Փոքր ու միջին բիզնեսի համար 0 տոկոս շրջանառության հարկի սահմանումը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն անընդունելի է համարում: Հիշեցնենք, նման խոստումով հանդես է եկել «Մեր ձևով» շարժումը։ «Ես դեռ չեմ տեսել մասնագիտական խորը հիմնավորումներ։ Հորդորս է քաղաքական գործիչներին, որ մենք ցանկացած թիրախ դնելուց առաջ խոսենք դրա հիմքում ընկած հիմնավորումների մասին»,– մամուլի ասուլիսում հայտարարեց նա։ «Մասնագիտական տեսանկյունից 0 տոկոս հարկն իր հետևանքներն ունի․ դա նշանակում է ստվեր, ստվերի մեծացում, երբ խոսում ենք 0 տոկոս հարկի…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ներկայացուցիչներին
Փետրվարի 9-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին և նախագահի տեղակալ Տիրուհի Նազարեթյանին: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է հաստատության գործունեության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով աշխատանքային իրավունքների ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Քննարկման առանցքային թեմաներն էին՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի ոլորտում առկա խնդիրները, այդ թվում՝ աշխատողների աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել գործադուլի իրավունքի իրացման հետ կապված խնդիրներին, այս ոլորտում…
Կարդալ ավելինՔրեական ոստիկանները հանցավոր խումբ են բացահայտել. կատարվել են մեծամասշտաբ խուզարկություններ, կան ձերբակալվածներ
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր և Լոռու մարզային վարչությունների ծառայողները համատեղ ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք-զինամթերք՝ նախապատրաստել են սպանություններ, կատարել ավազակային հարձակում և բնակարանային գողություններ: Միջամտելով տարբեր անձանց միջանձնային ու ֆինանսական խնդիրներին՝ դիմել են, այսպես կոչված, քրեական հեղինակության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց, ինչպես նաև մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հավաքներին ու գործողություններին: Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են…
Կարդալ ավելինՎերապատրաստում՝ ՄԿՈՒ հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու համար
Ուսուցման ազգային հիմնադրամը հրավիրում է բոլոր հետաքրքրված անձանց` մասնակցելու նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարման իրավունք ստանալու նպատակով անցկացվող հավաստագրման քննությանը նախորդող վերապատրաստման ծրագրին։ Վերապատրաստման դասընթացներին կարող է մասնակցել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ (ըստ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին»…
Կարդալ ավելինԱրամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը
«Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Փետրվարի 5-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ «Պեպո 90» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը՝ նվիրված հայկական առաջին հնչյունային ֆիլմի ստեղծման 90-ամյակին: Բացման խոսքով հանդես եկան Ա. Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն՝ Արմինե Գրիգորյանը, Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի տնօրեն՝ Սյուզաննա Խոջամիրյանը, կինոգետներ՝ Գարեգին Զաքոյանը և Արծվի Բախչինյանը: Արմինե Գրիգորյանը ներկայացրեց նաև «Պեպո» ֆիլմի հոբելյանի առթիվ Ա.Խաչատրյանի տուն-թանգարանի հրատարակած Պեպոյի երգի նոտաները: Ցուցահանդեսի բացմանը համերգային ելույթով հանդես եկան սիրված երաժիշտներ Արթուր Աղաջանովը /վոկալ/…
Կարդալ ավելինԴիաբետիկ դեղամիջոցները կարող են դանդաղեցնել երիկամների ծերացումը․ KidInt
SGLT2 ինհիբիթորների խմբի դեղամիջոցները, որոնք կիրառվում են դիաբետի բուժման համար, դանդաղեցնում են երիկամների տարիքային փոփոխությունները և պահպանում դրանց կառուցվածքն ու գործառույթը։ Այս մասին վկայում է Kidney International (KidInt) ամսագրում հրապարակված հետազոտությունը։ Գիտնականները գնահատել են այս դեղերի ազդեցությունը աֆրիկյան փիրուզագույն կիլիֆիշ ձկների վրա, որոնք արագացված ծերացման մոդել են հանդիսանում։ Այս ձկներն ապրում են ընդամենը 4-6 ամիս, ուստի նրանց օրգանների տարիքային փոփոխությունները մի քանի շաբաթվա ընթացքում համապատասխանում են մարդու տասնամյակների ծերացմանը։ Փորձի ընթացքում ձկները ստացել են նատրիում-գլյուկոզային…
Կարդալ ավելինԱպրիլի 1-ից ՀՀ ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով
2026 թ․ ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով։ Այս մասին NEWS.am—ին տեղեկացնում են ԱՍՀ նախարարությունից: «2026 թ․ մարտի 5-ից կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացող և վճարման եղանակի փոփոխության դիմում չներկայացրած քաղաքացիների բանկի ընտրությունը կատարվելու է ինքնաշխատ եղանակով՝ առանց դիմումի։ Ընդ որում, մարտի 5-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկի փոփոխության դիմումներ չեն ընդունվելու։ Տեղեկացնում ենք նաև, որ բանկի կողմից սուրհանդակային ծառայության միջոցով առաքվելու են բացառապես տեղաշարժման սահմանափակում ունեցող…
Կարդալ ավելինԵղանակը Հայաստանում
Փետրվարի 10-ին Հայաստանի մարզերի մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան, նախալեռներում և հովիտներում՝ թաց ձյան տեսքով։ Լեռնային շրջաններում օդերևութաբանները տեղ-տեղ կանխատեսում են բուք և ցածր տեսանելիություն։ Առանձին վայրերում հարավարևմտյան քամու ուժգնացումը կհասնի 13-16 մ/վ-ի, հնարավոր է մառախուղ։ Ինչպես «Հայպետհիդրոմետից» հայտնել են Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերային ժամերին բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, առավոտյան կդիտվի մառախուղ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +2+4, վաղը ցերեկը՝ +3+5 աստիճան։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակ․ գիշերը՝…
Կարդալ ավելինՀայտնի է դարձել Թուրքիայի բնակչության նոր թիվը. մանրամասներ
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է Թուրքիայի բնակչության թիվը 2025 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ։ Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմաբ՝ ըստ Թուրքիայի վիճակագրական կոմիտեի տվյլաների՝ Թուրքիայի բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է 427 հազարով՝ կազմելով 86 միլիոն 92 հազար։ Բնակչության 67.5 տոկոսն ապրում է քաղաքներում։ 33 նահանգներում բնակչության նվազում է գրանցվել։ Ստամբուլում բնակչությունը մեկ տարվա ընթացքում աճել է 52 հազարով՝ հասնելով 15 միլիոն 754 հազարի։ Ստամբուլին բնակչությամբ հետեւում են Անկարան, Իզմիրը, Բուրսան եւ Անթալիան։ Թուրքիայի բնակչության միջին տարիքը նախորդ…
Կարդալ ավելինԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և չորս ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Այսօր Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությունը։ Հուշագրի շրջանակում կողմերը համագործակցում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի զարգացման և առողջապահական ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ՝ պարբերաբար փոխանակելով տեղեկատվություն և քննարկելով ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Համագործակցությունը միտված է շահառուների սպասարկման գործընթացների և ծառայությունների հասանելիության բարելավմանը, տվյալների անվտանգ և ժամանակին փոխանակմանը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ փորձի և լավագույն գործելակերպերի փոխանակման միջոցով։ Կողմերը կարևորում են…
Կարդալ ավելին








