Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել են կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականցնող անձին ներկայացվող չափանիշները

Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Ֆինանսական կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության աուդիտ իրականացնող անձին ներկայացվող չափանիշները» Կանոնակարգ 22-ի պահանջները տարածվել են նաև կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց վրա։

Սահմանված չափանիշները վերաբերում են, մասնավորապես, աուդիտորական կազմակերպության մասնագիտական փորձին, պատասխանատու աուդիտորի փորձին և որակավորմանը, ինչպես նաև աուդիտորական խմբի մասնագիտական կազմին։

Փոփոխությունների նպատակն է ապահովել կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց ֆինանսատնտեսական գործունեության անկախ և որակյալ աուդիտը։

Որոշմանը ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://www.cba.am/hy/Board-decisions/10575/

Կանոնակարգ 22-ին ծանոթացեք հետևյալ հղմամբ՝ https://arlis.am/hy/acts/230579/latest

Spread the love