Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի առանձին գործառույթը՝ երկու արտադրատեսակի արտադրությունը (Կոտայքի մարզ, գ. Արզնի, Աբովյանի խճուղի): Լաբորատոր փորձաքննության ներկայացված 6 արտադրատեսակներից 2-ի նմուշները՝ «Նրբաբլիթ տավարի մսով»-ը՝ արտադրված 01․07․2025թ, մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէների քանակ՝ (ՄԱՖԱնՄՔ), և աղիքային ցուպիկի խմբի մանրեներ՝ (ԱՑԽՄ), իսկ «Պելմենի դասական»-ը՝ արտադրված 03․07․2025, ՄԱՖԱնՄՔ, ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերին (ապրանքանիշը՝ «Բեկոն Պրոդուկտ»): Հայտնաբերված անհամապատասխանությունները վերացնելու համար սահմանվել է…
Կարդալ ավելինԷներգախնայող տեխնոլոգիաների ֆինանսավորում՝ մինչև 500 մլն դրամի չափով
Հուլիսի 10-ը՝ Համաշխարհային էներգետիկ անկախության օրը, կոչ է բիզնեսներին՝ ընտրել խելացի ու էներգախնայող լուծումներ: AMIO Բանկը միանում է էներգախնայողության գաղափարին՝ առաջարկելով Էներգո+ լիզինգ, որը բիզնեսին հնարավորություն է տալիս ներդրում կատարել էներգաարդյունավետ սարքավորումներում՝ առանց մեծ միանվագ ծախսերի։ Էներգո+ լիզինգի նպատակներն ու հիմնական ուղղությունները. Էներգախնայող շինտեխնիկայի և տրանսպորտային միջոցների ձեռքբերում Էներգաարդյունավետ արտադրական և բժշկական սարքավորումների ձեռքբերում Ջեռուցման և հովացման համակարգերի ձեռքբերում Էլեկտրական շարժիչով բեռնատար մեքենաների ձեռքբերում Միջազգային փորձը փաստում է՝ էներգաարդյունավետության վրա կատարված ներդրումները բերում են…
Կարդալ ավելին«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ(Տեսանյութ)
Օրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը Իջևանի Երևանյան փողոցում, այսպես կոչված՝ «դրիֆթ անում՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության կանոնները։ Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի ծառայողներ պարզվել են նրա ինքնությունը: Հուլիսի 9-ին Կիրանցի բնակիչ 30-ամյա տղամարդը ձերբակալել և, «ԲՄՎ»-ով հանդերձ, տեղափոխել է Համայնքային ոստիկանության Իջևանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, որտեղ խուլիգանության հատկանիշներով քրեական…
Կարդալ ավելինԱՄՆ դոլարով ավանդ՝ տարեկան մինչև 6% տոկոսադրույքով
Ամիօ բանկը մեկնարկել է ակցիա, որի շրջանակում մինչև 31.08.2025թ. ներառյալ ԱՄՆ դոլարով ավանդի տոկոսադրույքը հասնում է բացառիկ 6% տարեկան տոկոսադրույքի։ Առաջարկի մանրամասները` Ակցիան գործում է AMIO Mobile հավելվածում ձևակերպված, 366-1095 օր ժամկետով ավանդների համար, Ավանդի ձևակերպման նվազագույն գումար՝ 100 ԱՄՆ դոլար, Ամիօ բանկի ավանդատուները նաև ստանում են անվճար տարեկան սպասարկմամբ Visa կամ Mastercard քարտեր (կախված ձևակերպված ավանդի գումարից տրամադրվում են նաև պրեմիում դասի քարտեր), Ամիօն առաջարկում է ավանդի տոկոսագումարների ստացման ճկուն տարբերակներ՝ ավանդի…
Կարդալ ավելին«DG» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՄԵԿ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Բաբիկ-90» արտադրական կոոպերատիվին պատկանող մսամթերքի արտադրամասում (Երևան, Հաղթանակ 4-րդ թաղամաս) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «DG»): Նմուշներից միայն մեկը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025թ.), մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Վետչինա մսային պաղեցված» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է: Հայտնաբերված խախտումները…
Կարդալ ավելինՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄՆ ԱՆՑԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ
ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ սննդամթերքի անվտանգության վերահսկողության աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով։ Տավուշի մարզային կենտրոնում տնտեսավարողների հետ կազմակերպված հանդիպմանը մասնակցել են մանկապարտեզների, սպանդանոցների և արտադրական ոլորտի ներկայացուցիչներ, քննարկվել են սննդամթերքի որակին և անվտանգությանը խստորեն հետևելու, վերահսկողությունը պատշաճորեն իրականացնելու հարցերը: Շեշտելով բակային մորթն ու չվերահսկվող փողոցային առևտուրն արգելելու անհրաժեշտությունը՝ Տիգրան Պետրոսյանն ընդգծել է տնտեսվարողների կողմից սահմանված նորմերը անշեղորեն պահելու կարևորությունը: Երկուստեք արձանագրել են մարզում…
Կարդալ ավելինՔո նոր մեքենան Ամիօ բանկից՝ հատուկ գնով
Ամիօ բանկը և El Motors ավտոսրահը շարունակում են իրենց համագործակցությունը՝ մեքենա ձեռք բերելը դարձնելով ավելի պարզ և շահավետ։ Եթե վաղուց ես մտածում նոր ու հարմարավետ մեքենայի մասին, ապա հիմա ճիշտ ժամանակն է․ BYD Yuan Up Vitality մոդելը Ամիօ բանկի ավտովարկի միջոցով հասանելի է աննախադեպ հատուկ գնով։ Ավտովարկի պայմաններն են՝ 9% տարեկան տոկոսադրույք (փաստացի՝ 9.36-11.35%) մինչև 60 ամիս մարման ժամկետ ընդամենը 10% կանխավճար Այս էլեկտրամեքենան հարմար է ինչպես քաղաքային վարման, այնպես էլ քաղաքից դուրս ուղևորությունների համար։…
Կարդալ ավելին«ARMENIA MEATFOOD»-Ի ԵՐԿՈՒ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «ARMENIA MEETFOOD»): Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր, ախտածին ա/թ սալմոնելաներ», «Վետչինա Պրեմիում» արտադրատեսակի նմուշը (արտադրված 29․06․2025)՝ «ՄԱՖԱնՄՔ» (մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ միկրոօրգանիզմների քանակություն) ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության…
Կարդալ ավելինՆախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստին
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ՀՀ պատվիրակության կազմում մասնակցել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի՝ Բրյուսելում տեղի ունեցած 6-րդ նիստին: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ արտաքին գործերի, Արդարադատության, Ներքին գործերի, Շրջակա միջավայրի նախարարությունների և այլ պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստում քննարկվել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և երիտասարդության ոլորտներում Եվրոպական միության հետ համագործակցությամբ ու…
Կարդալ ավելին«MEATFOOD»-Ի «ԿԻՍԱԱՊԽՏԱԾ «ԿՐԱԿՈՎՅԱՆ» ԵՐՇԻԿ»-Ի ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Միթ Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը (Երևան, Օհանովի փողոց): Այդ արտադրամասում Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից անցկացված վերահսկողության ընթացքում «MeatFood» և «Моя Семя» ապրանքանիշերի առկա արտադրատեսակներից վերցված նմուշներից միայն մեկը՝ «կիսաապխտած «Կրակովյան» երշիկ»-ը (ապրանքանիշը՝ «MeatFood», (արտադրված 30․06․2025թ.), «Նատրիումի նիտրիտ վերահաշվարկված ըստ NaNO2 ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին: Արտադրատեսակը չի արտադրվի մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: «Միթ…
Կարդալ ավելին









