Ամիօ բանկի պրեմիում բանկինգը ստեղծված է նրանց համար, ովքեր գնահատում են անհատական մոտեցումը, իրենց ժամանակը և ֆինանսական հարցերում վստահելի գործընկեր ունենալու հնարավորությունը։ Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումը կառուցվում է նրա կարիքների և նպատակների շուրջ։ Անհատական մենեջերը ուղեկցում է հաճախորդին առօրյա բանկային և ֆինանսական հարցերում, օգնում կողմնորոշվել տարբեր լուծումների միջև և աջակցում ֆինանսական որոշումների կայացման բոլոր փուլերում։ Պրեմիում բանկինգը ներառում է նաև ներդրումային և ֆինանսական տարբեր լուծումներ, պրեմիում դասի քարտեր՝ տեղական և միջազգային արտոնություններով, հեռահար սպասարկում…
Կարդալ ավելինՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հոկտեմբերի 1- ին մասնակցել են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ կազմակերպած՝ Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան նվիրված միջոցառմանը։ Վերջինիս նպատակն էր հիշելու և հարգանքի տուրք մատուցելու ընտանեկան և գենդերային հիմքով բռնության ենթարկված և մահացած կանանց հիշատակին և հանրության ուշադրությունը հրավիրելու բռնության և դրա առնչությամբ ցուցաբերած անտարբերության վրա։ Միջոցառման շրջանակում մոմավառություն էր կազմակերպվել Երևանի Կարապի լճի մերձակայքում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օրվա կապակցությամբ նաև ուղերձ էր հղել՝…
Կարդալ ավելինՄեքենայի ընտրությունն ու ֆինանսավորումը՝ մեկ վայրում․ Ամիօ բանկը՝ Armenian Auto Show-ում
Ընտրել մեքենան, տեղում ծանոթանալ ֆինանսավորման պայմաններին, ներկայացնել վարկային հայտ և ստանալ պատասխանը։ Սեպտեմբերի 25-ից 27-ը Armenian Auto Show-ում Ամիօ բանկն այս ամենը հասանելի դարձրեց մեկ վայրում։ Երեք օր շարունակ Ամիօ բանկի տաղավարում այցելուները ստացան խորհրդատվություն, ներկայացրին վարկային հայտեր և ծանոթացան բանկի ու գործընկեր ավտոդիլերների հատուկ առաջարկներին։ Ներկայացվեց նաև ավտովարկավորման պարզեցված տարբերակը՝ 30% և ավելի կանխավճարի դեպքում մինչև 10 մլն դրամ ավտովարկ՝ առանց եկամուտների վերլուծության։ «Մարդը բանկ չի դիմում պարզապես ավտովարկ ստանալու համար․ նրա նպատակը մեքենա…
Կարդալ ավելինՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին սեպտեմբերի 29-ին, ժամը 13։25-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնից ստացվել էր ահազանգ Վայոց ձորի մարզի Նորավանքի խաչմերուկ կոչվող տարածքում քաղաքացու կողմից անօգնական վիճակում հայտնաբերված գիշատիչ թռչնի վերաբերյալ։ Տեսուչներն անհապաղ մեկնել են դեպքի վայր, որտեղ հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Սպիտակագլուխ անգղ» տեսակի վայրի թռչուն, որը չի կարողացել թռչել։ Արտաքին զննությամբ թռչնի մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Տեսչական մարմնի աշխատակիցները նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, վայրի թռչնին տեղափոխել են «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի վերականգնողական կլինիկա՝ պատշաճ…
Կարդալ ավելինՆերկայացվել են Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզները
Սեպտեմբերի 29-ին Կենտրոնական բանկում ներկայացվել են Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացված «Հայաստանի կլիմայական ռիսկերի քարտեզներ» ծրագրի արդյունքները։ Ծրագրի նպատակն է ձևավորել Հայաստանում կլիմայական ֆիզիկական ռիսկերի գնահատման միասնական, տվյալահեն և գործնական գործիքակազմ։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ԱԶԲ Հայաստանի մշտական ներկայացուցչության տնօրեն Լյազիզա Սաբիրովան և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը: Իր ելույթում Արտակ Մանուկյանը նշեց, որ կլիմայական ռիսկերը գնալով վերածվում են տնտեսական ռիսկերի․ դրանք այլևս աբստրակտ չեն, այլ տարբեր դրսևորումներով արդեն տեսանելի են երկրի իրականության…
Կարդալ ավելինՀանվել է ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող ժամանակավոր սահմանափակումը. լիցենզիայի պահանջ ևս չի լինի
ՀՀ-ում ցեմենտի ներքին շուկայում ձևավորված իրավիճակով պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում։ Արդյունքում՝ կապահովվի ցեմենտի ներմուծման նկատմամբ գործող կարգավորման վերանայումը և շուկայի ընթացիկ պայմաններին համապատասխան կարգավորման ապահովումը։ Նախկինում ընդունած որոշմամբ՝ երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման նկատմամբ սահմանվել են ժամանակավոր սահմանափակումներ և ներմուծման լիցենզավորման կարգավորում, որի արդյունքում յուրաքանչյուր տոննայի համար գանձվում է 8000 դրամ պետական տուրք։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա են լոգիստիկ բարդություններ ցեմենտի ներկրման հետ, ինչը ավելացնում է բեռնափոխադրման արժեքները ու ժամկետները, և գործող կարգավորման կիրառման արդյունքում…
Կարդալ ավելինԸնտանեկան բռնությունը շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու հիմնարար իրավունքները
Ընտանեկան բռնությունը, չնայած տարիների ընթացքում ձեռնարկված քայլերին՝ շարունակում է ունենալ ծանր և անդառնալի հետևանքներ՝ խաթարելով մարդու արժանապատվությունը, անվտանգությունը և հիմնարար իրավունքները։ Բռնության բացահայտումը, կանխարգելումն ու յուրաքանչյուր դեպքին պատշաճ և արդյունավետ արձագանքումը պետք է լինեն այս ոլորտում ներգրավված բոլոր դերակատարների գործունեության առաջնահերթություններից։ Անհրաժեշտ է, որպեսզի բռնության մասին յուրաքանչյուր ահազանգ պատշաճ կերպով գնահատվի, իսկ պաշտպանությունն ու աջակցությունը կիրառվեն ժամանակին՝ հաշվի առնելով անձի անվտանգությունն ու անհատական կարիքները։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է հասարակության իրազեկվածության բարձրացումը և բռնության…
Կարդալ ավելինՀայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը համախմբեց ավելի քան 1000 մասնակցի
Երևանում կայացավ Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովը՝ «Հնարավորությունների ժամանակը․ Հայաստանը՝ համաշխարհային շուկաների նոր ճարտարապետության մեջ» խորագրով, որը կազմակերպվել էր Freedom Broker Armenia-ի կողմից։ Միջոցառումը համախմբեց ավելի քան 1000 մասնակցի՝ պետական կառույցների, ֆինանսական հատվածի, խոշոր բիզնեսի, միջազգային կազմակերպությունների, տեխնոլոգիական ընկերությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների։ Համաժողովը շարունակեց 2024 թվականին մեկնարկած մասնագիտական երկխոսությունը՝ այս տարի զգալիորեն ընդլայնելով իր օրակարգը։ Քննարկումների առանցքում էին Հայաստանի կապիտալի շուկայի զարգացումը, միջազգային ներդրումների ներգրավումը, երկրի ինտեգրումը համաշխարհային ֆինանսական համակարգին, բանկերի և բրոքերների…
Կարդալ ավելինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան»
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 29-ին այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։ Նախարարին ուղեկցել է նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Ընկերությունում խաղողի մթերումները գտնվում են ակտիվ փուլում։ Ընկերության բոլոր մասնաճյուղերում այս պահի դրությամբ արդեն մթերվել է շուրջ 13 հազար տոննա խաղող, իսկ սեզոնի ընթացքում նախատեսվում է մթերել ավելի քան 32 հազար տոննա։ Խաղողի մթերումն իրականացվում է միջինը 140 դրամ/կգ գնով։ Օրական մթերվող…
Կարդալ ավելինԻտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունը
Իտալական Տորինո քաղաքում պատմական իրադարձությանը մասնակցել է հայկական պատվիրակությունը Սույն թվականի սեպտեմբերի 26 ին և 27-ին Իտալիայի Թուրին քաքաղում տեղի ունեցավ Սավոյական Արքայական Տան Օրդենների տարեկան համաժողովը` գլխավորությամբ Նորին Արքայական Մեծություն, Սավոյի Դուքս, Պիեմոնտի և Վենետիկի Արքայազն Էմանուելե Ֆիլբերտո դի Սավոյայի։ Այդ պատմական, հոգևոր, մշակութային և քաղաքական հույժ մեծարժեք արարողությանը առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաև հայկական պատվիրակությունը՝ գլխավորությամբ Սավոյական Արքայական Տան Սուրբ Մաուրիցիոսի և Սուրբ Ղազարի Օրդենի Ասպետ, Սուրբ Աթոռի Կանոնական իրավունքի դոկտոր…
Կարդալ ավելին









