ՀՀ վարչապետի հովանու ներքո երկրորդ անգամ անցկացվող «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերը մոտենում են եզրագծին: Այսօր անցկացված խաղերի արդյունքներով երկու տարիքային խմբերում հայտնի են դարձել եզրափակչի և երրորդ տեղի համար խաղերի մասնակիցները: Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված հանդիպումներին հետևել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը: Առաջին տարիքային խմբում՝ 5-6-րդ դասարանների պայքարում, Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հիմնական թիվ 10 դպրոցի թիմն այսօր մրցել է Լեռնահովիտի Ս. Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցի թիմի…
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով։
Կարդալ ավելինԱմիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին
Ապրիլի 13-ից Ամիօ բանկի Վարչության նախագահ է նշանակվել Անդրանիկ Գրիգորյանը։ Ունենալով ավելի քան 25 տարվա փորձ բանկային ոլորտում՝ Անդրանիկ Գրիգորյանը բանկ է բերում ռազմավարական հարուստ փորձ և կառավարման բարձր կարողություններ։ Նրա մասնագիտական ուղին ներառում է երկար տարիների գործունեություն Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկում, որտեղ նա կարևոր դեր է ունեցել ֆինանսական կայունության և կարգավորման համակարգերի զարգացման գործում։ Վերջին տարիներին նա զբաղեցրել է Հայաստանի առաջատար բանկերից մեկի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը։ Նշանակումը հանդիսանում է Ամիօ բանկի ռազմավարական…
Կարդալ ավելինԵս իրավունք ունեմ չհամաձայնել Հռոմի պապի հետ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Սպիտակ տան դիմաց լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է իր վեճը Հռոմի Լևոն XIV պապի հետ, որն այսօր քննադատել է «մի բուռ բռնակալների, որոնք ավերում են աշխարհը», հաղորդում է Sky News-ը։ «Շատ կարևոր է, որ Հռոմի պապը դա հասկանա… Իրանը սպանել է 42 հազար մարդու, որոնք լիովին անզեն էին»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Նա կրկնել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ և նշել, որ Հռոմի պապը պետք է դա հասկանա։…
Կարդալ ավելինՍուրբ հաճույք. Հոգեբանները բացահայտում են, թե ինչպես է «հոգևոր սեքսը» բարելավում հարաբերությունները
Նոր ուսումնասիրությունը պարզել է, որ մտերմությունը որպես «սուրբ փորձառություն» ընկալելը ուղղակիորեն կապված է սեռական բավարարվածության և կրքի ավելի բարձր մակարդակի հետ: Սակայն խնդիրը սեքսի քանակը չէ. այլ գործոններ նույնպես կարևոր դեր են խաղում։ «Սեքս և ամուսնական թերապիա» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը բացահայտում է, թե ինչպես են ներքին համոզմունքները ազդում զույգի հարաբերությունների որակի վրա։ Սեքսը՝ որպես «սուրբ փորձառություն». ի՞նչ է դա նշանակում Հոգեբանները այս երևույթն անվանում են «սրբացում», երբ մարդը սովորական բաներին վերագրում է հատուկ, գրեթե հոգևոր…
Կարդալ ավելինԲիզնեսի աճի նոր հնարավորություններ Լոռիում՝ Ամիօ բանկի աջակցությամբ
Չնաշխարհիկ Լոռին կրկին միավորվել էր ստեղծարար ու նախաձեռնող մարդկանց շուրջ: Վանաձորում կայացած համաժողովը դարձել է հարթակ, որտեղ բիզնես գաղափարները հանդիպել են ժամանակակից բանկային գործիքներին՝ ստեղծելով նոր հնարավորություններ մարզի ձեռնարկատերերի համար: Հայաստանի բանկերի միության կողմից կազմակերպված «Լոռու մարզում բիզնեսի եւ բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները եւ հեռանկարները» խորագրով հանդիպմանը Ամիօ բանկը ներկայացրել է իր ֆինանսական լուծումները: Դրանք ուղղված են փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը՝ առաջարկելով ճկուն եւ հարմարեցված գործիքներ, որոնք օգնում են արագ արձագանքել շուկայի փոփոխություններին,…
Կարդալ ավելինՄասիսի համայնքային ոստիկանները կանխեցին շնամարտը
Ապրիլի 10-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում ստացվեց օպերատիվ տեղեկություն, որ մի քաղաքացի կազմակերպել է հովվաշների մարտեր, ինչը որակվում է որպես դաժան վերաբերմունք կենդանիների նկատմամբ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնեցին Նորաբաց գյուղի դաշտամիջյան հատված, որտեղ Այնթապ գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը իր երկու հովվաշների միջև մարտ էր անցկացնում։ Մարտը կանխվեց, իսկ 31-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին, որտեղ ընդունեց արարքը։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին։ `Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն…
Կարդալ ավելին«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում»․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը»
«Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում»․ ծրագիրը մեկնարկել է Արարատի մարզից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը» ազդարարում է «Ներառականությունը մշակութային կրթության ոլորտում» ծրագրի 2026 թվականի մեկնարկը։ Նախաձեռնությունը տարեցտարի ավելի մեծ կարևորություն է ձեռք բերում, քանի որ մշակութային կրթություն ստանալու ցանկություն ունեցող հատուկ կարիքով երեխաների թիվն աճել է, ինչը ենթադրում է մանկավարժների պատրաստվածության նոր մակարդակ։ Ծրագիրը նպատակ ունի մանկավարժներին փոխանցել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատելու մեթոդական գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք թույլ կտան…
Կարդալ ավելին«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ
ՄԻՊ Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթների շրջանակում անցկացվել է քննարկում «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման ընթացքի վերաբերյալ :Ապրիլի 10-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության նախաձեռնությամբ անցկացվել է քննարկում 2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի» 10-րդ բաժանմունքում իրականացված մշտադիտարկման չհայտարարված այցի շրջանակներում արձանագրված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված առաջարկների կատարման…
Կարդալ ավելինԱմիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին
Որպես ռազմավարական զարգացման նոր փուլի մեկնարկ՝ Ամիօ բանկը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին: Երեք տարվա ակտիվ վերափոխումների շրջանից հետո բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Գեւորգ Թառումյանը ավարտում է իր լիազորությունները տվյալ պաշտոնում՝ շարունակելով մասնագիտական գործունեությունը Ամիօ բանկում։Գեւորգ Թառումյանի ղեկավարության ընթացքում Ամիօ բանկը զգալիորեն ամրապնդել է իր դիրքերը շուկայում, հաջողությամբ իրականացրել է համապարփակ ռեբրենդինգ եւ համակարգային բարեփոխումներ, որոնք ձեւավորել են Ամիօ բանկի ներկայիս ինքնությունն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Բանկը շնորհակալություն է հայտնում Գեւորգ Թառումյանին՝ նրա նշանակալի ներդրման…
Կարդալ ավելին








