ԿԳՄՍ նախարարությունում կայացել է «ՀՀ 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք մրցույթի» հանձնաժողովի ամփոփիչ նիստը: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը: 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքի տիտղոսի համար հայտ էին ներկայացրել Վեդի (Արարատի մարզ), Ստեփանավան (Լոռու մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Վաղարշապատ (Արմավիրի մարզ) և Մասիս (Արարատի մարզ) քաղաքները։ Ըստ փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների՝ Հայաստանի 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Ստեփանավանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն…
Կարդալ ավելինԲոյկոտ չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ. Գևորգ Ստեփանյան
Մայրաքաղաքի ընդդիմադիր ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանն իր պաշտոնական ֆեսբուքյան էջում գրառումէ կատարել մասնավորապես բոյկոտման կոչ է անում չբարեփոխված մայրաքաղաքի տրասպորտի թքանկացման դեմ: «9%-ոց Ավինյանի հերթական սուտը. Ոչ լեգետիմ փոքրամասնության «քաղաքապետը» հայտարարեց, որ քաղաքացիները իրեն նամակներ են գրում, իբր խնդրելով խիստ միջոցներ ձեռնարկի չբարեփոխված տրանսպորտի թանկացման դեմ #բոյկոտող երիտասարդների համար։ Սիրելի՛ երիտասարդներ շարունակե՛ք #բոյկոտել ու տեր կանգնե՛ք ձեր իրավունքներին։ ՔՊ-ի միակ նպատակը՝ շատ գումար հավաքել ու քաղաքացիներին դիտարկել որպես տուգանքի մատերիալ։ Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնել…
Կարդալ ավելինNAN-Ի ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽՄԲԱՔԱՆԱԿՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆ ՉԵՆ ՆԵՐՄՈՒԾՎԵԼ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, արձագանքելով այն տեղեկատվությանը, որ Եվրոպական մի շարք երկրներում՝ «Նեսթլե» ընկերությունն իրականացնում է մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN» կաթնախառնուդի, որոշ խմբաքանակների կամավոր հետկանչ (Bacillus cereus բակտերիաներով հնարավոր վարակվածության կասկածով), վերահսկողություն է սկսել տվյալ արտադրատեսակը Հայաստանի Հանրապետություն ներմուծող «Պրեմիեր Ֆուդս» ՍՊԸ-ում: Համաձայն Տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից արձանագրված արդյունքների՝ հիշատակված խմբաքանակները՝ NAN 1 OPTIPRO 2՛FL օլիգոսախարիդներով, թիթեղյա տարա՝ 400 գ, արտադրության ամսաթիվը՝ 22.10.2025, պիտանիության ժամկետը՝ 22.10.2027, խմբաքանակ՝ 52950346АА, NAN 1 OPTIPRO…
Կարդալ ավելին«Վայոց Ձոր» մարզային բկ-ն քայլում է ժամանակակից բժշկությանը համահունչ
Տարեմուտին ընդառաջ « progressarmenia.com» լրատվական կայքն ավանդական դարձած իր հանդիպումներն է անցկացնում հանրապետության տարբեր ոլորտները ներկայացնող կազմակերպություններին, հիմնարկներին , տեղական արդյունաբերողներին ինչպես նաև առողջապահական կլինիկաներին: Կառավարության նպատակային առողջապահական զարգացման տեսլականներից է առաջիկայում մարզային կլինիկաների կենտրոնացումը: Այդ ծրագրին ընդառաջ նախորդ տարի Վայաց ձորի մարզային բժշկական կենտրոնները միավորվեցին և պիլոտային մեկնարկով 2024 թվականին Եղեգնաձորում բացվեց ժամանակակից սարքավորումներով հագեցած նոր բժշկական կենտրոն: Այն բարձր սեյսմակայունությամբ, միջազգային չափանիշներով կառուցված 5 մասնաշենքով հիվանդանոց է, որտեղ գործում են արյան փոխներարկման…
Կարդալ ավելինՀայաստանը կմասնակցի «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին
Հայաստանի Հանրապետությունը մասնակցելու է Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում անցկացվող «ԷՔՍՊՈ-2027» համաշխարհային ցուցահանդեսին: Այս առիթով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է ազգային տաղավարի և այլ միջոցառումներին մասնակցության բովանդակության հայեցակարգի ներկայացման բաց կանչ։ Նպատակն է ստանալ միջազգային չափանիշներին համապատասխան, նորարարական և բովանդակային առումով ամբողջական հայեցակարգ, որը կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով երկրի մշակութային բազմազանությունը, պատմական ժառանգությունը, ժամանակակից ձեռքբերումները և ապագայի տեսլականը։ Ցուցահանդեսը կայանալու է 2027 թվականի մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ «Խաղ մարդկության համար. սպորտ և երաժշտություն բոլորի համար» խորագրով:…
Կարդալ ավելինՄՍՇՊՀ․ շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։ Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով։ Փորձարկման արձանագրությունները ցույց…
Կարդալ ավելինՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին
ՄԿՈՒ մասնագետների ատեստավորումը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին և 14-ին:Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողի ատեստավորման ժամանակացույցը՝ ըստ ուղղությունների: Արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների 2025 թվականի ատեստավորումն անցկացվելու է հետևյալ օրերին և ժամերին. Դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ին, Երևանի թիվ 20 հիմնական դպրոցում՝ Ագրոնոմիա Ագրոտնտեսագիտական ֆերմերային տնտեսության կազմակերպում Անասնաբուժություն Ավտոմատացված համակարգեր Գրաֆիկա…
Կարդալ ավելինՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթ, սպորտի նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 20-րդ նիստը, որի ընթացքում քննարկվել է պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը, վերականգնմանն առնչվող և ԿԳՄՍ նախարարության պատվերով մշակված 4 նախագիծ: Լոռու մարզի Քոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելի: Լոռու մարզի Կայան բերդի բարեկարգման էսքիզային նախագիծը վերադարձվել է լրամշակման՝ վերանայելու նախնական՝ 13-րդ դարի ծավալատարածական լուծումների վերականգնման համաչափությունները: Շիրակի մարզի Պեմզաշեն վանական համալիրի վերականգնման և Պեմզաշեն համայնքի Առաքելոց եկեղեցու և Աբլղարիբ…
Կարդալ ավելինԱկսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը
Ակսել Բակունցի «Միրհավը»՝ անգլերեն թարգմանությամբ Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքը անգլերեն է թարգմանվել Հասմիկ Հովակիմյանի կողմից՝ նպատակ ունենալով Բակունցի խոսքի նրբությունն ու զգայական հարուստ աշխարհը հասանելի դարձնել նաև օտարալեզու ընթերցողին։ «Միրհավը» Ակսել Բակունցի լիրիկական պատմվածքներից է, որտեղ բնությունը դառնում է մարդու ներաշխարհի հայելին։ Պատմվածքի կենտրոնում են գյուղական պարզ մարդիկ՝ իրենց լռությամբ, սպասումով ու չասված զգացմունքներով։ Միրհավ թռչունը հանդես է գալիս որպես խորհրդանիշ՝ հիշողության, կորստի և անցնող ժամանակի։ Կերպարները ապրում են բնության հետ ներդաշնակ, իսկ նրանց ապրումները…
Կարդալ ավելինՄայրաքաղաքի ավագանու դիտարկումը` տարեմուտի թանկացումների ֆոնին
«Մայր Հայաստան» Երևան քաղաքի ավագանում անդամ Գևորգ Ստեփանյանն իր ֆեսբուքյան էջում գրառում է արել և փորձել ՝ ժողովրդի «աչքերը բացել» թանկացումներին ընդառաջ , թե ինչպես է Ավինայի վարած քաղաքականության հետևանքով մայրաքաղաքի ազգաբնակչության ուսերին բարդվում հերթական թանկացումների բեռը: «ՔՊ-ն պատրաստել է Ձեզ համար մի շարք «նվերների» փաթեթ։ 2026թ-ի տարեմուտը Դուք կդիմավորե՛ք Գույքահարկի 100% թանկացման Աղբահանության կրտուկ թանկացման Կարմիր գծերի 13 անգամ թանկացման Տրանսպորտի թանկացման Տեղական տուրքերի թանկացման պայմաններում։«Շնորհակալություն» Ասե՛ք կանե՛նք, հիմնարկին» …
Կարդալ ավելին








