Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԴԻԼԻ» ՍՊ ընկերությունում (Տավուշի մարզ, ք․ Դիլիջան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնվել նմուշներ առկա արտադրատեսակներից։ Ըստ հետազոտության արդյունքների՝ պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ նմուշները չեն համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Մասնավորապես՝ փորձաքննության ներկայացված «Պանիր Մոցարելլա», «Պանիր Բուրատտա», «Պանիր Գաուդա» արտադրատեսակների նմուշները աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), «Թթվասեր» արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ, խմորասնկեր, բորբոսասնկեր, «Յոգուրտ դեղձի», «Յոգուրտ ելակի» արտադրատեսակների նմուշները…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ՇԻՐԱԿ ՎԵԼԼԻ» ԿԱԹՆԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «ԱԱ Տրանզիտ» ՍՊ ընկերությանը պատկանող «Շիրակ Վելլի» («Shirak Valley») կաթնամթերքի արտադրամասում (ՀՀ, Շիրակի մարզ, ք․ Գյումրի) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ սահմանված նորմերը, մասնավորապես՝ – արտադրական շինության առաստաղը գտնվել է ոչ նորոգ վիճակում, առկա է եղել կեղտի կուտակում և մասնիկների թափվելու հնարավորություն։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է: Սահմանվել է վերջնաժամկետ արձանագրված խախտումները վերացնելու համար:
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ ապահովվել է հացադուլ հայտարարած Հայկ Ստեփանյանի տեսակցությունը երեխաների հետ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այց են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ հացադուլ հայտարարած ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Հայկ Ստեփանյանին տեսակցելու նպատակով։ Հայկ Ստեփանյանին ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են երեք անգամ, իսկ չորրորդ այցն իրականացվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Հայկ Ստեփանյանը ՄԻՊ ներկայացուցիչներին որպես առաջնահերթություն բարձրաձայնել է երեխաների տեսակցության հետ կապված հարց: ՄԻՊ հաստատությունն անմիջապես բարձրացրել է նշված հարցը և իր լիազորությունների շրջանակում համագործակցել է իրավասու պետական մարմինների հետ՝ հացադուլ…
Կարդալ ավելինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա կապակցությամբ
Հունիսի 26-ը Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրն է։ Այս օրը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է՝ վերահաստատելու խոշտանգումների բացարձակ արգելքի, ինչպես նաև խոշտանգում վերապրած անձանց իրավունքների պաշտպանության և արդյունավետ աջակցության ապահովման միջազգային հանձնառությունը։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է` ընդգծելու, որ խոշտանգումների դեպքերի բացառումը ոչ միայն իրավական պարտավորություն է, այլև մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի, իրավունքի գերակայության և ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքների արտահայտություն։ Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հետևողական պետական քաղաքականություն և բոլոր շահագրգիռ կողմերի…
Կարդալ ավելինՀամբարձում Մաթևոսյանըմասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին
Նախարար Համբարձում Մաթևոսյանը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ի հրավերով մասնկացել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանը, որի ընթացքում հանդիպել է Նորին Մեծություն Թագավոր Չարլզ III-ին։ Ընդունելությունը համախմբել էր միջազգային կլիմայական քաղաքականության, գիտության, բիզնեսի և բարեգործական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներին՝ գերհզոր աղտոտող նյութերի արտանետումների կրճատման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համատեղ ջանքերի շուրջ համագործակցությունն ամրապնդելու նպատակով։ Նման հեղինակավոր միջազգային հարթակները նպաստում են երկրների միջև երկխոսության խորացմանը, փոխվստահության ամրապնդմանը…
Կարդալ ավելինՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունիսի 25-ին պարգևներ է հանձնել Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ջրասուզակների, որոնք հունիսի 15-ից 22-ը ակտիվ ներգրավվածություն են ունեցել Փամբակ գետում իրականացված լայնածավալ որոնողական աշխատանքներին։ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար ջրասուզակ Վահե Մելքոնյանը պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» մեդալով։ «Անվեհեր փրկարար» մեդալով պարգևատրվել են Հովակիմ Բաբայանը, Հայկ Քոչարյանը, Արմեն Խաչատրյանը, Պարգև Հովսեփյանը և Մխիթար Մեսրոպյանը։ «Փրկություն, օգնություն» մեդալով պարգևատրվել են Նարեկ Բաբայանը, Արթուր Խաչատրյանը, Խաչատուր Մուրադյանը, Թաթուլ Հովհաննիսյանը, Ռուբեն…
Կարդալ ավելինՆոր ծրագրեր և հեռանկարներ կաթնամթերք վերամշակող գործարանի համար
Մինչ ՀՀ ՍԱՏՄ փորձում է հերթական ուսումնասիրությունը և նմուշառումներ իրականացներլ կաթնամթերքի շուկայում հայտնի «Արարատյան» ապրանքանիշին , բայց հիշյալ գործարանը նոր արտադրատեսակներ է ստեղծել, որոնք շատ ընդունված են սպառողների կողմից, որը վկայում են վերոհիշյալ գործարանի զարգացման հեռանկարները: «Խաք» ընկերությունը ինչպես արդեն հայտնի է «Արարատյան» ապրանքանիշը իր արտադրատեսակների սակագները մշտապես համատեղում է բարձր որակի հետ և այդ մասին մեզ հետ զրույցում փաստեց գործարանի արտադրամասի ղեկավարը -պատասխանատուն ում խոսքերով՝ դեռևս ՌԴ -ից որոշ արտադրական հումքի մշակմանը վերաբերվող ապրանքների…
Կարդալ ավելինԿԱՍԵՑՎԵԼ Է «ԹԱՄԱՐԱ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԵՐԵՔ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թամարա» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան) իրականացված ստուգման արդյունքում պարզվել է, որ արտադրվել է սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների անհամապատասխանությամբ վտանգավոր սննդամթերք։ Փորձաքննության ներկայացված «Կաթնաշոռ դասական 7%», «Թան չգազավորված» արտադրատեսակների նմուշները՝ «Խմորասնկեր», «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, «Վանիլային պաղպաղակ կաթնայուղի փոխարինիչով» արտադրատեսակի նմուշը «Կաթնայուղի զանգվածային մաս» ցուցանիշով, չեն համապատասխանել «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին: Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝…
Կարդալ ավելինՆոր ներդրումային հնարավորություն․ Ամիօ Բանկը տեղաբաշխում է դրամային պարտատոմսեր
Ամիօ Բանկը, հրապարակային առաջարկի միջոցով, մեկնարկել է իր կողմից թողարկված անվանական, չփոխարկվող, արժեկտրոնային դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխումը՝ ներդրողներին առաջարկելով եկամտաբեր և հուսալի ներդրումային գործիք։ Թողարկման պայմաններն են՝ Թողարկման ծավալ՝ 3 մլրդ ՀՀ դրամ Պարտատոմսերի քանակ՝ 30,000 Անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ Արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75% Արժեկտրոնի վճարման պարբերականություն՝ եռամսյակային Շրջանառության ժամկետ՝ 24 ամիս Պարտատոմսերի տեղաբաշխումը կշարունակվի մինչև 2026 թվականի օգոստոսի 31-ը, որից հետո դրանք կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։ Պարտատոմսերը հնարավոր է ձեռք…
Կարդալ ավելինԿրթությունը ձևավորում է առողջ հասարակություն. տեսանյութ
Դեռ անհիշելի ժամանակներից հույն փիլիսոփաները անվիճելի ճշմարտություն էին համարում գիտելիքի ձեռքբերման , մտածելու , վերլուծելու, տրմաբանության գործածումը մարդուն շրջապատող աշխարհի նակատմամբ ։ Գիտելիքը լավագույն զենքն է տգիտության դեմ և հիմք՝ աշխարհը փոխելու համար։ Այն բացում է անսահման հնարավորություններ, տալիս է վստահություն և ազատություն՝ կյանքի ցանկացած ոլորտում հաջողության հասնելու համար։ Այն դառնում է իրական ուժ երբ այն կիրառվում է գործնականում, այլ ոչ թե պարզապես մնում տեսություն։Անընդհատ թարմացվում և խորացվում է, քանի որ աշխարհն արագորեն փոխվում…
Կարդալ ավելին








