ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է աջակցել Իրանի ներսում գտնվող խմբերին, որոնք պատրաստ են զենք վերցնել երկրի կառավարությունը տապալելու համար, երեքշաբթի հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ Թրամփը կիրակի օրը զրուցել է քուրդ առաջնորդների հետ և շարունակում է ներգրավել այլ տեղական գործիչների, որոնք «կարող են օգտվել իրանական ռեժիմի ներկայիս թուլությունից»։ «Քրդերը զգալի ուժեր ունեն իրաք-իրանական սահմանի երկայնքով, իսկ Իսրայելը ռմբակոծում է արևմտյան Իրանի դիրքերը, ինչը հանգեցնում է ենթադրությունների, որ դա հող է նախապատրաստում քրդական…
Կարդալ ավելինՀենց սահմանազատումն ու Կիրանցի հետ կապված վիճակը, որ լավ հիշեն, ավելի մեծ առավելություն կունենանք. Վահե Ղալումյան
Նիկոլ Փաշինյանին 2 օր առաջ Տավուշի մարզում թիմակիցների հետ «ներկուսակցական» քարոզարշավին մոտեցած տղամարդուն ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը ճանաչում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Վահե Ղալումյանը: Ղալումյանը նշեց, որ այդ տղամարդն իրեն հարազատ է։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հրահանգել էր իրեն մոտեցած տղամարդու դստերը չնշանակել մանկապարտեզի տնօրեն։ «Ես վարչապետի խոսքերը չեմ ուզում մեկնաբանել։ Ով մոտեցել էր իր աղջկա մանկապարտեզի տնօրենի հարցով, նրա կինը 40 տարի եղել է այդ մանկապարտեզի տնօրենը։ Եվ տարիքը լրանալուց հետո մանկապարտեզի…
Կարդալ ավելինՇքեղ ապրանքանիշերը ճնշման տակ են. Մերձավոր Արևելքի հակամարտությունը հարվածում է լյուքս դասի շուկային
Երկուշաբթի առավոտյան առաջատար շքեղության ընկերությունների բաժնետոմսերը անկում ապրեցին, և վերլուծաբանները կանխատեսում են, որ մոտ ապագայում դրանք կարող են լրացուցիչ ճնշման ենթարկվել, մինչդեռ սպառողների վստահությունը կթուլանա Մերձավոր Արևելքում հակամարտության նոր բռնկման պատճառով, գրում է RBC Capital Markets-ը։ Մարտի 2-ի կեսօրին Burberry, Salvatore Ferragamo, Kering, Richemont, LVMH և Brunello Cucinelli ընկերությունների բաժնետոմսերը անկում ապրեցին 3-6%-ով՝ շաբաթավերջին Իրանի վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո։ Վերլուծաբան Պիրալ Դադհանիան նշել է, որ շքեղության ապրանքների պահանջարկը սովորաբար կախված է սպառողների «լավ տրամադրությունից», ապագայի…
Կարդալ ավելինՆերդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը.քաղաքապետարան
«Սուրմալու» առևտրի կենտրոնի հարակից տարածքում մետրոյի նոր կայարան կառուցելու նպատակով կայացել է ներդրումային ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության մրցույթը: Այս շաբաթ կկնքվի պայմանագիր հաղթող ընկերության (կոնսորցիումի) հետ, այնուհետև կապահովվի ֆինանսական միջոցների հատկացման գործընթացը, որից հետո փաստացի աշխատանքները կարող են մեկնարկել։ Աշխատանքի իրականացման համար հատկացված է 120 օրացուցային օր։
Կարդալ ավելինՍտորև ներկայացնում ենք վերջին շրջանում տարածվող զեղծարարության վերաբերյալ զգուշացում:
Կենտրոնական բանկը հորդորում է ՝ «Հարգելի՛ քաղաքացիներ, Եվս մեկ անգամ ցանկանում ենք զգուշացնել, որ վերջերս կատարված զեղծարարությունների սխեմաներում հաճախորդներից գումար կորզելու նպատակով զեղծարարները ներկայացել են Կենտրոնական բանկի անունից և կեղծ նամակների ու զանգերի միջոցով հորդորել իրենց ֆինանսական միջոցները փոխանցել այլ հաշիվների։ Տեղեկացնում ենք, որ ՀՀ կենտրոնական բանկը երբևէ նման հայտարարություններ և զանգեր չի իրականացնում, հաղորդագրություններ չի ուղարկում և չի իրականացնում ֆիզիկական անձանց բանկային սպասարկում: Եթե զանգահարում են կամ որևէ այլ եղանակով կապ են հաստատում և…
Կարդալ ավելինԲեմում ժամանակակից երաժշտություն է․ փառատոնային 7 համերգ
ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն անցկացնում է Ժամանակակից երաժշտության փառատոնը, որը մեկնարկել է փետրվարի 21-ին և կանցկացվի մինչև մարտի 30-ը։ Փառատոնային ծրագրում ներառված յոթ համերգներում ներկայացվում են 20-րդ դարի, ինչպես նաև արդի անվանի կոմպոզիտորների ստեղծագործությունները, այդ թվում՝ համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ։ Փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի է ունեցել Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրել է անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։ Երեկոյի ընթացքում հնչել…
Կարդալ ավելինՀրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հուշադրամ
ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆ (1876–1953 թթ.)՝ ականավոր հայ լեզվաբան, բառարանագիր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1933 թ.), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943 թ.): Ծնվել է Կոստանդնուպոլսում: Սովորել է ծննդավայրի վարժարանում: Մասնագիտական կրթությունն ստացել է Փարիզի, ապա Ստրասբուրգի համալսարաններում՝ աշակերտելով ժամանակի մեծանուն հայագետների: 1898–1923 թթ. մանկավարժական գործունեություն է ծավալել Էջմիածնում, Շուշիում, Նոր Բայազետում, Կարինում, Թավրիզում և այլուր։ Շրջելով պատմական Հայաստանի շատ վայրերում՝ ուսումնասիրել է բարբառներ, հավաքել հայագիտության տարբեր ճյուղերին վերաբերող նյութեր։ 1923 թ. Աճառյանը հրավիրվել է դասավանդելու Երևանի պետական համալսարանում՝…
Կարդալ ավելինՓոփոխություններ՝ ավարտական քննությունների և փոխադրման կարգում
ԿԳՄՍ նախարարի հրամանով փոփոխություններ են կատարվել հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման, սովորողների փոխադրման, ավարտման և բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան փոխադրման կարգում : Ըստ այդմ՝ 2025–2026 ուսումնական տարվանից սկսած՝ սովորողի հաջորդ դասարան փոխադրման, հիմնական և միջնակարգ դպրոցի ավարտման, ինչպես նաև գնահատման համար սահմանված են հետևյալ կարգավորումները։ Փոխադրում 5–8-րդ և 10–11-րդ դասարաններ – բոլոր առարկաներից տարեկան 4–10 միավոր ստացած սովորողները փոխադրվում են հաջորդ դասարան։ 9-րդ դասարան – տարեկան 4–10 և ավարտական քննություններից…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԿԱՐԱՍ»-Ի ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությունը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Թումանյան 19) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարական կանոնների, հիգիենիկ նորմատիվների պահանջները: Այսպես՝ – առաստաղի վրա առկա են եղել վնասված տեղեր, ինչը նպաստել է կեղտի կուտակմանը, գոլորշու խտացմանը, անցանկալի բորբոսների աճին, – խոհանոցի հատակի որոշ հատվածներ վնասված են եղել, – արհեստական օդափոխության համակարգը եղել է ոչ բարվոք վիճակում, ինչը չի կանխել աղտոտված օդի ներթափանցումը տարածք,…
Կարդալ ավելինՔրեական ու համայնքային ոստիկանները բացահայտել են սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է, առգրավվել է ապօրինի զենք-զինամթերք
Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և…
Կարդալ ավելին








