Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 14-ի 08։00 դրությամբ կազմել է 18.8°C: Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:
Կարդալ ավելինԲարձր ենք գնահատում Ձեր անձնական ջանքերը՝ միտված Կովկասում արդար ու տևական խաղաղության հաստատմանը. Փաշինյանը՝ Մակրոնին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն նախագահ, թանկագին Էմանուել, Ջերմորեն շնորհավորում եմ և իմ լավագույն մաղթանքները հղում Ձեզ և եղբայրական ֆրանսիացի ժողովրդին Ֆրանսիայի Ազգային տոնի կապակցությամբ։ Ֆրանսիացի ժողովրդի համար մեծ կարևորություն ունեցող այս օրը լավագույն առիթն է ընձեռում վերստին ընդգծելու Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությունը ազատության, հավասարության և եղբայրության համամարդկային վեհ արժեքների ամրագրման և խրախուսման գործում, ինչպես նաև վերահաստատելու մեր ընդհանուր հանձնառությունը դրանք…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Հայաստանի որոշ շրջաններում հուլիսի 15-ի կեսօրին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոշ վայրերում կլինեն ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամին կուժեղանան մինչև 18-20 մ/վրկ: Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում երեկոյան քամու ուժգնացումը կհասնի 15-18 մ/վրկ-ի: Առաջիկա 3 օրերին օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով: Ինչպես հայտնեցին Հայպետհիդրոմետից, երեկոյան ժամերին Երևանում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ: Այսօր գիշեր մայրաքաղաքում կլինի +21+23, վաղը կեսօրին՝ +36+38:…
Կարդալ ավելինՀուլիսի 11-13-ը Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար. Պապոյան
Հուլիսի 11-13-ի ընթացքում Վրաստանից Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Կարդալ ավելինԱրծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում
Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Միքայել Ալեքսանյանը։ Օլիմպիադան անցկացվել է…
Կարդալ ավելին«LUMA MEAT PRODUCTS»-Ի ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
«Լումա» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում իրականացված վերահսկողության ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները նմուշառում են իրականացրել մսամթերքի առկա տեսականուց և ներկայացրել լաբորատոր փորձաքննության: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 4 արտադրատեսակի նմուշներից միայն մեկի՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»»-ի նմուշը՝ արտադրված 01․07․2025թ, «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2» ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին (ապրանքանիշը՝ «Luma meat products»): «Լումա» ՍՊԸ-ի մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Երշիկ կիսաապխտած «Որսորդական»» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է մինչև…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «BIELLA»-Ի ՄԻԱՅՆ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Նատֆուդ» ՓԲԸ-ին պատկանող (Երևան, Քոչինյան փողոց) մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը: Կասեցման պատճառը «Տավարի կոտլետ»-ի նմուշում (ապրանքանիշը՝ «Biella», արտադրված 02․07․2025թ) լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված անհամապատասխանությունն է. արտադրատեսակը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ ԱՑԽՄ, և Ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: «ՆԱՏՖՈՒԴ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել իրավական ակտերով պահանջվող նորմերին, տրվել է խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ…
Կարդալ ավելինՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 47-րդ նստաշրջանում (Փարիզ) քննարկվել և հավանության են արժանացել Հայաստանի կողմից ներկայացված 2 հայտերը՝ «Երևանի ուրարտական ժառանգությունը», «Գառնի հնագիտական համալիրը և Քարերի սիմֆոնիան» ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու վերաբերյալ: Հայտերը պատրաստվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ և պատվերով՝ «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների կողմից՝ համապատասխան գիտնականների ներգրավմամբ: Նստաշրջանն ընթանում է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 6-16-ը: ՀՀ պատվիրակությունը ղեկավարում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Հին Ապարան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Թթվասեր 20%», Կաթնաշոռ 18% արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և «Կաթնային յուղի ճարպաթթուների մեթիլ եթերների հարաբերակցությունը՝ պալմիտինաթթու (C16:0), լաուրինաթթու (C12:0), ստեարինաթթու (C18:0), լաուրինաթթու (C12:0), օլեինաթթու (C18:1), միրիստինաթթու (C14:0), լինոլաթթու (C18:2), միրիստինաթթու (C14:0), օլեինաթթվի և լինոլաթթվի գումար հարաբերությունը…
Կարդալ ավելինԽաչատրյան եռյակը «Խենթ օրեր» միջազգային փառատոնի մասնակից(Տեսանյութ)
Հունիսի 26-29-ը Եկատերինբուրգում տեղի ունեցած «Խենթ օրեր» 10-րդ միջազգային փառատոնին մասնակցեց նաև Արամ Խաչատրյանի անվան եռյակը՝ Արմինե Գրիգորյան /դաշնամուր/, Կարեն Շահգալդյան /ջութակ/, Կարեն Քոչարյան /թավջութակ/ կազմով: Փառատոնի շրջանակներում երաժիշտները ելույթ ունեցան 7 տարբեր ծրագրերով՝ հանդես գալով թե ՛ եռյակի կազմում, և թե ՛ այլ երաժիշտների հետ համագործակցությամբ: Բոլոր համերգներն անցել են լեփլեցուն դահլիճներում և հանդիսատեսի ջերմ ընդունելությամբ ու գնահատանքով: Խաչատրյան եռյակը արդեն երկար տարիներ համագործակցում է Սվերդլովսկի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի հետ՝ մասնակցելով տարբեր համերգների և…
Կարդալ ավելին









