Հեղեղաջրերից վնասվել է վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 27-ին ժամը 13։00-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գրիգոր Արզումանյան 2-րդ և 3-րդ նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը: «Գազպոմ Արմենիա»-ից տեղեկացնում են, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հորդառատ անձրևների հետևանքով Սյունիքի տարածաշրջանի ճանապարհներին առաջացել են քարաթափումներ և այլ խոչընդոտներ։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հորդորել է հեռու մնալ գետամերձ տարածքներից: Հիշեցնենք, որ նախօրեին Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր,…
Կարդալ ավելինԱԺ մուտքի մոտ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե
Դեմիրճյան փողոցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ նախօրեին տեղի ունեցած դեպքի առնչությամբ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել Քննչական կոմիտե: Այս մասին հայտնել են ՆԳՆ–ից։ Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան…
Կարդալ ավելինԴոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 377.18 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.18 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 434.13 դրամ (նվազել է 2.02 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.62 դրամ (աճել է 0.05 դրամով): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374.5–375.5 դրամով, վաճառվում է 378-479.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 428-432 դրամով, վաճառվում է 437–442 դրամով: Ռուբլին բանկերում գնվում է 4.55-4.62 դրամով, վաճառվում…
Կարդալ ավելինՔննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը.Կառավարություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են համայնքային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ֆիսկալ ապակենտրոնացման հետ կապված հարցեր: Հանդիպմանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Հայաստանի համայնքների միության վարչության նախագահ, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, վարչության անդամները, Շվեդիայի տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիաի (SALAR) դուստր կազմակերպության (SALAR international) գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, SALAR international դուստր կազմակերպության փորձագետ և ծրագրերի ղեկավար Էլթոն Սթաֆան: Վերջիններս աջակցություն են ցուցաբերում Հայաստանում ապակենտրոնացման բարեփոխման շրջանակում ֆինանսական քաղաքականության մշակման հարցում: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը…
Կարդալ ավելինԲՏԱ նախարարը մասնակցել է «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» քննարկմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 26-ին մասնակցել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026» միջոցառումների շրջանակում կազմակերպված «Երեխաների առցանց անվտանգություն. պետության և կապի օպերատորների դերը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։ Այդ մասին հայտնում է ԲՏԱ նախարարությունը: Քննարկմանը մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կապի օպերատոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ և այլ շահագրգիռ կողմեր։ Մխիթար Հայրապետյանը ողջույնի խոսքում ընդգծել է թվային տեխնոլոգիաների արագ զարգացման պայմաններում երեխաների առցանց անվտանգության ապահովման հրատապությունը։ Նախարարը նշել է, որ վերջին…
Կարդալ ավելինԽնդրելու ենք պարզաբանումներ․ Միրզոյանը՝ ԱԺ պատգամավորին ՌԴ մուտք գործելու արգելքի մասին
Մարտի 26-ից 27-ը ես պատիվ եմ ունեցել ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը Աշխաբադում, միջխորհրդարանական երկխոսությանը, սակայն ռուսական ավիաընկերությունը չեղարկել է տոմսերը, ես ուղևորվում էի դիվանագիտական անձնագրով։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՔՊ–ական պատգամավոր Մարինա Ղազարյանը։ Նա դիմեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ ասելով. «Ի՞նչ եք կարծում, Հայաստանի Հանրապետությանը պե՞տք է տրվի պարզաբանում։ Երկրորդը կիրառվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձի նկատմամբ սխալ քայլ։ Ես կատարում էի դիվանագիտական գործունեություն և մուտք չէի գործելու Ռուսաստանի…
Կարդալ ավելին«Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար».Հեռուստահաղորդակցության շաբաթ
Օրերս մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը Երևանում: Հիշեցնենք, որ մարտի 23֊27֊ն անցկացվող Հեռահաղորդակցության շաբաթ 2026֊ը ոլորտային միջոցառումների շարք է, որը կազմակերպվել է Հայաստանի օպերատորների միության կողմից` ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ։ Միջոցառման կարգախոսն է` «Միասին հուսալի կապի և թվային ապագայի համար», որը ներառում է մի շարք ծրագրեր մասնավորապես ՝ հեռահաղորդակցության միջազգային միության համաժողով. Արհեստական բանականությունը թվային աճի համար թեմայով, հեռահաղորդակցության միջազգային միության սեմինար ՏՀՏ ոլորտի կարգավորման հարցերի վերաբերյալ, կոր սեղան քննարկում տեսալսողական մեդիայի արդի զարգացումների եւ…
Կարդալ ավելինՄասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը․ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է
Մարտի 25-ին՝ ժամը 14․20-ի սահմաններում, Համայնքային ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել մի տղամարդ և հայտնել, որ րոպեներ առաջ դանակահարել է նախկին կնոջը։ Պարզվել է, որ 75-ամյա տղամարդը ժամը 13․50-ի սահմաններում այցելել է Մասիսի Հանրապետության փողոցում բնակվող նախկին կնոջը և դանակահարել նրան։ Ըստ նախնական տվյալների՝ դրդապատճառը խանդն է։ 70-ամյա կինը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է։ 75-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, հանգամանքները պարզվում են։ `Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում…
Կարդալ ավելինPROFOOD ARMENIA 2026. Ինչու է այս հարթակը կարևոր Հայաստանի համար
Հայաստանը վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվում է որպես տարածաշրջանային գաստրոնոմիկ ուղղություն՝ գրավելով թե՛ զբոսաշրջիկների, թե՛ միջազգային մասնագետների ուշադրությունը։ Այս զարգացման ֆոնին PROFOOD ARMENIA-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է ոլորտի կարևոր հարթակ՝ միավորելով սննդի և հյուրընկալության ոլորտի տարբեր ներկայացուցիչներին։ 2026 թվականին միջոցառումը կանցկացվի հունիսի 19–21-ը՝ Երևանում։ Նախորդ տարվա հաջող փորձը ցույց տվեց, որ նման ձևաչափի միջոցառումները ոչ միայն մասնագիտական նշանակություն ունեն, այլև նպաստում են երկրի ճանաչելիության բարձրացմանը՝ որպես գաստրոնոմիկ և բիզնես ուղղություն։ PROFOOD ARMENIA-ն առանձնանում է…
Կարդալ ավելինԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համար
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տվել է Երևանի համար 24 մանկապարտեզի կառուցման մեկնարկը՝ հիմքում տեղադրելով խորհրդանշական պարկուճը: Ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող վթարային հին շենքի փոխարեն կառուցվում է նորը: Այն հնարավորություն կտա նախկին 3 խմբի փոխարեն ձևավորել 6 խումբ: 80-ի փոխարեն շուրջ 180 երեխա կկարողանա հաճախել մանկապարտեզ: «Մանկապարտեզի հին շենքն ամբողջությամբ քանդման ենթակա էր, և օգտագործելով այդ հնարավորությունը` մենք որոշեցինք կառուցել նորը՝ ընդլայնելով մանկապարտեզի տարածքն ու հնարավորությունները: Շինարարությունն իրականացվում է նորագույն չափորոշիչներով: Իրականում մեր կողմից իրականացվող…
Կարդալ ավելին









