Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում կալանավորված Դավիթ Մինասյանի գործով վերջին օրերին մի շարք օգտատերեր գրառումներ են կատարում և նշում Մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջը: Ընդ որում, որոշ օգտատերեր, ծանոթ չլինելով Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին, մի քանի օր շարունակ կատարում են գրառումներ ՄԻՊ հաստատության գործունեության վերաբերյալ՝ փորձելով փաստացի արատավորող տեղեկություններ տարածել կառույցի իրականացրած գործունեության առնչությամբ: Հարկ ենք համարում ընդգծել, որ Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու ընթացակարգը սահմանված է օրենքով, ըստ որի՝ Պաշտպանին կարելի է դիմել…
Կարդալ ավելինԱմիօ բանկը համալրել է կանոնադրական կապիտալը 20 մլրդ ՀՀ դրամով
Ամիօ բանկի կանոնադրական կապիտալը համալրվել է 20 միլիարդ ՀՀ դրամով: Համալրման վերաբերյալ որոշումն ընդունվել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին կայացած Բանկի բաժնետերերի ընդհանուր ժողովում: Համալրման արդյունքում, 2026թ. ապրիլի 06-ի դրությամբ, Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 210 միլիարդ ՀՀ դրամ: Կապիտալի համալրումը միտված է Բանկի ռազմավարական ծրագրի իրականացմանը՝ շեշտադրելով հատկապես Բանկի մրցակցային դիրքի ամրապնդումն ու բիզնեսի ընդլայնմանն ուղղված նախաձեռնությունների իրականացումը: Ներդրված միջոցները կնպաստեն Բանկի դինամիկ աճին և շարունակական զարգացմանը՝ ապահովելով կայունություն ու նոր հնարավորություններ հաճախորդների…
Կարդալ ավելինԱնահիտ Մանասյանն այց է իրականացրել «Վարդաշեն» ՔԿՀ
Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։ Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին: Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի…
Կարդալ ավելինԳիտնականները պարզել են, թե ով է «վառել լույսը» Տիեզերքում Մեծ պայթյունից հետո
Գաճաճ գալակտիկաները, այլ ոչ թե հսկայական աստղային համակարգերն ու գերհզոր սև խոռոչները, պարզվել է՝ այն գլխավոր «լապտերներն» են, որոնք ավարտին են հասցրել մութ դարաշրջանը և Տիեզերքը դարձրել թափանցիկ: Այս եզրակացությանն է եկել աստղագետների միջազգային խումբը, որի հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում: Տիեզերական լուսաբացը և ռեիոնացման դարաշրջանը Մեծ պայթյունից անմիջապես հետո Տիեզերքը անթափանց տաք պլազմա էր: Մոտ 300 հազար տարի անց այն այնքան սառեց, որ պրոտոններն ու էլեկտրոնները միացան՝ վերածվելով չեզոք ջրածնի: Լույսը վերջապես կարողացավ ազատ տարածվել, սակայն…
Կարդալ ավելինՑավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով. Վեհափառ Հայրապետ
Մեր ժողովուրդը լավագույնս գիտի խաղաղության եւ անվտանգության արժեքը։ Այս մասին Սուրբ Հարության պատարագի ժամանակ ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը։ «Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։ Ցավը խորանում է, երբ անտեսվում եւ խեղաթյուրվում են նվիրական արժեքները, գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են գործադրվում եկեղեցու նկատմամբ»,– ասել է Վեհափառ Հայրապետը։
Կարդալ ավելինՄահացել է Զորի Բալայանը
Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ «Վախ պապ ջան դու գնացիր անմիջապես Աստծո մոտ,Սուրբ Հարության օրը, հոգիդ թող արծվի պես ազատ և խաղաղ ճախրի երկնքով»,– գրել է նա։ Զորի Բալայանը 91 տարեկան էր, նա Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից էր։ 10:12, 05.04.2026 Տարածաշրջան:Հայաստան Թեմա: Պատահարներ Մահացել է գրող, հրապարակախոս, հասարակական և քաղաքական գործիչ Զորի Բալայանը: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Հայկ Բալայանը։ «Վախ պապ…
Կարդալ ավելինԻրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ Թեհրանի գաղտնի ռազմական օբյեկտ մտնելու փորձի համար
Թեհրանում գաղտնի ռազմական օբյեկտի վրա հարձակվելու համար մեղավոր ճանաչված երկու տղամարդու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով. հայտնում է Fars-ը։ Ըստ իրանական լրատվամիջոցի, մեղադրյալները մեղավոր են ճանաչվել հունվարին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զենքի պահեստ մուտք գործելու փորձի համար։ Գործակալությունը հայտնում է, որ մահապատժի են ենթարկվել «թշնամու գործակալներ» Մոհամադ Ամին Բիգլարին և Շահին Վահեդիպարաստը:’
Կարդալ ավելինԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու…
Կարդալ ավելինՆՈՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների…
Կարդալ ավելինԷՋՄԻԱԾՆԻ «ԱԳԱՊԷ» ՍԵՂԱՆԱՏԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված…
Կարդալ ավելին








