Եթե բանկային ծառայություններից օգտվելիս ակնկալում ես ավելին՝ լայն հնարավորություններ, հավելյալ արտոնություններ և ճկուն պայմաններ, ապա Amio Pro փաթեթը հենց քեզ համար է։ Այս փաթեթով կարող ես անվճար ստանալ նոր Mastercard World կամ Visa Platinum քարտ և օգտվել արտոնյալ ծառայություններից թե´ առօրյա բանկինգում, թե´ ճամփորդությունների ընթացքում․ Concierge ծառայություն, Անվճար մուտք օդանավակայանների բիզնես սրահներ, Fast Track ծառայություն, ինտերնետ ռոումինգ և շատ ավելին։ Amio Pro փաթեթը նաև ներառում է՝ Ավտովարկ և գույքի գրավով վարկ՝ 0.2% տոկոսադրույքի զեղչով, Ավանդ՝…
Կարդալ ավելինՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության համաձայնագիրը Թրամփի TRIPP-ն է․ Թաթոյանի հոդվածը Newsweek-ում
Ամերիկյան հեղինակավոր Newsweek պարբերականը հրապարակել է Արման Թաթոյանի հոդվածը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում «Թրամփի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղու» (TRIPP) դերի մասին։ Հոդվածում նշվում է, որ անցյալ տարի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հնարավոր ներխուժման նախապատրաստման պայմաններում արտաքին միջամտությունը վճռորոշ էր, և TRIPP նախաձեռնությունը ծառայել է որպես հիմնական գործիք՝ ռազմական սրացումը կանխելու և իրավիճակը կայունացնելու համար։ TRIPP-ի շրջանակում Միացյալ Նահանգները հանդես է գալիս որպես խաղաղության գործընթացի անուղղակի երաշխավոր՝ միաժամանակ խորացնելով իր ներգրավվածությունը տարածաշրջանի տնտեսություններում։…
Կարդալ ավելինՀագեցած ճարպերը կարող են ավելի վնասակար լինել օրգանիզմի համար, քան շաքարը և սպիտակ հացը․ Journal of Nutrition
Պենսիլվանիայի համալսարանում անցկացված հետազոտությունը կասկածի տակ է դրել այն տարածված պատկերացումը, թե մեծ քանակությամբ ռաֆինացված ածխաջրերի (օրինակ՝ սպիտակ հացի, քաղցրավենիքի և այլ վերամշակված ածխաջրերի) սպառումն ամենամեծ վտանգն է ներկայացնում առողջության համար: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Nutrition ամսագրում: Գիտնականները որոշել են համեմատել տարբեր դիետաների ազդեցությունը առողջության և հատկապես, նյութափոխանակության ու լյարդի ֆունկցիայի վրա։ Այս վերլուծությունը նրանք իրականացրել են մկների վրա՝ կիրառելով սննդակարգի տարբեր տարբերակներ: Փորձը ներառել է սննդակարգի չորս տեսակ՝ բարձր ածխաջրային, բարձր ճարպային,…
Կարդալ ավելինՎերադարձված 60 մլրդ 867 մլն դրամի հողամասեր, մանկապարտեզներ, պուրակներ, մշակույթի տուն. Դատախազություն
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի փետրվարի 10-ին ամփոփվել են Արարատի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք: Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանը, ներկայացնելով մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքների զեկուցագիրը, նշել է, որ 2025…
Կարդալ ավելինԿենտրոնական բանկի խորհուրդը սահմանել է որոշ տնտեսվարողների համար անկանխիկ վճարումների միջնորդավճարների առավելագույն սահմանաչափեր
ՀՀ Կենտրոնական բանկը տեղեկացնում է` բանկի խորհուրդը ընդունել է որոշում, որով սահմանվում են անկանխիկ գործառնությունների, մասնավորապես՝ ֆիզիկական ՊՈՍ տերմինալներով իրականացվող քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարների առավելագույն սահմանաչափերը՝ որոշ տնտեսվարող սուբյեկտների համար։ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի ընդունումից հետո ֆինանսական համակարգում անկանխիկ վճարումների ծավալների էական աճին զուգահեռ և շուկայում աճող մրցակցության պայմաններում քարտային վճարումների սպասարկման միջնորդավճարները ժամանակի ընթացքում նվազել են տնտեսվարող սուբյեկտների որոշ խմբերի համար: Սակայն, ինչպես ցույց են տալիս վերլուծությունները, տնտեսվարող սուբյեկտների առանձին խմբերի, մասնավորապես՝ փոքր իրացման…
Կարդալ ավելինԱպօրինի ձեռնարկատիրություն Վանաձորում․ Բազումի համայնքային ոստիկանների բացահայտումը
Հունվարի 29-ին Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները ստացել են տեղեկություն, որ Գայի փողոցի բնակիչ հայր ու որդի տանը զբաղվում են ապօրինի ձեռնարկատիրությամբ՝ արտադրում և իրացնում են մսամթերք։ Տեղեկություն կար նաև, որ որդին մոտը պահում է թմրամիջոց։ Նույն օրը՝ ժամը 19․30-ին, 26-ամյա որդին հայտնաբերվեց Վարդանանց փողոցում։ Նա ներկայացրեց դեղնականաչավուն զանգվածով թղթե փաթեթ և երկու կաթուցիչ։ Նա չժխտեց, որ տանը 60-ամյա հայրը երկար ժամանակ ապխտում է մսամթերք և այն իրացնում Վանաձորի շուկայում։ Լոռու մարզային քննչական վարչությունում նույն…
Կարդալ ավելին«Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք»․ տեղի է ունեցել ՄԻՊ առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նիստը
Փետրվարի 10-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը՝ «Իրազեկված կին՝ պաշտպանված իրավունք» խորագրով։ Խորհուրդը բաղկացած է ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից և անկախ փորձագետներից։ Նիստին բացման խոսքով հանդես են եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը։ Պաշտպանը ներկայացրել է միջոցառման հիմնական նպատակները՝ ընդգծելով կանանց իրավունքներին առնչվող հարցերի համակողմանի քննարկման, ինչպես նաև դրանց արդյունավետ և ճիշտ հասցեավորման…
Կարդալ ավելինՊՆ–ն որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը. Aysor.am
Պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի ուսանողների տարկետումը, հայտնում է Aysor.am–ը։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։ Ուսանողները Հայաստան էին եկել անձնագրի ժամկետը երկարաձգելու և ընտանիքի անդամներին տեսնելու…
Կարդալ ավելինՀանրապետությունում 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 3․2 տոկոսով․ ՆԳ նախարար
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին նախարարությունում անցկացրել է օպերատիվ խորհրդակցություն. ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2025 թվականի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները: Նախարար Սարգսյանը նշել է, որ ոստիկանության հենասյունային բոլոր ուղղություններով ամփոփման նպատակն է գնահատել ձեռքբերումները, մատնանշել բացթողումները և հստակեցնել անելիքները։ Զեկույցներով հանդես են եկել ՆԳՆ ոստիկանության պետը, ոստիկանության պետի տեղակալները՝ յուրաքանչյուրն իր ուղղությամբ ներկայացնելով կատարված աշխատանքները։ ՆԳՆ ոստիկանության պետ-նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը նշել է, որ հանցավորության դեմ արդյունավետ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթությունը: Ներկայացնելով հաշվետու…
Կարդալ ավելինԱպահով և եկամտաբեր ներդրում դրամով և դոլարով. Ամիօ բանկը թողարկել է պարտատոմսեր
Ամիօ Բանկը հրապարակային առաջարկի միջոցով թողարկել է անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային պարտատոմսեր՝ առաջարկելով կայուն և շահավետ ներդրումային հնարավորություն։ Թողարկված պարտատոմսերը նախատեսված են ինչպես դրամով, այնպես էլ ԱՄՆ դոլարով ներդրումներ իրականացնելու համար՝ ապահովելով կայուն եկամուտ: Տեղաբաշխվող պարտատոմսերի հիմնական պայմաններն են. ՀՀ դրամով՝ տարեկան 10․25% արժեկտրոնային եկամտաբերությամբ ԱՄՆ դոլարով՝ 5․5% արժեկտրոնային եկամտաբերությամբ Եռամսյակային տոկոսների վճարում Եկամտահարկից ազատված եկամուտ* Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից երաշխավորված պաշտպանություն Շրջանառության ժամկետը՝ 24 ամիս Դրամային պարտատոմսերի ընդհանուր…
Կարդալ ավելին









