Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ Թեհրանի գաղտնի ռազմական օբյեկտ մտնելու փորձի համար

Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել երկու մարդու՝ Թեհրանի գաղտնի ռազմական օբյեկտ մտնելու փորձի համար

Թեհրանում գաղտնի ռազմական օբյեկտի վրա հարձակվելու համար մեղավոր ճանաչված երկու տղամարդու մահապատժի են ենթարկել կախաղանի միջոցով. հայտնում է Fars-ը։ Ըստ իրանական լրատվամիջոցի, մեղադրյալները մեղավոր են ճանաչվել հունվարին Իրանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զենքի պահեստ մուտք գործելու փորձի համար։ Գործակալությունը հայտնում է, որ մահապատժի են ենթարկվել «թշնամու գործակալներ» Մոհամադ Ամին Բիգլարին և Շահին Վահեդիպարաստը:’

Կարդալ ավելին

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից «Սդ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սասունցի Դավիթի 7) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – սննդի կառույցի պատերը եղել են վնասված, չեն ունեցել հարթ մակերես և չեն պահվել նորոգ վիճակում, – առաստաղներն ապահով և նորոգ չեն եղել, առկա են եղել տարբեր մեծության ճաքեր, կառուցված չեն եղել այնպես, որ նվազեցվեն կեղտի կուտակումները և մասնիկների թափվելու…

Կարդալ ավելին

ՆՈՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՐԱՇԵՆՈՒՄ ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Արաքսի Շահբազյանին պատկանող (Արարատի մարզ, գ․ Նորաշեն, Գ․ Սարգսյան 145) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես՝ – պատերի ծեփը որոշ հատվածներում եղել է թափված, չի ունեցել հարթ մակերես և չի պահվել նորոգ վիճակում, – առաստաղները ապահով և նորոգ չեն եղել, կառուցված չեն եղել այնպես, որ բացառվեն կեղտի կուտակումները, գոլորշու խտացումը, բորբոսների աճը և մասնիկների…

Կարդալ ավելին

ԷՋՄԻԱԾՆԻ «ԱԳԱՊԷ» ՍԵՂԱՆԱՏԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

ԷՋՄԻԱԾՆԻ «ԱԳԱՊԷ» ՍԵՂԱՆԱՏԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է «Ռեփաթ Իէմջի» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը (Արմավիրի մարզ, Վաղարշապատ, Սուրբ Էջմիածին վանքի տարածք 20): Տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այստեղ խախտվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները: Մասնավորապես՝ – խոհանոցի պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, չեն պահվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող նյութերից, – առաստաղները և վերին ամրությունները որոշ հատվածներում կառուցված…

Կարդալ ավելին

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ այց է իրականացվել «Արմավիր» ՔԿՀ՝ Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ապրիլի 2-ին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով կալանավորված Դավիթ Մինասյանին տեսակցելու նպատակով: Այցի ընթացքում Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել ազատությունից զրկված անձի հետ, ինչպես նաև ուսումնասիրել նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերը։ Բարձրացված հարցերի մի մասը տեղում քննարկվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի անձնակազմի հետ՝ այդ թվում` բժշկական հսկողության պատշաճ կազմակերպումն ապահովելու համար։ Հատուկ ուշադրության կենտրոնում են եղել…

Կարդալ ավելին

Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

Հայաստանի ժայռապատկերների 140-ամյա պատմությունն ամփոփվել է Կարեն Թոխաթյանի մենագրության մեջ

Լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Կարեն Թոխաթյանի հեղինակային «Հայաստանի ժայռապատկերները» մենագրությունը։ Այն ամփոփում է Հայաստանի ժայռապատկերների հայտնաբերման և ուսումնասիրման շուրջ 140-ամյա պատմությունը։ Մենագրության շնորհանդեսը տեղի ունեցավ սույն թվականի մարտի 27-ին՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում։ Աշխատության նպատակն է հանգամանալի հետազոտությամբ ու հիմնական տեսակետների քննությամբ լուսաբանել ասպարեզում առկա բարդ հարցերը, բացահայտել ժայռափորագրման ոլորտի ձևավորման նախադրյալները, զարգացման փուլերը և օրինաչափությունները, ժայռապատկերաբանության գիտաճյուղում առաջադրել նոր խնդիրներ, առաջարկել եղանակներ ու կիրառելի լուծումներ: Հեղինակը համակողմանիորեն վերլուծել…

Կարդալ ավելին

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են

Ֆիզիկական ներգործություն և կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում․ Աբովյանի բնակիչ 5 երիտասարդ ձերբակալվել են

Մարտի 17-ի գիշերը՝ ժամը 2-ին, Օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած երիտասարդը հայտնել է, որ  մայրաքաղաքի Արգիշտիի փողոցի իրենց շենքի բակում հինգ անձ անհարկի վիճել են իր հետ, հասցրել հարվածներ, վերցրել գետնին ընկած բջջային հեռախոսն ու փախել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ֆիզիկական ներգործության և կողոպուտի հատկանիշներով։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է անձանց ինքնությունը՝ Աբովյան քաղաքի բնակիչ 18-20 տարեկան երիտասարդներ են։ Հինգն էլ ձերբակալվել են, խոստովանել արարքը և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Կարդալ ավելին

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ

ԱՄՓՈՓՎԵԼ Է ՁՎԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՑՄԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄՅՈՒՍ ՄԱՍԸ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինն ամփոփել է Սուրբ Զատկի տոնին ընդառաջ ձվի արտադրության և իրացման շուկայում իրականացված վերահսկողության արդյունքների երկրորդ մասը: Իրացման ցանցում իրականացված հսկիչ գնումների արդյունքում թարմության և կարգի նկատմամբ լաբորատոր փորձաքննության են ներկայացվել նմուշներ «Աշտարակ» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Արաքս» (արտադրման ամսաթվեր՝ 20․03, 23․03, 26․03, 27․03, 28․03, 30․03), «Արզնի» (արտադրման ամսաթիվ՝ 24․03), «Գնթունիկ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Էլիտ» (արտադրման ամսաթիվ՝ 25․03), «Էրեբունի» (արտադրման ամսաթվեր՝ 26․03, 27․03), «Կոկո» (արտադրման ամսաթիվ՝ 20․03), «Հում ձու» (արտադրման ամսաթիվ՝ 29․03), «Շիրակ» (արտադրման ամսաթվեր՝ 21․03, 23․03, 24․03, 26․03, 31․03), «Ոսկեհատ» (արտադրման ամսաթիվ՝ 21․03), «Վարդբաղ» (արտադրման ամսաթիվ՝ 29․03) արտադրատեսակների նշված խմբաքանակներից։ Բոլոր նմուշները թարմություն ցուցանիշով…

Կարդալ ավելին

Ամիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում 

Ամիօ բանկը դարձրեց բնակարանային երազանքները իրականություն TOON EXPO 2026-ում 

  Իրականացված երազանքներ, սպասվածից բարձր արդյունքներ և շահավետ առաջարկներ մեկ հասցեում. կայացավ TOON EXPO անշարժ գույքի ոլորտի տարվա խոշոր ցուցահանդեսը: Ամիօ բանկը այս տարի ևս Տուն էքսպոյի օրերին ներկայացավ հիփոթեքային վարկերի շահավետ առաջարկներով, լավագույն պայմաններով ու պրոֆեսիոնալ խորհրդատվությամբ: Ամիօ բանկի մարդաշատ և նորարարական տաղավարում բազմաթիվ երազանքներ դարձան իրականություն՝ մեկնարկ տալով հաճախորդների կյանքի նոր շրջափուլին: Տաղավարում այցելուները ծանոթացան հիփոթեքային վարկավորման, բնակարանների ձեռքբերման և վերանորոգման ֆինանսավորման ծրագրերին, ինչպես նաև բանկի ու կառուցապատողների համագործակցությամբ մշակված հատուկ առաջարկներին։ Եռօրյա…

Կարդալ ավելին

ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է

ԱՅՍՊԻՍԻ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ԿԱՀԿ-Ն ԱՆՑԿԱՑՐԵԼ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԸՆԴԱՄԵՆԸ 5 ԵՐԿՐՈՒՄ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐԱՆՑԻՑ ՄԵԿՆ Է

Այսօր Երևանում ամփոփվել են անասնաբուժական աշխատուժի զարգացման ազգային եռօրյա աշխատաժողովի աշխատանքները: Մասնակիցները գործնական քննարկումներ են արել անասնաբուժական աշխատուժի կարիքները ձևավորող ապագա շարժիչ ուժերը բացահայտելու ուղղությամբ, ձևակերպել և ներկայացրել են անասնաբուժական աշխատուժի զարգացմանը խոչընդոտող հիմնական բացթողումները, կարիքները, կարողությունների զարգացման մեխանիզմները և դրանում ներգրավված տարբեր շահագրգիռ կողմերի դերը։ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ/WOAH) բանախոսները, գոհունակություն հայտնելով, աշխատաժողովն ազգային մասնակցության ամենաբարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, ներկայացրել են, թե ինչպես կարող են անասնաբուժական ոլորտի օրենսդրական կարգավորումները Հայաստանում ապահովել աշխատուժի արդյունավետ կառավարումը, մասնավոր հատվածի ներգրավվածությունը, թիմային ծառայությունների մատուցումը և աշխատուժի պաշտպանությունը, նշել են տարբեր…

Կարդալ ավելին
1 7 8 9 10 11 845