Փետրվարի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել և հիմնական ելույթով է հանդես եկել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Մարդու միջազգային իրավունքի և չափանիշների խթանումը Հայաստանում» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի միջոցառմանը։ Պաշտպան Անահիտ Մանասյանը «Մարդու իրավունքների առաջնահերթությունները Հայաստանում այսօր» թեմայով իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մարդու իրավունքների մարտահրավերներին և առաջնահերթություններին: Պաշտպանն իր երախտագիտությունն է հայտնել Ռաուլ Վալենբերգի մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտին կայուն և արդյունավետ համագործակցության և համատեղ իրականացվող…
Կարդալ ավելինԴասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված անվանի օպերային երգիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի և «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախաձեռնությամբ մարտի 21-22-ը կանցկացվի դասական երգեցողության համաքոլեջային մրցույթ-փառատոն՝ նվիրված ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի օպերային երգիչ(տենոր) և բեմադրիչ Գեղամ Գրիգորյանի ծննդյան 75-ամյակին: Փառատոնին կարող են մասնակցել Հայաստանում գործունեություն իրականացնող արվեստի և երաժշտական քոլեջների «Դասական երգեցողություն» մասնագիտությամբ սովորող ուսանողները: Փառատոնն անցկացվում է երկու խմբով՝ համապատասխանաբար առաջին և երկրորդ, երրորդ և չորրորդ կուրսերի ուսանողների համար։ Փառատոնի կանոնակարգին և հայտադիմումին…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում. ձյուն և ցուրտ
Հայաստանի մարզերի զգալի մասում փետրվարի 27-ին սպասվում է ձյուն, տեղ-տեղ այն կլինի ինտենսիվ։ Միայն առանձին հովիտներում տեղումները երբեմն կլինեն թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները կանխատեսում են նաև բուք և ցածր տեսանելիություն։ Քամին հարավ-արևմտյան է՝ 4-8 Օդի ջերմաստիճանն առաջիկա 2 օրերին աստիճանաբար զգալիորեն կնվազի։ տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ գիշերը ձյան, իսկ ցերեկը՝ թաց ձյան տեսքով։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +1+3, վաղը կեսօրին՝ +3+5։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում՝ գիշերը՝…
Կարդալ ավելինՈ՞ր եկամուտները հայտարարագրման ենթակա չեն. Կառավարությունը սահմանեց դրանց տեսակներն ու շեմերը
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում «Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» որոշում կայացրեց։ Հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհարկվող) եկամուտները: Սահմանվել է նաև, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն կրող ֆիզիկական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնողները, քույրերը, եղբայրները, զավակները, պապերը, տատերը և թոռները: Միաժամանակ, սահմանվել…
Կարդալ ավելինՀստակեցվել են ապրիլի 1-ից կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման համաձայն՝ հստակեցվում են 2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակների և նպաստների անկանխիկ եղանակով վճարման վերաբերյալ ընթացակարգերը։ Ըստ այդմ՝ Բանկի կողմից սուրհանդակային ծառայության կամ իր աշխատողների միջոցով կառաքվեն հետևյալ շահառուների բանկային քարտերը․ ․ 85 տարին լրացած անձինք, · անկախ տարիքից՝ ֆունկցիոնալության խորը սահմանափակում (1-ին խմբի հաշմանդամություն) ունեցող անձինք, · 75-85 տարեկան, ֆունկցիոնալության ծանր սահմանափակում ունեցող (2-րդ խմբի հաշմանդամություն) անձանց, · անկախ տարիքից՝ տեղաշարժման սահմանափակում ունեցող այլ անձինք։ Այն…
Կարդալ ավելինՋրի կորուստները 45 տոկոս են, բացի այդ, վերջին տարիներին ջարաղբյուրներում ջուրը պակասել է 24 տոկոսով. Ղալամքարյան
Միթե «Վեոլիա ջուր» ընկերության շահերից չի բխում, ավելի շատ ջուր մատակարարել և ունենալ ավելի մեծ շահույթ ունենալ. իհարկե, մասնավոր ընկերության շահերից դա բխում է. Այսինքն եթե «Վեոլիան» ջուր ունենա, այդ ջուրը կմատակարի։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 26–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը։ Հարցին՝ իսկ պետությունն ինչ է անում, որ կորուսստները նվազեցնի և որքան են կազմում այդ կորուստները, նա պատասխանեց. «Միջինացված թիվ կարող եմ ասել, եթե չեմ սխալվում 45% են կազմում…
Կարդալ ավելինԴոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 26-ին, կազմել է 377.04 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.12 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.91 դրամ (աճել է 0.90 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.01 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-375.5 դրամով, վաճառվում է 378.5-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-442 դրամով, վաճառվում է 446.5–453 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.70-4.88 դրամով, վաճառվում է 4.93–5.10…
Կարդալ ավելինԲջջանյութը կարող են նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկը՝ գիշերային հերթափոխով աշխատողների մոտ․ Nutrients
Նոր խոշոր հետազոտությունը ցույց է տվել, որ բջջանյութի մեծ քանակությամբ օգտագործումը կարող է նվազեցնել սրտի իշեմիկ հիվանդության ռիսկը գիշերային հերթափոխով աշխատողների մոտ։ Այս աշխատությունը հրապարակվել է Nutrients ամսագրում և հիմնված է ավելի քան 220,000 չափահաս անձանց տվյալների վրա, որոնց առողջական վիճակին հետևել են շուրջ 13 տարի։ Գիտնականները հաստատել են, որ գիշերային աշխատանքն ինքնին կապված է սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ. գիշերային հերթափոխով աշխատողների մոտ սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը մոտ 10%-ով ավելի բարձր է, քան ցերեկային…
Կարդալ ավելին2025–ին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը նվազել է ավելի քան 38 %-ով
2025 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 7,7 մլրդ ԱՄՆ դոլար՝ 2024 թվականի համեմատ նվազելով շուրջ 38,3%-ով: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների զեկույցից։ Ռուսաստանին վերաբերող բաժնում, մասնավորապես, նշվում է. «2025 թվականի ընթացքում շարունակվել է ՌԴ-ի հետ բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև կայացել է 4 հանդիպում և 5 հեռախոսազրույց։ ՀՀ վարչապետը Մոսկվայում մասնակցել է Հայրենական մեծ պատերազմում…
Կարդալ ավելինՔՊ–ականները մեկ ավտոբուսով՝ Փաշինյանի հետ միասին, ներկուսակցական քարոզարշավի են գնալու
ՔՊ ընտրական ցուցակով առաջին փուլը հաղթահարած 50–յակն այս շաբաթվանից սկսում է ներկուսակցական նախընտրական քարոզարշավը։ ՔՊ–ականներն իրենց կուսակիցների շրջանում քարոզչություն են անելու ոչ աշխատանքային օրերին՝ միայն շաբաթ և կիրակի, լինելու են Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում։ Որոշվել է, որ 50–ն էլ միասին են գնալու քարոզարշավի՝ մեկ ավտոբուսով, որպեսզի պահպանվի հավասարությունը, մեկը մյուսից շատ քարոզչություն չիրականացնի, մեկը մյուսից առաջ չընկնի։ Այս քարոզարշավը կշարունակվի մինչև մարտի վերջ։ Դրանից հետո արդեն տեղի է ունենալու ներկուսակցական 2–րդ ընտրական փուլը, երբ…
Կարդալ ավելին









