բանկի հաճախորդ չեք, ապա պարզապես ներբեռնե՛ք հավելվածը և անցե՛ք պարզ գրանցումը։   AMIO Mobile հավելվածը ներբեռնե՛ք այստեղ՝ App Store | Google Play։ Ամիօ բանկի ավանդատեսակներին…

Կարդալ ավելին

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս

Օգոստոսի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ քաղաքականության տոկոսադրույքը թողնել անփոփոխ, սահմանելով՝ 6․75% Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

Կարդալ ավելին

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազությանը

«ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազությանը

  «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲ ընկերության իրավաբանական խումբ ստիպված է անդրադառնալ ՀՀ գլխավոր դատախազության 2025թ. օգոստոսի 1-ի հայտարարության վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության (Հ1) ռեպորտաժին, քանի որ այն ձևավորել է հանրային թյուր կարծիք և շարունակում է անհիմն շահարկումների առիթ դառնալ, ինչն էլ վնասում է Ընկերության համբավին և անհարկի արծարծում է սեփականատիրոջ՝ ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի անունը: «ՍՈԳԼԱՍԻԵ-ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ն հայտարարում է, որ Հանրային հեռուստաընկերությամբ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և զուրկ է իրավական ու փաստական հիմքերից։…

Կարդալ ավելին

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին.Datalex

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Մելիքսեթյանին.Datalex

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը մակագրվել է դատավոր Արմինե Սերժիկի Մելիքսեթյանին։ Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է  Datalex տեղեկատվական համակարգում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազը հաստատել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան: Ըստ մեղադրական եզրակացության, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով,…

Կարդալ ավելին

Կիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Կիրառվել է 343 կարգապահական տույժ, 22 ծառայող ազատվել է աշխատանքից․ ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թ․ կիսամյակի արդյունքները

Ներքին գործերի նախարարության առաջնահերթությունների շարքում առանցքային է հանրային հաշվետվողականության ապահովումը։ Այս համատեքստում, նախարարությունն առանձնակի ուշադրություն է դարձնում ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքների հանրային իրազեկմանը, ինչը կարևոր քայլ է կառույցի գործունեության թափանցիկության և հանրային վստահության ամրապնդման գործում։ 2025 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՆԳՆ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են 1209 ծառայողական քննություն և ուսումնասիրություն: Նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, ենթակա ծառայությունների՝ Ոստիկանության, Փրկարար ծառայության, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծառայողների, քաղաքացիական ծառայողների և աշխատակիցների, ինչպես նաև ենթակա պետական ոչ…

Կարդալ ավելին
1 96 97 98 99 100 827