«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

«Հայկական տետր». Լույս է տեսել Նատալյա Գառնիցի բանաստեղծությունների ժողովածուն

այաստանին նվիրված բանաստեղծությունների ժողովածուի տողերում ռուս բանասեր Նատալյա Գառնիցը երգում է Նաիրյան երկրի հազարամյա պատմությունն ու մշակույթը, անցյալի և ներկայի հայ բանաստեղծներին ու փիլիսոփաներին, նրանց խոսքի գեղեցկությունն ու հարստությունը, նուրբ, զգայուն հոգին և նրանց ստեղծագործությունից ճառագող լույսը։ Հուլիսի 10-ին, ժամը՝ 19:00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կկայանա «Հայկական տետր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը և գրական-երաժշտական երեկոն՝ կընթերցվեն բանաստեղծություններ ժողովածուից, կհնչեն հայ կոմպոզիտորների ստեղծագործույուններ, ինչպես նաև կկայանա, գրքում տեղ գտած բանաստեղծությունների հիման վրա գրված, կոմպոզիտոր Ռալֆ Քէօշկէրեանի երեք երգերի…

Կարդալ ավելին

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ

ՏՀԿ գագաթնաժողովը Ստեփանակերտում՝ որպես հակահայկական քարոզչության հարթակ

Ադրբեջանի կողմից բռնազավթված Ստեփանակերտում հուլիսի 3-4-ն անցկացվեց Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 17-րդ գագաթնաժողովը։ Իլհամ Ալիևն այս հարթակը կրկին օգտագործեց՝ Հայաստանի նկատմամբ կեղծ մեղադրանքներ և անհիմն պահանջներ հնչեցնելու համար։ ՏՀԿ անդամ երկրների ղեկավարներին Ալիևը հրավիրել էր Ստեփանակերտ՝ նրանց ներկայությամբ լեգիտիմացնելու իր հերթական հակահայկական ելույթը։ Արցախի ամբողջական հայաթափումից հետո Ադրբեջանի վարած քաղաքականության առանցքում այսօր կանգնած է պատմության վերաշարադրման փորձը՝ հիմնված խեղաթյուրված և մանիպուլյատիվ մոտեցումների վրա։ Ադրբեջանի նախագահի ելույթի գրեթե կեսը նվիրված էր Հայաստանի հասցեին ուղղված մեղադրանքներին։ Ըստ նրա՝ իբր Հայաստանը ոչնչացրել…

Կարդալ ավելին

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՆՁԻՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՑՎԵԼ Է

«Այգ Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում անցկացված կրկնակի վերահսկողության ընթացքում Երևանի կենտրոնի տեսուչներն իրականացրել են նմուշառում «Մոցարելլա» և «Լոռի» պանիրների, ինչպես նաև «թթվասեր 20%» արտադրատեսակներից, որոնց լաբորատոր փորձաքննությունների արդյունքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն): Կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթների՝ նշված արտադրատեսակների արտադրության կասեցումը վերացվել է։

Կարդալ ավելին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

  Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը. սպասվում է շուրջ 400 մասնակից՝ 21 երկրից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել են Եվրոպայի առաջնության նախապատրաստական ընթացքը, անդրադարձել  կազմակերպչական հարցերին։ Թիմային մարզաձևերի պատմության մեջ ռեկորդային մասնակիցներ Հայաստանում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է բասկետբոլի Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնությունը Հայաստանում հյուրընկալելու կարևորությունը, ինչը, ըստ նրա,…

Կարդալ ավելին

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ «ԿԱՆԱՉ ԳՈՐԾԱՐՔԻ» ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ «ԿԱՆԱՉ ԳՈՐԾԱՐՔԻ» ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն այսօր  ընդունել է Գերմանական միջազգային զարգացման ընկերություն (GIZ) «Պրոգրես» (PROGRESS) ծրագրի ներկայացուցիչներ Լևոն Մովսիսյանին և Հովիկ Սայադյանին, ինչպես նաև Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) ներկայացուցիչներ Նունե Հարությունյանին, Գրիգոր Ջանոյանին և Դշխուհի Սահակյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Արևելյան գործընկերության երկրներում «Կանաչ գործարքի» պատրաստվածության խթանում» ծրագրի շրջանակներում Տեսչական մարմնի հետ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։ Հյուրերը ներկայացրել են «Պրոգրես» տարածաշրջանային ռազմավարական նախաձեռնության նպատակը, այն է՝ աջակցել Արևելյան գործընկերության երկրներին (Հայաստան, Վրաստան,…

Կարդալ ավելին

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է

Մեծարելով Մհեր Մկրտչյանի հիշատակը. այսօր դերասանի 95-ամյակն է

   Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում ծաղիկներ են խոնարհել մեծանուն դերասանի շիրիմին: Շնորհակալություն հայտնելով ներկաներին Մհեր Մկրտչյան դերասանի հիշատակը պատվելու համար՝…

Կարդալ ավելին

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում(Տեսանյութ)

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

Կենդանիների արտահանման դեպքում անհրաժեշտ են պահպանել սահմանված պահանջները.ՍԱՏՄ

Կենդանիների արտահանման դեպքում անհրաժեշտ են պահպանել սահմանված պահանջները.ՍԱՏՄ

ՍԱՏՄ-ն  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել՝ Հարգելի տնտեսավարողներ   Հայաստանի Հանրապետությունից կենդանի կենդանիներ արտահանելու դեպքում անհրաժեշտ է հստակորեն հետևել ներքոնշյալ իրավական ակերով սահմանված պահանջներին, որոնց պահպանումը խստորեն վերահսկվելու է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից:   Այսպես՝ Համաձայն Մաքսային Միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային Միությունում անասնաբուժասանիտարական միջոցների կիրառման մասին» N 317 որոշման՝ Միության Մաքսային տարածքից հսկողության վերցված ապրանքների արտահանման թույլտվության տրամադրումը և անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է լիազորված մարմնի՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, կողմից՝ համապատասխան անդամ…

Կարդալ ավելին

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական կոռուպցիոն գործարքների բացահայտումը լրագրողների ազատազրկման պատճառ

Լեռնային Ղարաբաղում շինարարական աշխատանքների կոռուպցիոն խոշոր գործարքների վերաբերյալ բարձրաձայնած 7 լրագրողներ Ադրբեջանում դատապարտվել են 7-9 տարվա ազատազրկման։ Ավելին` լրագրողները դատապարտվել են շինծու մեղադրանքների հիման վրա, իսկ գործով վկաներն, ըստ պաշտպանական կողմի հաղորդման, ճնշումների ներքո հետ են վերցրել կամ հերքել են իրենց նախորդ ցուցմունքները։ Ազատազրկված լրագրողները պարբերաբար ահազանգում են ադրբեջանական բանտերում գործող անմարդկային վերաբերմունքի մասին։ Լրագրողների նկատմամբ ճնշումների ու ազատազրկումների վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել Եվրոպական միությունը՝ կոչ անելով Ադրբեջանին «հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, կատարել իր միջազգային պարտավորությունները և անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների և լրատվամիջոցների աշխատակիցների համար անվտանգ և նպաստավոր միջավայր ապահովելու»։ ԵՄ-ի այս հայտարարությունը հաջորդել է Ադրբեջանում գործող անկախ…

Կարդալ ավելին
1 116 117 118 119 120 828