ՀԱՅՏՆԻ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ԹՈՒՆԱՎՈՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Հուլիսի 14-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ընթացքում բակում մատուցված հյուրասիրությունից հետո միջոցառման 12 մասնակիցներ հիվանդանոցներ էին դիմել «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն անմիջապես ձեռնարկել էր գործողություններ՝ պարզելու համար, թե որ փուլում են առաջացել խնդիրները: Այսպես. վերահսկողություն է իրականացվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում՝ «Արմենիա Հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության խոհանոցում։ Ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի 24․07․2026 թվականի արտադրության գործարանային փաթեթվածքով հավի ֆիլեից, սպանդանոցային ծագման տեղական արտադրության խոզի մսից, «Ֆուդ Ռեփաբլիք» ՍՊԸ-ի…

Կարդալ ավելին

Ընտանեկան բռնության բոլոր դեպքերը դառնալու են հանրային մեղադրանքի առարկա, տուժողի բողոքը պարտադիր չէ. ՆԳ նախարար

Ընտանեկան բռնության բոլոր դեպքերը դառնալու են հանրային մեղադրանքի առարկա, տուժողի բողոքը պարտադիր չէ. ՆԳ նախարար

Կառավարությունը առաջարկություն է ներկայացրել «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ։ Նախագծերի փաթեթի հեղինակներ են Ազգային ժողովի«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ, Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։ Ինչպես նշել է Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կողմից սկսվել է լայնամասշտաբ արշավ ընտանեկան բռնության դեմ պայքարի ուղղությամբ. «Արշավը նպատակ ունի…

Կարդալ ավելին

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը

«ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը

LOCO Սեպտեմբերի 24-ին «ԹԷԱՏՐՈՆ» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնի շրջանակում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում կներկայացվի բելգիական «Չայկա» թատերախմբի «Լոկո» խամաճիկային ներկայացումը։ Նիկոլայ Գոգոլի «Խելագարի հիշատակարանը» ստեղծագործությունից ներշնչված «Լոկոն» մեզ տեղափոխում է 1834 թվականի Սանկտ Պետերբուրգ և պատմում համեստ պաշտոնյա Պոպրիշչինի մասին, որն անտանելի իրականությունից փախչելով՝ աստիճանաբար իր համար նոր ինքնություն է ստեղծում։ Խամաճիկները, դերասանական խաղը, շարժումն ու տեսողական պոեզիան միաձուլվում են՝ ստեղծելով նուրբ և ինքնատիպ բեմական աշխարհ։ Ներկայացումը խոսում է իրականության և երևակայության, բանականության…

Կարդալ ավելին

Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»

  ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) և ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՄՀՄՀ / МФГС) աջակցությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4–7-ը Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ – Մեղրի 2026» ավանդական տարազի և արհեստների միջազգային փառատոնը: «ՏԱՐԱԶֆեստ»-ը «Տերյան մշակութային կենտրոնի» ամենամյա առանցքային մշակութային նախագծերից է, որի հիմնական նպատակն է ազգային տարազի, էթնիկ գործվածքների ու ավանդական արհեստների պահպանումը, հանրահռչակումն ու միջազգային մշակութային համագործակցության ընդլայնումը: Այս տարի փառատոնը…

Կարդալ ավելին

Մի՛ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը

Մի՛ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը

  Ամառը կարող է տևել այնքան, որքան Դուք ցանկանաք։ Տաք երկրներ մեկնելու, արևն ու ամառային հանգիստը վայելելու համար պարտադիր չէ սպասել հաջորդ ամռանը․ դա հնարավոր է տարվա բոլոր 12 ամիսներին։ Իրականացրե´ք Ձեր ծրագրերը՝ առանց ֆինանսական հարցերի պատճառով դրանք հետաձգելու։ AMIO Mobile-ում ընդամենը մի քանի րոպեում ձևակերպվող օնլայն վարկը կարող է օգնել իրականացնել Ձեր բոլոր պլանները։ Օնլայն վարկի մանրամասներին ծանոթացե´ք այստեղ։ Ներբեռնե´ք AMIO Mobile հավելվածը App Store-ից կամ Google Play-ից։ amiobank.am 010 59 20 20 Ամիօ բանկը…

Կարդալ ավելին

Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ

Գագիկ Խաչատրյանի իրավունքների երաշխիքների առնչությամբ

  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ այց է իրականացվել քրեակատարողական հիմնարկ՝ Գագիկ Խաչատրյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով: Այցի ընթացքում տեղի է ունեցել առանձնազրույց վերջինիս հետ, ուսումնասիրության առարկա են դարձել Գ. Խաչատրյանի իրավունքների ապահովման վիճակը, այդ թվում՝ բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև վերջինիս պահման պայմանները: Առանձնազրույցի բովանդակությունը խորհրդապահական է և ենթակա չէ հրապարակման։ Միևնույն ժամանակ, առանձնազրույցի ընթացքում բարձրացված խնդիրները արդեն իսկ հասցեավորվել են իրավասու…

Կարդալ ավելին

Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր

Նախորդ թողարկման ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո Ամիօ բանկը թողարկում է 2 մլրդ դրամի նոր պարտատոմսեր

Նախորդ՝ 6 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի տրանշը շուրջ 30 ժամում հաջողությամբ տեղաբաշխելուց հետո Ամիօ բանկը ներկայացնում է ներդրումային նոր հնարավորություն։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 30-ը բանկը տեղաբաշխում է 2 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով դրամային պարտատոմսերի նոր տրանշ՝ առաջարկելով ազատ միջոցները եկամտաբեր ներդրման վերածելու պարզ և հասանելի հնարավորություն։ Թողարկման պայմաններն են՝ թողարկման ծավալ՝ 2 մլրդ ՀՀ դրամ, արժեթղթերի քանակ՝ 20,000 հատ, մեկ արժեթղթի անվանական արժեք՝ 100,000 ՀՀ դրամ, տարեկան արժեկտրոնային եկամտաբերություն՝ 9.75%,…

Կարդալ ավելին

Կնքվեց համաձայնագիր ՝«Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շահագործման համար. նախարար

Կնքվեց համաձայնագիր ՝«Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շահագործման համար. նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական էջից տեղեկանում ենք , որ այսօր  Գևոր Պապոյանը  ստորագրել է  «Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի» շրջանակում Համայնքային զարգացման համաձայնագիրը։ Հիշեցնենք, որ համաձայնագրով «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն համայնքների զարգացման նպատակով կիրականացնի տարեկան 7-9 մլն ԱՄՆ դոլարի ներդրում։ Առաջին՝ 18-ամսյա ժամանակահատվածի համար ներդրումը կկազմի 10.5 մլն ԱՄՆ դոլար։ Չնայած, որ Վայոց ձորի մարզի   Վայքի  տարածաշրջանի ազգաբնակչության մի մասը դեմ էր հանքի շահագործմանը ՝  մարզը համարելով  զբոսաշրջային՝ սակայն  նախարարը ՝  գեղեցիկ տնտեսական արդյունք է  ներկայացնում, մի՞թե…

Կարդալ ավելին

Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են

Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են

Վարչապետի որոշումներով ՆԳ նախարարի տեղակալները և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը վերանշանակվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 29-ի որոշումներով՝ Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Արմեն Մկրտչյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Կամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Արամ Ղազարյանը վերանշանակվել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում, Նելլի Դավթյանը վերանշանակվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում։

Կարդալ ավելին

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո  վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հեռուստադիտողին հայտնի դերասան Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է նկարահանման հրապարակ։ Դերասանը գլխավոր դեր է ստանձնել «Կինոդարան»-ի արտադրության նոր՝ «88» 10 մասանաց դրամատիկ, գիտաֆանտաստիկ սերիալում, որի նկարահանումներն կմեկնարկեն հոկտեմբերից։ Պատմությունը ժամանակի մեջ տեղափոխության մասին է: «88»-ը պատմություն է հոր և որդու, ժամանակի և մեղքի, ընտրության և դրա գնի մասին՝ միաժամանակ ծավալվող երկու դարաշրջանում՝ 2026 թվականի Երևանում և 1988 թվականի Հայաստանում՝ Սպիտակի երկրաշարժին նախորդող շաբաթներին: Գլխավոր հերոսը ճամփորդելով ժամանակի մեջ տեղափոխվում…

Կարդալ ավելին
1 2 3 4 874